search

Ֆիլտրել

Չինչին

0.0 10

Տավուշ Չինչին 4րդ փողոց 8րդ տուն

     Չինչին հանգստյան տունը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածում` Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի Չինչին գյուղի կենտրոնական հատվածում։ Շրջկենտրոնից գտնվում է 8 կմ հեռավորության վրա։ Գյուղը շրջապատված է անտառապատ սարերով, գեղատեսիլ պատմամշակութային վայրերով, սառնորակ աղբյուրներով, բնության բարիքներով լի դաշտերով ու անտառներով։  Հանգստյան տունը բացվել է 2021թ. հուլիս ամսին։ Տան մակերեսը կազմում է 40 քառակուսի մետր, նախատեսված է 1-5 անձի գիշերակացի համար։ Ապահովված է 4 մենքենայի համար բացօթյա ավտոկանգառով, հյուրասենյակ-խոհանոցով, մեկ ննջարանով, լոգարան-սանհանգույցով, բաց պատշգամբով, մշտական տաք և սառը ջրով, ինտերնետ կապով, օդի ջերմաստիճանի կարգավորիչով։ Առկա է սառնարան, գազօջախ, մանղալ, թեյնիկ, սրճեփ, սպասք։ Պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի այգին։ Մոտակայքում գտնվում են մթերային խանութներ և մանկական խաղասենյակ-ընթերցասրահ։ Կարող է տրամադրվել նաև մինչև 10 անձի համար նախատեսված կոնֆերենս սենյակ։ Ակտիվ հանգստի սիրահարները կարող են զբաղվել ձիավարությամբ։

Պալմա Գեսթ Հաուս

0.0 10

Լոռու մարզ Ալավերդի ք Ալավերդի Զորավար Անդրանիկ 327

  • pool
  • gym
  • children_playground
  • pets
  • parking
  • transfer
  • wifi

     «Պալմա» հյուրատունը գտնվում է Ալավերդի քաղաքում: Ունի սեզոնային բացօթյա լողավազան, այգի և անվճար WiFi: Հյուրերին հասանելի է ընդհանուր խոհանոցը և խորովածի հարմարությունները:  Բոլոր սենյակներն ունեն առանձին լոգարան՝ անվճար հիգիենայի պարագաներով: Սենյակից բացվում է շատ գեղեցիկ տեսարան՝ դեպի բակ:

Պանորամա Դիլիջան հյուրատուն

0.0 10

Տավուշ Դիլիջան Կալինինի 286

  • inpool
  • tennis
  • sauna
  • children_playroom
  • children_playground
  • laundry
  • parking
  • smoking
  • transfer
  • wifi

     Բարի գալուստ Պանորամա Դիլիջան, հիանալի ընտրություն Անտառներ սիրող մարդկանց համար: Դուք հնարավորություն կունենաք օգտվել Պանորամա Դիլիջանի կողմից առաջարկվող հետևյալ ծառայություններից՝ սենյակի սպասարկում, լողավազան, անվճար նախաճաշ։ Գնահատեք նաև հյուրերի համար անվճար կայանատեղիի հարմարավետությունը: Պանորամա Դիլիջանում գտնվելու ընթացքում հյուրերը կարող են այցելել Միմինոյի ֆիլմի հերոսների հուշարձանը (2,9 կմ) և Շարամբեյան փողոց (3,3 կմ), որոնք գտնվում են Դիլիջանի ամենահայտնի տեսարժան վայրերի ցանկի մեջ: Դիլիջան Պանորամայում գտնվելու ընթացքում կարող եք այցելել իտալական ռեստորաններ, ինչպիսիք են Latte Art Cafe, Verde և Legend of Dilijan ռեստորանները: Եթե ​​բավական ժամանակ ունեք կարող եք այցելել Մաթոսավանքը և Ջուխտակվանք վանական համալիրները, երկուսն էլ հայտնի հինավուրց ավերակներ են, որոնց հասնելը բավականին հեշտ է: 

Պարկ Ավենյու Հյուրանոց

0.0 10

Երևան Նոր Նորք վարչ. շրջան Նոր Նորքի 5-րդ միկրոշրջան, Թևոսյան փող., 21/5 շենք

  • laundry
  • ac
  • parking
  • wifi

    «Պարկ Ավենյու» հյուրանոցը գտնվում է Նոր նորքում՝ հեռու Երևան քաղաքի աղմկոտ կենտրոնից: Հյուրանոցն առաջարկում է դասական ոճով կահավորված գրավիչ ու հարմարավետ 11 համարներ և ավտոտնակով 5 սենյակներ: Համարները ապահովված են Wi-Fi-ով, ունեն հեռուստացույց, մինի բար և սառնարան: Պատուհաններից բացվում է  գեղեցիկ տեսարան: Ցանկության դեպքում ամռանը նախաճաշը և ճաշը մատուցվում են գեղատեսիլ ջրվեժի ներքո` հնարավորություն ստեղծելով վայելել մաքուր օդն ու սառնորակ ջուրը: Կազմակերպվում են նաև տուրեր դեպի Հայաստանի գեղատեսիլ վայրեր` ծանոթացնելու երկրի պատմամշակութային ժառանգությանն ու գեղեցիկ բնապատկերներին: Անձնակազմի բարեհամբույր սպասարկման և հյուրանոցում տիրող ջերմ մթնոլորտի շնորհիվ «Պարկ Ավենյու» հյուրանոցում անցկացրած յուրաքանչյուր օրը կլինի անմոռանալի և լի ջերմ հիշողություններով: 

Պարկ Ռեզորթ Աղվերան

0.0 10

Կոտայք Արզական Անտառային 11

  • billiard
  • tennis
  • tennis_kort
  • sauna
  • spa
  • children_playroom
  • children_playground
  • laundry
  • parking
  • smoking
  • wifi
  • facilities

     Աղվերանի լեռների մոգական և գեղատեսիլ անտառներում է գտնվում «Պարկ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցային համալիրը: Երևանից հեռավորությունն ընդամենը 47 կմ է: Այն իդեալական վայր է՝ տարվա բոլոր եղանակներին վայելելու Հայաստանի լեռների մաքուր օդը և չքնաղ բնությունը: Հյուրանոցը առաջարկում է լավագույն պայմանները լիարժեք հանգստի համար: Հարմարավետ և նրբաճաշակ կահավորված առանձնատները և համարները՝ ապահովված լինելով բոլոր անհրաժեշտ պայմաններով, ունեն բնության գեղեցիկ տեսարանով բաց պատշգամբներ, որոնք առաջացնում են դրախտային զգացողություններ: Հյուրերի համար գործում են մարզադաշտեր՝ նախատեսված տարբեր ոճի սպորտաձևերի սիրահարների համար, բիզնես-սրահ, կոնֆերանս դահլիճ, ռեստորան, բիլիարդի սրահ, թենիս, վոլեյբոլի և ֆուտբոլի հրապարակ, սահադաշտ, շայբորդ, թյուբինգ, դիսկո ակումբ և երեխաների համար նախատեսված գեղեցիկ խաղահրապարակներ: Հյուրանոցային համալիրն առաջարկում է նաև բազմաթիվ լրացուցիչ ծառայություններ՝ կորպորատիվ հանգստի, բանկետների և ընտանեկան հանդիսությունների կազմակերպում, էքսկուրսիոն ծառայություններ, շուրջօրյա անվտանգության ծառայություն և այլն:

Պոլո հյուրանոց

0.0 10

Երևան Շենգավիթ վարչական շրջան Երևանյան լճի ձախ ափ

  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • transfer
  • wifi

     «Պոլո» հյուրանոցը գտնվում է Երևանյան լճի հարևանությամբ: Հյուրանոցն առաջարկում է յուրահատուկ ինտերիերով և նրբաճաշակ կահավորանքով համարներ, որոնք ապահովված են հարմարավետ և լիարժեք հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով: Համարներից բացվում է տեսարան դեպի Երևանյան լիճը: Ողջ տարածքն ապահովված է անվճար Wi-Fi ինտերնետով: Հանգիստը հյուրանոցում դառնում է լիարժեք և անմոռանալի` բարձրակարգ սպասարկման և որակյալ ծառայությունների շնորհիվ: Գտնվելով քաղաքի կենտրոնում` հյուրանոցը շատ մոտ է բազմաթիվ տեսարժան վայրերի և ժամանցի կենտրոնների: Հյուրանոցից ոտքով կարելի է հասնել Հանրապետության հրապարակ, Հյուսիսային պողոտա, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն:

Պոպոք 1

0.0 10

Տավուշ Դիլիջան Կալինինի 12/1

  • parking
  • wifi

   Անտառի սրտում տեղակայված «Պոպոք 1» հյուրատունը իր բարձրորակ ծառայություններն է առաջարկում բոլոր հյուրերին: Հյուրատան գտնվելու վայրի, հաճելի ներքին մթնոլորտի, բարձրորակ սպասարկման, ինչպես նաև մի շարք բարենպաստ պայմանների համադրությունը հնարավորություն է ընձեռում բոլորին վայելելու հյուրատան առավելությունները: Հյուրատունը առաջարկում է անմոռանալի ժամանց Հայաստանի կանաչ դրախտում, որտեղ Դուք կարող եք անցկացնել Ձեր հանգիստը ողջ տարվա ընթացքում: Բարեհամբույր  և պրոֆեսիոնալ աշխատակազմը միշտ պատրաստ է իրականացնել բարձրակարգ սպասարկում` յուրաքանչյուր հաճախորդին ցուցաբերելով անհատական մոտեցում: Ապահովված լինելով բոլոր անհրաժեշտ պայմաններով, հյուրատունը ամենահաճելի և հարմարավետ վայրն է հանգիստը անցկացնելու համար:

Պոպոք 2

0.0 10

Տավուշ Դիլիջան Կալինինի 314ա

  • parking
  • wifi

   Անտառի սրտում տեղակայված «Պոպոք 2» հյուրատունը իր բարձրորակ ծառայություններն է առաջարկում բոլոր հյուրերին: Հյուրատան գտնվելու վայրի, հաճելի ներքին մթնոլորտի, բարձրորակ սպասարկման, ինչպես նաև մի շարք բարենպաստ պայմանների համադրությունը հնարավորություն է ընձեռում բոլորին վայելելու հյուրատան առավելությունները: Հյուրատունը առաջարկում է անմոռանալի ժամանց Հայաստանի կանաչ դրախտում, որտեղ Դուք կարող եք անցկացնել Ձեր հանգիստը ողջ տարվա ընթացքում: Բարեհամբույր  և պրոֆեսիոնալ աշխատակազմը միշտ պատրաստ է իրականացնել բարձրակարգ սպասարկում` յուրաքանչյուր հաճախորդին ցուցաբերելով անհատական մոտեցում: Ապահովված լինելով բոլոր անհրաժեշտ պայմաններով, հյուրատունը ամենահաճելի և հարմարավետ վայրն է հանգիստը անցկացնելու համար:

Պրայմ Հոսթել Դոմինո

0.0 10

Երևան Կենտրոն վարչ. շրջան Նալբանդյան փող. 31

  • smoking
  • wifi

Յուպիտեր հոսթելը գտնվում է Ծաղկաձորի կենտրոնում `կենտրոնական հրապարակում, ավտոբուսի կանգառից մի քանի րոպե հեռավորության վրա եւ Կեչառիս եկեղեցու մոտ 10 րոպե քայլելու ճանապարհին: Մեր գտնվելու վայրը կատարյալ է Ծաղկաձորի բոլոր տեսարժան վայրերը ուսումնասիրելու համար, ներառյալ Թեղենիս Լեռան ճանապարհը, Օրբելի եղբայրների թանգարանը, Կեչառիս եկեղեցին եւ շատ ավելին:  

Պրայվիթ Հաուս

0.0 10

Երևան Նորք-Մարաշ վարչական շրջան Արմենակյան 133/9

  • tv
  • tv
  • wifi
  • gas
  • electricity
  • persistent_water

     Բնակարանը գտնվում է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում, տունը գտնվում է առաջին հարկում, կան բոլոր հարմարությունները խորոված սարքելու համար, նաև բնակարանում կան բոլոր հարմարությունները հանգիստը լավ անցկացնելու համար։

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները