search

Ֆիլտրել

Սերիկ և Ժորա B&B (Սևան)

0.0 10

Գեղարքունիքի մարզ Սևան Լճափնյա փ., 19 տ.

  • laundry
  • parking
  • wifi

      «Սերիկ և Ժորա» հյուրատունը գտնվում է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում: Հյուրատունը եռհարկանի կառույց է, որն առաջարկում է սենյակներ՝ ապահովված բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Որոշ սենյակներ ունեն բալկոններ, որոնցից բացվում է գեղեցիկ տեսարան: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է բազմատեսակ ուտեստներով նախաճաշ: Կա նաև դիետիկ ուտեստներով հատուկ ճաշացանկ: Հյուրատան այցեքարտերից է համարվում տնական հացը և պանիրը: Տարածքում կա այգի, որտեղ առկա են խորոված պատրաստելու հարմարություններ: Հյուրատունն ապահովված է Wi-Fi ինտերնետով: Ցանկության դեպքում, հյուրատնից ոտքով կարելի է հասնել Սևանա լիճ, լողալ լճում կամ ձուկ որսալ:

Սեփական տուն Խնկո Ապոր փողոցի վրա

0.0 10

Երևան Արաբկիր վարչ. շրջան Խնկո Ապոր 1

  • wifi
  • gas
  • electricity
  • persistent_water

     Տունը գտնվում է Երևանի կենտրոնում, Երևանի համարյա բոլոր տեսարժան վայրերի գտնվում են տանը շատ մոտիկ, ուստի կարող եք այցելել դրանք ոտքով։ Տանը ստեղծված են բոլոր հարմարությունները հանգիստը լավ անցկացնելու համար։

Սթեյշն հյուրատուն

0.0 10

Լոռու մարզ Ալավերդի Սանահին կայարան , շենք 16

  • pool
  • parking
  • smoking
  • transfer
  • wifi

     Լոռու մարզի Սանահին Կայարան շրջանում գտնվող «Սթեյշն» հյուրատունն իր դռներն է բացում բոլորի առջև: Հյուրատան մոտակայքում են գտնվում պատմամշակութային այնպիսի վայրեր, ինչպիսիք են Սանահինը, Հաղպատը, Ախթալան, Քոբայրը, Օձունը և այլն: Այնտեղ կազմակերպվում են նաև էքսկուրսիաներ, արշավներ, ռաֆթինգ, ձկնորսություն:

Սիոն Ռեզորթ

0.0 10

Կոտայքի մարզ Ծաղկաձոր Ավետիք Իսահակյան փող., 5/3 շենք

  • inpool
  • billiard
  • tennis
  • sauna
  • parking
  • wifi

   Գեղատեղիլ Ծաղկաձորի գողտրիկ անկյուններից մեկում է գտնվում «Սիոն» հանգստյան տունը, որն առաջարկում է ընդարձակ և հարմարավետ համարներ՝ հեռուստացույցով, լոգարանով, անվճար Wi-Fi ինտերնետով: Հյուրերն իրենց ազատ ժամանակը կարող են հաճելի կերպով անցկացնել՝ օգտվելով հյուրանոցում գործող բազմաթիվ ծառայություններից՝  լողավազան, բիլիարդ, սեղանի թենիս: Հյուրանոցը շատ հարմար վայր է՝ Ծաղկաձորի հիանալի բնության գրկում հանգստանալու և քաղաքի աղմուկից կտրվելու համար: Այստեղ առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի  հանգիստը լինի անմոռանալի, հարմարավետ և ապահով: Բարեհամբույր աշխատակազմը և որակյալ ծառայությունները ստեղծում են հիանալի միջավայր՝  լիարժեք հանգստի համար: Հյուրանոցի հեռավորությունը մայրաքաղաք Երևանից՝  50 կմ է:

Սկանդինավիա

0.0 10

Կոտայք Ծաղկաձոր համայնք, գ. Փյունիկ Փյունիկ գյուղ

  • pets
  • parking
  • smoking
  • wifi

     Հեքիաթային Սկանդինավիան` նախագծված և կառուցված սիրով, լցված Սկանդինավիան պարզությամբ, հարմարավետությամբ և օրիգինալությամբ՝ սպասում է Բոլորիդ՝ խոստանալով նորդաշնակություն և անմոռանալի հանգիստ։  Հյուրատունը գտնվում է Կոտայք մարզի Փյունիկ գյուղում՝ Երևանից 70 կմ հեռավորության վրա։

Սոճի Ռեզորթ

0.0 10

Լոռի Ստեփանավան Աշոտ Երկաթի մայրուղի

  • pool
  • billiard
  • children_playground
  • pets
  • laundry
  • parking
  • smoking
  • transfer
  • wifi

     Հյուրանոցը գտնվում է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում։ Հյուրանոցում ստեղծված են բոլոր պայմանները հանգիստը լավ անցկացնելու համար, հյուրանոցի տարածքում կա առատ բուսականություն։ Հեռավորությունը Երևանից կազմում է 139կմ․ իսկ Զվարթնոց միջազգային օդանավակայանից հեռավորությունը կազմում է 152կմ։

Սոճուտ հանգստյան տուն

(Պաշտոնական)

0.0 10

Լոռու մարզ Ստեփանավան Գյուլագարակ գյուղ

  • billiard
  • tennis
  • sauna
  • children_playroom
  • children_playground
  • casino
  • laundry
  • parking
  • wifi

    «Սոճուտ» հանգստյան տունը գտնվում է Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում` Ստեփանավան քաղաքից 14 կմ դեպի հարավ: Այս հարմարավետ հանգստյան տունն առաջարկում է ինքնատիպ կահավորանքով և բոլոր հարմարություններով ապահովված համարներ: Հանգստյան տանը կա սեղանի թենիսի, բիլիարդի, շոգեբաղնիքի ծառայություններ: Տարածքում գործում է Wi-Fi և ավտոկայանատեղի: Անձնակազմն անում է ամեն բան, որ հյուրերը վայելեն իրենց լիարժեք հանգիստը, իսկ հեռանալիս իրենց հետ տանեն միայն  լավ հիշողություններ և հրաշալի տպավորություններ: Հանգստյան տան անմիջապես հարևանությամբ գտնվում է Հայաստանի ամենագեղեցիկ բուսաբանական այգին` դենդրոպարկը, որտեղ կարելի է անմոռանալի ժամանակ անցկացնել` վայելելով մաքուր օդը և հրաշալի բնությունը: Դենդրոպարկը հայտնի է իր առողջարար հատկություններով և յուրահատուկ ծառատեսակներով: Հատկապես ապրիլ-մայիս ամիսներին` սոճիների փոշոտման ժամանակահատվածում, այստեղ ստեղծվում են բարենպաստ պայմաններ առողջության բարելավման համար: Ձմռանը կլիման մեղմ է, իսկ ամռանը` զով:

Սունկ

0.0 10

Տավուշ Դիլիջան Պարզ լճի 14

  • pets
  • laundry
  • smoking
  • wifi

Քաղաքի աղմուկից հեռու՝ դիլիջանյան կոլորիտային և համող խոհանոցով հանգրվան:

Սպիտակ Տուն

0.0 10

Գեղարքունիքի մարզ գյուղ Դպրաբակ

Սպլենդոր Հյուրանոց

0.0 10

Կոտայք Ծաղկաձոր Վլադիմիր Հարությունյան փող.

  • billiard
  • tennis
  • tennis_kort
  • laundry
  • parking
  • smoking
  • transfer
  • wifi

   «Սպլենդոր» հյուրանոցը գտնվում է Ծաղկաձորի մի գողտրիկ անկյունում: Այստեղ կարելի է վայելել բնության հրաշալի համայնապատկերը: Հյուրանոցային համալիրը գտնվում է Կեչառիս վանական համալիրից 500մ և ճոպանուղուց 600մ հեռավորության վրա: Հյուրերին տրամադրվում են նորակառույց քոթեջներ՝ շուրջօրյա տաք և սառը ջրով, հեռուստացույցով, անվճար Wi-Fi կապով: Խոհանոցում առկա է սառնարան, սալօջախ, առաջին անհրաժեշտության սպասք, սուրճի և թեյի պարագաներ: Հանգստյան տան տարածքում գտնվող ռեստորանում կարող եք ճաշակել ինչպես հայկական, այնպես էլ եվրոպական ճաշատեսակներ: Հյուրերին առաջարկվում է նաև խորովածի համար նախատեսված տարածք՝ բոլոր հարմարություններով: «Սպլենդոր» հանգստյան տունը՝ իր կողմից առաջարկվող համալիր ծառայությունների շնորհիվ, համարվում է Ծաղկաձորի ամենահարմարավետ և ամենամատչելի հյուրանոցներից մեկը: Հյուրանոցում առկա պայմանները հնարավորություն են տալիս հյուրերին անցկացնել հետաքրքիր և անմոռանալի ժամանակ:

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները