search

Ֆիլտրել

Վիլլա Կարս Հյուրանոց

0.0 10

Շիրակի մարզ Գյումրի Աբովյան փող., 182 շենք

  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • wifi

    «Վիլլա Կարս» հյուրանոցը գտնվում է Գյումրի քաղաքում: Այն առաջարկում է անտիկ և ժամանակակից ոճերի հետաքրքիր համադրությամբ համարներ, որոնք ապահովված են բոլոր հարմարություններով: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցի բարեհամբույր աշխատակազմի բարձրակարգ սպասարկման շնորհիվ հանգիստը հյուրանոցում կլինի ավելի հարմարավետ: Հյուրընկալվելով «Վիլլա Կարս» հյուրանոցում` Դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու Գյումրի քաղաքի հարուստ մշակույթին: Հյուրանցը մոտ է քաղաքի տեսարժան վայրերին: Մի քանի րոպեում կարելի է հասնել կենտրոնում գտնվող Վարդանանց հրապարակ, Գեղարվեստի ակադեմիա, Շիրակի օդանավակայան, կայարան:

Վիլլա Ջրվեժ Հյուրանոց

0.0 10

Տավուշ Դիլիջան Կամոյի փող. 146

  • parking
  • smoking
  • wifi

       Դրախտավայր Դիլիջանի բարձրադիր գոտիներից մեկում, Աղստև գետի ափին է գտնվում «Վիլլա Ջրվեժ» հյուրատունը, որն իր հյուրերին  առաջարկում է բոլոր անհրաժեշտ պարագաներով համալրված 7 հարմարավետ համարներ: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրատան ռեստորանում մատուցվում են ազգային խոհանոցի ամենահամեղ ճաշատեսակները: Բարեհամբույր աշխատակիցները ներդնում են իրենց ջանքերը` հյուրատանը հաճելի մթնոլորտ ապահովելու համար: Սա իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կտրվել քաղաքի աղմուկից և վայելել իրենց լիարժեք և հարմարավետ հանգիստը` վայելելով Դիլիջանի հրաշալի բնությունը և մաքուր օդը:

Վիլլա Վինտաժ Բուտիկ

0.0 10

Կոտայք Մրգաշեն Մրգաշեն փողոց 11 տուն 3

  • wifi
  • gas
  • electricity
  • persistent_water
  • pool

     Անգլիական ոճի լյուքս դասի տուն։ Գտնվում է Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքում Երևանին շատ մոտ 15կմ հեռավորության վրա։ Առանձնատունը պարսպապատված է, Տանը անցկացվել է կապիտալ ոճային վերանորոգում։ Տունը հագեցած է գեղեցիկ սպասքով և անհրաժեշտ տեխնիկայով։ Տունը ունի երեք ննջասենյակ, ճաշասենյակ, հյուրասենյակ, երկու սան հանգույց։ Դրսում գտնվում է թոնիր, քարե փուռ, աղյուսե կրակարան (մանղալ)։ Առանց գիշերակացի կարող է հյուրընկալել մինչև՝ 18 անձ։

Վիլլա Քուատտրո

0.0 10

Երևան Նոր Նորք վարչ. շրջան Բարեկամության Ջրվեժ 7

  • pool
  • smoking
  • wifi

     Գտնվում է Զրվեժ Ազգային Պարկի հարևանությամբ: VillaQuattro-ն իրենից ներկայացնում է նոր կառուցված և դիզայներական ոճով վերանորոգված երկու վիլլաների համալիր: Բացվել է 2021թ. սեպտեմբերի մեկին: Առաջին Վիլլան ունի ընդարձակ հյուրասենյակ, երեք ննջասենյակ, երեք սանհանգույց, խոհանոց: Ներքևի հարկում գտնվում է զով լոֆթ-ակումբ, որտեղ կարող եք պարել, խաղեր կազմակերպել և զվարճանալ: Այգում ունի բաց լողավազան, կանաչապատ տարածք, բուխարի և ծածկով տաղավար: Վիլլան տրամադրվում է ժամը 13:00-ից հաջորդ օրվա է 11:00 (գիշերակացով) կամ ժամը 11:00-23:00 (առանց գիշերակաց): Միջոցառումների մասնակիցները կարող են լինել մինչև 25 հոգի:

Վիլլաժ Ջազ

0.0 10

Արարատի մարզ ՈՒրցաձոր Խանջյան փ. տուն 27

  • wifi

     Վիլլաժ ջազը  գտնվում է  Արարատ մարզի   Խանջյան  փողոցում:   Բարեհամբույր անձնակազմի համակցված աշխատանքը և ընտանեկան ջերմ մթնոլորտը ապահովում են հյուրերի հարմարավետ հանգիստը հյուրանոցում: Հյուրանոցում առկա է սրճարան-բար, հարմարավետ կահավորված համարներ, որոնցում կա հեռուստացույց՝ արբանյակային հեռարձակմամբ, ակտիվ հանգստի սիրահարներին գրավում են ձկնորսությունը,ձիավարությունը:

Վիլլաձոր Ապարտ Հոթել

0.0 10

Կոտայք Ծաղկաձոր Վ.Հարությունյան, 4

  • parking
  • smoking
  • transfer
  • wifi

     Վիլլաձորը մի հարմարավետ և անկաշկանդ միջավայր է, որտեղ ստեղծված են լիարժեք հանգիստ կազմակերպելու բոլոր անհրաժեշտ պայմանները: Իսկ հանգստի վայելքը կկրկնապատկի պատշգամբից դեպի դիմացի լեռներ բացվող հրաշալի տեսարանը: Առանձնատներում կա ունի օդորակիչ, ամբողջությամբ կահավորված խոհանոց՝ ճաշասենյակով, հարթ էկրանով հեռուստացույց և անհատական ​​լոգարան՝ ցնցուղով, վարսահարդարիչով և անվճար լոգանքի պարագաներով: Առկաէ աման լվացող մեքենա, միկրոալիքային վառարան, սառնարան և թեյնիկ։ Առկա են խորովածի հարմարանքներ։ "Villadzor Apart" հյուրանոցի հյուրերը կարող են խաղալ բիլիարդ կամ հեծանիվ վարել շրջակա տարածքում: Զվարթնոց միջազգային օդանավակայանը գտնվում է 50 կմ հեռավորության վրա։ Օդանավակայանի տեղափոխումը կարող է կազմակերպվել հավելավճարով:

Վուդ Լենդ

0.0 10

Կոտայք Ծաղկաձոր Մհեր Մկրտչյան 2 նրբ, 1

  • parking
  • wifi

     Ծաղկաձորի մի գողտիկ անկյունում Ձեր արջև իրենց ջերմ դռներն են բացել ամենատարբերվող և յուրահատուկ Վուդլենդ քոթեջները։ Քոթեջներում առկա են լիարժեք հանգստի համար նախատեսված բոլոր հարմարությունները։ Իրենց տեսքով և կահավորանքով դեռևս միակը հանդիսացող քոթեջներում երաշխավորում ենք Ձեր անմոռանալի և չկրկնվող հանգիստը։

Վուդեն Շալե

0.0 10

Կոտայք Նոր գեղի Ավետիք Իսահակյան 30

  • tv
  • tv
  • wifi
  • gas
  • electricity
  • persistent_water

     Այս հեքիաթային քոթեջը Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում է գտնվում, ձեր հանգիստը և միջոցառումները կարող եք անցկացնել այստեղ։ Տունը գտնվում է Երևանից 23կմ հեռավորության վրա։

Տաթև Հոսթել

0.0 10

Երևան Կենտրոն վարչ. շրջան Երվանդ Քոչար 2/5

  • laundry
  • parking
  • wifi

    «Տաթև» հոսթելը գտնվում է Երևան քաղաքում` Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտակայքում: Հոսթելում առկա է լաունջ սրահ և անվճար WI-FI: Բոլոր համարներն ապահովված են առանձին լոգասենյակով: Հյուրերին առաջարկվում է անվճար թեյ, սուրճ և խմորեղեն: Հոսթելն ունի ընդհանուր լաունջ` հեռուստացույցով և բուխարիով: Հյուրերի տրամադրության տակ առկա է բոլոր հարմարություններով ապահովված ընդհանուր խոհանոց: Բարձրակարգ սպասարկման, պրոֆեսիոնալ մոտեցման և անձնակազմի ջերմ վերաբերմունքի շնորհիվ, այստեղ տիրում է հաճելի և ընտանեկան միջավայր: Հոսթելից 5 րոպեում կարելի է հասնել Հանրապետության հրապարակ: Ցանկության դեպքում կազմակերպվում են նաև էքսկուրսիաներ դեպի Հայաստանի տեսարժան վայրեր:

Տուն 55

0.0 10

Շիրակի մարզ Գյումրի Շիրազի 55

  • ac
  • wifi

Լավագույն գարնանային առավոտները սկսվում են Տուն 55-ի պատշգամբում՝ 2 գավաթ սուրճով: Սենյակների հարմարությունները նույնն են, չափերը՝ քիչիգմ տարբեր: Հյուրանոցում յուրաքանչյուր սենյակ ունի պատշգամբ: Տուն 55-ի որոշ սենյակեր, որոնք ունեն ցնցուղ և անվճար հիգիենիկ պարագաներ լոգասենյակ, հյուրերին բացում են քաղաքի տեսարան: Բոլոր համարները ներառում են զգեստապահարան։ Մոտակա օդանավակայանը Շիրակի միջազգային օդանավակայանն է՝ բնակավայրից 4 կմ հեռավորության վրա։

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները