Ֆիլտրել
Ալպինա Հյուրանոց
Կոտայքի մարզ Ծաղկաձոր Չարենցի փող., 7 շենք
«Ալպինա» հյուրանոցը գտնվում է Հայաստանի ամենագրավիչ հանգստավայրերից մեկում` գեղատեսիլ Ծաղկաձորում: Հյուրանոցն առաջարկում է տարբեր կարգի համարներ և քոթեջներ, որոնք հարմարավետ կահավորված են և ունեն արբանյակային հեռուստացույց, մինի բար, լոգասենյակ, չհրկիզվող պահարան, պատշգամբ` լեռնային հիանալի տեսարանով: Հյուրանոցում գործում է բար, լողավազան, սեղանի թենիս, բիլիարդի սրահ, սպա, շոգեբաղնիք, ավտոկայանատեղի: Ողջ տարածքն ապահովված է Wi-Fi-ով: Գտնվելով քաղաքի անմիջապես կենտրոնում` «Ալպինա» հյուրանոցը մոտ է Ծաղկաձորի բոլոր մշակութային վայրերին: Այցելուները շատ կարճ ժամանակում կարող են հասնել Կեչառիս վանական համալիր, Ճոպանուղի, Օրբելի եղբայրների տուն-թանգարան: Հեռավորությունը Երևանից` 55 կմ է, իսկ Զվարթնոց միջազգային օդանավակայանից` 70 կմ: Հյուրանոցը իդեալական վայր է` հանգստանալու, քաղաքի աղմուկից կտրվելու և լեռնային էներգիայով լիցքավորվելու համար: Բարեհամբույր աշխատակիցները յուրաքանչյուրի նկատմամբ ցուցաբերում են անհատական մոտեցում և ներդնում են իրենց ջանքերը` հյուրանոցում ջերմ մթնոլորտ ապահովելու համար: Անձնակազմը և միջազգային բարձր ստանդարտներին համապատասխանող սպասարկումը ստեղծում են հիանալի միջավայր` լիարժեք հանգստի համար:
Ալպյան Ամրոց
Տավուշ Դիլիջան Աղբյուր Սերոբի 3
Ալպյան Ամրոց հյուրանոցի շքեղ և լուսավոր սենյակներում կարող եք վայելել կատարյալ հանգիստ: Հյուրանոցն ունի ռեստորան, որտեղ կարող եք ճաշակել եվրոպական և հայկական խոհանոցների լավագույն ճաշատեսակներ, իսկ բարում՝ խմիչքների, կոկտեյլների բացառիկ տեսականին: Հյուրանոցն ունի տեռասա, անվճար WiFi ինտերնետ հյուրանոցի ամբողջ տարածքում, անվճար ավտոկայանատեղի:
Ալվա հյուրանոց
Կոտայք Ծաղկաձոր Տանձաղբյուրի փող.
«Ալվա» հյուրանոցը գտնվում է գեղատեսիլ Ծաղկաձորում` Թեղենիս լեռան արևելյան լանջին: Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է կապիտալ վերակառուցված, ժամանակակից բոլոր հարմարություններով քոթեջային հյուրանոց` նախատեսված 60 հոգու համար: Բոլոր համարները կահավորված են ժամանակակից կահույքով, ունեն լոգախցիկ, LCD հեռուստացույց, մինի բար, հեռախոս: Մատուցվող հիմնական ծառայություններից բացի, հյուրերին առաջարկվում է լրացուցիչ ծառայությունների լայն ընտրանի` կարաոկե, բացօթյա սրճարան, լողավազան, ջակուզի, սպա առողջարարական կենտրոն, շոգեբաղնիք, ռուսական բաղնիք, մարզասրահ: Ցանկության դեպքում կազմակերպվում են արշավներ: տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Գտնվելով անմիջապես ճոպանուղու հարևանությամբ` ձմեռային սպորտաձևերի սիրահարներին հնարավորություն է տրվում անմիջապես հյուրանոցի տարածքից դահուկներով սահել դեպի ճոպանուղի: Հյուրանոցի մոտակայքում են գտնվում Կեչառիս վանական համալիրը և Օրբելի եղբայրների տուն-թանգարանը: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կտրվել քաղաքի աղմուկից և վայելել իրենց լիարժեք և հարմարավետ հանգիստը:
Աղա-բեկ հյուրատուն
Լոռու մարզ Դսեղ
Դսեղ գյուղում գտնվող «Աղա-Բեկ» հյուրատունը տեղակայված է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի հարևանությամբ։ Դսեղի գեղատեսիլ բնությունն ու Լոռվա հրաշալի բնաշխարհը վայելելու կատարյալ վայր, որտեղ բարձրակարգ հյուրընկալությունը երաշխավորված է։ Հյուրատունը կահավորված է, ունի երկու սանհանգույց,ապահովված է շուրջօրյա տաք և սառը ջրով։
Աղվերան Արարատ Ռեզորթ
Կոտայք Արզական Անտառային 11
"Աղվերան Արարատ Ռեզորթը" տեղակայված է Ծաղկունյաց լեռների գեղատեսիլ անտառներում՝ ծովի մակարդակից 1550 մ. բարձրության վրա:"Աղվերան Արարատ Ռեզորթ" հյուրանոցային համալիրը համարվում է Հայաստանի նորագույն, առաջատար հանգստյան տներից մեկը: Այն առաջարկում է 44 բարձրակարգ սենյակներ՝ տարատեսակ հավելյալ ծառայություններով: Բոլոր համարներն ունեն գեղեցիկ բնության տեսարանով բաց պատշգամբներ, որոնք ստեղծում են դրախտային տպավորություն: Հեռավորությունը Երևանից կազմում է 45 կմ, իսկ Զվարթնոց միջազգային օդանավակայանից հեռավորությունը կազմում է 58կմ։
Ամբերդ Հյուրանոց
Արագածոտնի մարզ Անտառուտ գյուղ
«Ամբերդ» հյուրանոցը գտնվում է Արագած լեռան ստորոտին՝ Բյուրականում: Հյուրանոցն առաջարկում է հարմարավետ և ընդարձակ համարներ՝ ապահովված բոլոր հարմարություններով: Համարների պատշգամբներից բացվում է Արարատ լեռան գեղեցիկ տեսարանը: Հյուրանոցում գործում է ռեստորան, բացօթյա և փակ լողավազաններ, բիլիարդ, սեղանի թենիս, շոգեբաղնիք: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Բարեհամբույր աշխատակազմի և մատուցվող որակյալ ծառայությունների շնորհիվ Ձեր հանգիստը հյուրանոցում կլինի լիարժեք և անմոռանալի: Հյուրանոցը շրջապատված է հայկական հնագույն կառույցներով և բնական հրաշքներով: Հյուրընկալվելով «Ամբերդ» հյուրանոցում՝ Դուք հնարավորություն կունենաք այցելելու մի շարք պատմական վայրեր: Մոտակայքում է գտնվում Ամբերդ ամրոցը, Քարի լիճը, Արշակունիների դամբարանը, Տեղերի վանքը, Սուրբ Հովհաննես եկեղեցին և այլ պատմամշակութային և տեսարժան վայրեր: Ցանկության դեպքում հյուրանոցը կազմակերպում է տուրեր դեպի Հայաստանի այլ տեսարժան վայրեր:
Անահիտ B&B (Իջևան)
Տավուշի մարզ Իջևան Թավրիզյան փ., 4
Կուրորտային հանգստավայր Իջևանում իր հյուրընկալ դռներն է բացում «Անահիտ» հյուրատունը: Հյուրատունն առաջարկում է լիարժեք հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովված, հարմարավետ սենյակներ: Հյուրատանը կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Տանտիրուհին՝ Անահիտը, հոգատար և բարեհամբույր վերաբերմունք է ցուցաբերում բոլոր հյուրերի նկատմամբ կացության ողջ ընթացքում և պատրաստ է օգնել ցանկացած հարցում: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է տարատեսակ ուտեստներով, համեղ նախաճաշ: Հյուրընկալվելով «Անահիտ» հյուրատանը, հանգստին զուգընթաց, կարելի է ծանոթանալ նաև Իջևան քաղաքի տեսարժան վայրերին և հիասքանչ բնությանը:
Անահիտ Գեսթ Հաուս (Վանաձոր)
Լոռի Վանաձոր Զորավար Անդրանիկի փ., տ. 52
«Անահիտ» հյուրատունը գտնվում է Վանաձոր քաղաքում, Զորավար Անդրանիկի 52 հասցեում: Առանձնատունը երկհարկանի տուֆակերտ կառույց է, ունի 4 ննջասենյակ, 2 սանհանգույց, 2 հյուրասենյակ և ճաշասենյակ: Հյուրատանը առկա է 60 մ2 տարածքով սրահ` նախատեսված 25 անձի համար, որտեղ կարելի է անցկացնել տարատեսակ միջոցառումներ, սեմինարներ, հանդիպումներ, բանկետներ: Բակում կա այգի, խաղահրապարակ երեխաների համար, հանգստյան գոտի, ձեռագործ հուշանվերների ցուցահանդես-վաճառք: Ողջ տարածքում գործում է անվճար Wi-Fi: Հյուրընկալվելով «Անահիտ» հյուրատանը, հանգստին զուգընթաց հյուրերը կարող են ծանոթանալ նաև Լոռու մարզի տեսարժան վայրերին և մշակութային ժառանգությանը:
Անգար
Լոռի Վանաձոր Ալավերդի տանող ճանապարհի 2-րդ կիլոմետր
Ամենագեղեցիկ լուսաբացներն ու ամենագունեղ մայրամուտները Domes town by Angar-ում են։ Տարվա բոլոր եղանակներին դուք կարող եք վայելել գիշերակացը Լոռվա սարերում` Փամբակ գետի ափին։ ԱՆԳԱՐԻ գլեմփինգի նոր կոնցեպտը ձեր կատարյալ հանգստի լավագույն վայրն է։ Գմբեթաձև ու նորաոճ 5 վրանները գտնվում են ԱՆԳԱՐԻ հարևանությամբ, որտեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի Փամբակ գետն ու Լոռվա չքնաղ լեռները։ Բոլոր դոմսերում առկա են սանհանգույց, հիգիենայի պարագաներ, թեյնիկ, վարսահարդարիչ, թեյ, սուրճ, ջուր։ Դոմսերը ջեռուցվում են` ապահովելով հանգստի տաքուկ ու հարմարավետ միջավայր։ Գիշերակացը ներառում է էկո բնամթերքից պատրաստված նախաճաշ։
Անգինե ռեզորթ
Լոռի գյուղ Արջուտ 19 փողոց, 18 նրբանցք, 5 տուն
Ներդաշնակ, հարմարավետ, հոգեթով և հետաքրքիր հանգիստ Լոռվա սեգ սարերում։ Ուզու՞մ եք ձեր փոքրիկ առիթները անցկացնել յուրահատուկ և անմոռանալի վայրում, ունենալ հաճելի զբոսանք սոճիների անտառի գրկում, հիանալ Լոռվա չքնաղ բնությամբ, և պարզապես ունենալ հրաշալի օր, ապա Անգինե Ռեզորթ Հոթելի փակ տաղավարը հենց ձեզ համար է։ Կան հարմարավետ և լուսավոր սենյակներ` նախատեսված 2-3 հոգու համար։ Այն ապահովված է անհրաժեշտ հիգիենիկ պարագաներով, մշտական տաք ու սառը ջրով և թեյի ու սուրճի հյուրասիրությամբ։ Այն ապահովված է անհրաժեշտ հիգիենիկ պարագաներով, մշտական տաք ու սառը ջրով, և մեր բոլոր սենյակների անբաժանելի մասը դարձած թեյի և սուրճի հյուրասիրությամբ։