search

Ֆիլտրել

Բեսթ Ռեզորթ Աղվերան

0.0 10

Կոտայք Արզական գյուղ Անտառային փող.

  • pool
  • inpool
  • billiard
  • tennis
  • tennis_kort
  • sauna
  • children_playroom
  • children_playground
  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • transfer
  • wifi
  • facilities

       «Բեսթ Վեսթերն Աղվերան» հյուրանոցը գտնվում է առողջարար կլիմայով և գեղեցիկ բնապատկերներով հայտնի հանգստավայր Աղվերանում` Դալար գետի ափին: Հյուրանոցը բաղկացած է մեկ գլխավոր  մասնաշենքից և մասնաշենքին կից 5 քոթեջներից։ Հյուրերին առաջարկվում է բոլոր հարմարություններով ապահովված 59 ընդարձակ համարներ: Հյուրանոցի տարածքում կա բոուլինգի կենտրոն, ամառային բացօթյա սրճարան, լողավազան` մեծահասակների և երեխաների համար նախատեսված առանձին բաժիններով, մեծ թենիսի խաղադաշտ, համաժողովների համար նախատեսված դահլիճներ` համալրված միաժամանակ 2 լեզվով սինքրոն թարգմանությունների համար անհրաժեշտ սարքավորումներով և միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ այլ պարագաներով: Ամռանը հյուրերը կարող են իրենց հանգիստը վայելել գետի ափին գտնվող հանգստի գոտում, որն ապահովված է հարմարավետ նստատեղերով և խնջույքներ կազմակերպելու համար անհրաժեշտ բոլոր պարագաներով: Հարուստ բուսականության և առողջարար օդի շնորհիվ` հյուրանոցը հանդիսանում է հրաշալի վայր լիարժեք հանգստի և առողջության վերականգնման համար:

Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես

6.0 10

Երևան Կենտրոն վարչ. շրջան Իտալիայի փող., 1 շենք

  • pool
  • gym
  • tennis_kort
  • sauna
  • spa
  • children_playroom
  • children_playground
  • pets
  • ac
  • parking
  • smoking
  • transfer
  • wifi

    «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցը գտնվում է մայրաքաղաք Երևանում` Հանրապետության հրապարակի հարևանությամբ: Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է եվրոպական ստանդարտներին համապատասխանող ծառայություններ և բոլոր հարմարություններով ապահովված ընդարձակ համարներ, որոնցում առկա է լոգասենյակ, հեռուստացույց, մինի բար, օդափոխիչ: Այստեղ ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները թե՛ կատարյալ հանգստի և թե՛ գործնական հանդիպումների կազմակերպման համար: Հյուրանոցում առկա է ռեստորան, բար, մարզասրահ, բացօթյա լողավազան, բիզնես կենտրոն, կոնֆերանս դահլիճ: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Ռեստորանում մատուցվում են ազգային և եվրոպական խոհանոցների ամենահամեղ ճաշատեսակները: Կոնֆերանս դահլիճում առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները համաժողովներ, սեմինարներ և գործնական հանդիպումներ կազմակերպելու համար: Բարձրակարգ սպասարկման և որակյալ ծառայությունների շնորհիվ, հանգիստը հյուրանոցում դառնում է լիարժեք և անմոռանալի: Հյուրանոցի մոտակայքում կան շատ տեսարժան վայրեր, թատրոններ, թանգարաններ, առևտրի և ժամանցի կենտրոններ: Պետական լիազոր մարմնի կողմից ստացել է 4 աստղանի հյուրանոցի որակավորում:

Բեսթ Վեսթերն Փլաս Փարադայս Դիլիջան

0.0 10

Տավուշ Դիլիջան Կամոյի 156

  • pool
  • inpool
  • gym
  • billiard
  • tennis
  • sauna
  • children_playroom
  • children_playground
  • laundry
  • ac
  • parking
  • transfer
  • wifi

     Հյուրանոցը գտնվում է Տավուշ մարզի Դիլիջան քաղաքում; Հյուրանոցում ստեղծված են բոլոր հարմարությունները հանգիստը կատարյալ վայելելու համար, բոլոր ծառայությունները գտնվում են բարձրագույն մակարդակի վրա։ Հեռավորությունը Երևանից կազմում է 95կմ, իսկ Զվարթնոց Միջազգային Օդանավակայանից հեռավորությունը կազմում է 108կմ։

Բեստ Վեստերն Բոհեմիան Ռեսորթ

0.0 10

Գեղարքունիքի մարզ Սևան Երևանյան խճուղի 102

  • pool
  • parking
  • wifi

     Բոհեմիան հյուրանոցը բարձրակարգ սպասարկմամբ հյուրանոց է, որը գտնվում է Սևանա լճի ամենագեղեցիկ լողափում:Այս հյուրանոցը լավագույն տարբերակն է Ձեր հանգիստը Սևանում կազմակերպելու համար։Բոհեմիան հյուրանոցից բացվում է հրաշալի տեսարան դեպի Սևանա լիճ։Բոլոր համարները կահավորված են դասական ոճով,ունեն հարթ էկրանով հեռուստացույց, անվճար Wi-Fi և սառնարան։Հյուրանոցն ունի բաց լողավազան,2 ռեստորան,տեռաս և սնեք բար։Հյուրերը կարող են սկսել իրենց օրը ռեստորանում մատուցվող համեղ նախաճաշով: Ճաշի կամ ընթրիքի համար հյուրերը կարող են ընտրել հայկական և միջազգային խոհանոցների տարբեր ճաշատեսակներ։

Բերկրի Գաստրո

0.0 10

Տավուշի մարզ Ենոքավան Ենոքավան 1ին փողոց 1ին նրբանցք 1ին տուն

  • pets
  • parking
  • wifi

     Բերկրի գաստրոն գտնվում է Տավուշի մարզի Ենոքավան գյուղում։ Հյուրատունը ապահովված է անհրաժեշտ հարմարություններով՝ նորարարական լուծումներով ու գրավիչ ինտերիերով ննջարաններով։ Եթե որոշել եք այցելել Լաստիվեր ջրվեժ քարանձավ կամ Yell extrem park, ապա Բերկրին իդեալական տարբերակ է գիշերակացի համար։ Այստեղ հատուկ առաջարկ կա նաև ձեռագործի ու հայկական խոհանոցի գաղտնիքների սիրահարների համար։Կազմակերպում է գոբելենագործության կարպետագործության նկարչության Տավուշի ավանդական խմորեղեն նազուկի գաթայի փռում թխող հացի վարպետաց դասեր,իսկ այս ամենից հետո օրն ավարտվում է խարույկի շուրջ,ինքնաեռում պատրաստված թեյի երաժշտության ներքո։

Բժշկի տուն B&B (Երևան)

0.0 10

Երևան Կենտրոն վարչական շրջան Այգեստան, 11-րդ փ., տ. 58

  • laundry
  • ac
  • parking
  • wifi

     «Բժշկի Տուն» հյուրատունը գտնվում է մայրաքաղաք Երևանի կենտրոնում: Հյուրատունը գեղեցիկ ծառերով շրջապատված առանձնատուն է: Առաջարկում է հարմարավետ սենյակներ, որոնք ապահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով և պարագաներով: Հյուրերի տրամադրության տակ առկա է ընդհանուր խոհանոց: Ողջ տարածքն ապահովված է անվճար Wi-Fi-ով: Տանտերերը հոգատար և բարեհամբույր մարդիկ են, ովքեր պատրաստակամ են օգնել ցանկացած հարցում: Ամեն առավոտ հյուրերին սպասվում է հիանալի, համեղ, թարմ մթերքներից պատրաստված նախաճաշ: Հյուրատունը մոտ է բազմաթիվ տեսարժան վայրերի: Այստեղից հաշված րոպեների ընթացքում քայլելով կարելի է հասնել Հանրապետության հրապարակ, Օպերա, Վերնիսաժ, թանգարաններ, ռեստորաններ, առևտրի կենտրոններ:

Բյուրական B&B (Բյուրական)

0.0 10

Արագածոտնի մարզ Բյուրական 1-ին փ., տ. 88

  • laundry
  • parking
  • wifi

   «Բյուրական» հյուրատունը գտնվում է Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում: Հյուրատունը երկհարկանի շինություն է, ունի 5 սենյակ: Ապահովված է ժամանակակից բոլոր հարմարություններով: Այստեղ տիրում է ջերմ մթնոլորտ և հայերին բնորոշ հյուրընկալություն: Հյուրընկալվելով այս հյուրատանը՝ դուք կզգաք ինչպես սեփական տանը՝ շնորհիվ աշխատակազմի անհատական մոտեցման և ջերմ վերաբերմունքի: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է շատ համեղ և բազմատեսակ ուտեստներով նախաճաշ: Այցելելով «Բյուրական» հյուրատուն, հյուրերը կարող են ծանոթանալ նաև Արագածոտնի մարզի տեսարժան վայրերին և մշակութային ժառանգությանը:

Բնակարան Թեղուտում

0.0 10

Տավուշ Դիլիջան գ․Թեղուտ 14 փողոց տուն 9

  • tv
  • tv
  • wifi
  • gas
  • electricity
  • persistent_water

     Բնակարանը գտնվում է Տավուշ մարզի Դիլիջան քաղաքի հարակից Թեղուտ համայնքի տարածքում։ Բնակարանում կան բոլոր հարմարությունները հանգիստը լավ անցկացնելու համար։ Հեռավորությունը Երևանից կազմում է 105կմ, իսկ Զվարթնոց միջազգային օդանավակայանից 118կմ հեռավորության վրա։

Բնակարան Մատենադարանի հարևանությամբ

0.0 10

Երևան Կենտրոն վարչ. շրջան Սարմենի 6

  • tv
  • tv
  • wifi
  • gas
  • electricity
  • persistent_water

     Բնակարանը գտնվում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում Մատենադարանի մոտակայքում։ Տնից նաև բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Կասկադ համալիր։ Տանը կան բոլոր հարմարությունները հանգիստը լավ անցկացնելու համար։ Հեռավորությունը Զվարթնոց Միջազգային Օդանավակայանից կազմում է ընդամենը 13կմ։

Բնակարան Վարդանանց փողոցի վրա

0.0 10

Երևան Կենտրոն վարչ. շրջան Վարդանանց 4

  • tv
  • tv
  • wifi
  • gas
  • electricity
  • persistent_water
  • intercom
  • elevator

     Հարմարավետ բնակարան քաղաքի կենտրոնում, Երևանի բոլոր տեսարժան վայրերը գտնվում են մի քանի րոպե քայլելու հեռավորության վրա։ Տանը կան բոլոր հարմարությունները հանգիստը անցկացնելու համար։

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները