Ֆիլտրել
![](site_files/items/2489/2607684711347618789274391425007298225813150n_24164_thumb.jpg)
Ֆիլլ Հաուս Դիլիջան
Տավուշ Դիլիջան Մխիթարյան 8
Գեղատեսիլ Դիլիջանի բնության գրկում է գտնվում «Ֆիլլ Հաուս Դիլիջան» հյուրատունը, որն իր հյուրընկալ դռներն է բացում բոլոր նրանց առջև ովքեր ցանկանում են հայտնվել անտառի գրկում հիասքանչ քոթթեջի մեջ: Քոթեջից բացվում է տեսարան դեպի Դիլիջանի գեղեցիկ լեռները: Աշխատակազմը յուրաքանչյուրի հանդեպ ցուցաբերում է անհատական մոտեցում` անելով առավելագույնը հյուրերի հարմարավետ հանգիստն ապահովելու համար: Հյուրանոցը Երևանից գտնվում է 96կմ հեռավորության վրա իսկ Զվարթնոց Միջազգային Օդանավակայանից 104կմ հեռավորության վրա։
![](site_files/items/2304/44_18910_thumb.jpg)
![](site_files/items/2093/img0639_9960_thumb.jpg)
Ֆորում (Երևան)
Երևան Կենտրոն վարչ. շրջան Պարոնյան փողոց
«Ֆորում» հյուրանոցը ունի ժամանակակից դիզայն և իր այցելուներին է առաջարկում հիանալի սպասարկում: Այն գտնվում է Երևան քաղաքի սրտում` Հայաստանի Զվարթնոց Միջազգային Օդանավակայանից ընդամենը մի քանի րոպե հեռավորության վրա: Հյուրանոցը հինգ հարկանի նորակառույց է, ներառում է ստորգետնյա ավտոկայանատեղի, ունի կենտրոնական օդակարգավորման համակարգ, 23 հարմարավետ սենյակներ: Դրանք են՝ Մեկտեղանի, Երկտեղանի, Ընտանեկան, Լյուքս, Դելյուքս: "Ֆորում" հյուրանոցի տարածքում են գտնվում որոշ թանգարաններ, պատկերասրահներ, ՌԴ դեսպանատունը, զբոսայգիներ, ժամանակակից սպասարկումով հիվանդանոց, սուպերմարկետներ, իսկ հարևանությամբ Հրազդան գետը` իր գեղատեսիլ տեսարանով: Հյուրանոցը առաջարկում է 24 ժամյա ծառայություններ: