Ֆիլտրել
![](site_files/items/2074/img0921_kopiya_15045_thumb.jpg)
Նեկտար Հյուրանոց
Լոռի Ստեփանավան Ավետիսյան 43/1
«Նեկտար» հանգստյան տունը գտնվում է գեղատեսիլ Ստեփանավանում` սոճիների անտառի մեջ: Հանգստյան տունն առաջարկում է բոլոր հարմարություններով ապահովված հարմարավետ համարներ: Համարներից մի քանիսն ունեն բաց պատշգամբներ, որոնցից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի սաղարթախիտ անտառը: Հանգստյան տանը կա սրճարան, սեղանի թենիս, Wi-Fi, ավտոկայանատեղի: Բակում` եղևնիների տակ, կա հանգիստը վայելելու համար նախատեսված գոտի՝ հատուկ տաղավարներով, նստարաններով և ցանցաճոճերով: Հանգստյան տունը իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են հարմարավետությունը և լիարժեք հանգիստը:
![](site_files/items/2015/lum6325_19490_thumb.jpg)
Նինա B&B (Դիլիջան)
Տավուշ Դիլիջան Մյասնիկյան փող. 18
«Նինա» հյուրատունը գտնվում է դրախտային հանգստավայր Դիլիջանում: Հյուրատան սենյակներն ապահովված են բոլոր անհրաժեշտ պարագաներով և հարմարություններով: Որոշ սենյակներ ունեն առանձին լոգասենյակներ: Հյուրերի տրամադրության տակ առկա է ընդհանուր խոհանոց՝ բոլոր հարմարություններով: Բակում կա բացօթյա բուխարի, որտեղ կարելի է խորոված պատրաստել և խաղահրապարակ երեխաների համար: Ողջ տարածքում գործում է անվճար Wi-Fi: Տանտիրուհին՝ Նինան, ով հիանալի խոհարար է, ամեն առավոտ մատուցում է շատ համեղ նախաճաշ: Հյուրընկալվելով «Նինա» հյուրատանը, հանգստին զուգընթաց հյուրերը կարող են վայելել Դիլիջանի հրաշալի բնությունն ու մաքուր օդը:
![](site_files/items/2528/334620888_25321_thumb.jpg)
Նիրվանա Հյուրատուն
Տավուշ Դիլիջան Թբիլիսյան 59
Նիրվանա հյուրատունը գտնվում է Հայաստանի ամենանտառաշատ քաղաք Դիլիջանում, հյուրատնից բացվում է տեսարան ոչ միայն դեպի անտառներ այլ նաև գեղեցիկ լեռները։ Հյուրատան տարածքում կա ամեն ինչ հանգիստը վայելելու համար։ Հյուրատունը գտնվում է Զվարթնոց միջազգային օդանավակայանից 79կմ հեռավորության վրա և հավելյալ վճարի դիմաց կազմակերպվում է տեղափոխում օդանավակայանից հյուրանոց։
![](site_files/items/2401/209563240_21623_thumb.jpg)
Նյու Սանահին B&B
Լոռու մարզ Ալավերդի Սանահին Կայարան 17/5
Ալավերդի քաղաքում գտնվող «Նյու Սանահին» հյուրատունն իր ջերմ դռներն է բացում բոլորի առջև: «Նյու Սանահին» հյուրատունը տեղակայված է Սանահին Կայարան 17/5 հասցեում: Հյուրատան յուրաքանչյուր սենյակ ունի պատշգամբ և առանձին սանհանգույց:
Նոյ Լենդ
Գեղարքունիք Չկալովկա գյուղ Չկալոլվկա գյուղի ափամերձ տարածք
Սևանի ափին գտնվող այս հյուրանոցը՝ իր ջերմ դռներն է բացում բոլոր այն մարդկանց համար ով ցանկանում է իր հանգիստը վայելել լճի ափին։ Հյուրանոցը գտնվում է Երևանից 55կմ հեռավորության վրա, իսկ Զվարթնոց Միջազգային Օդանավակայանից 70կմ հեռավորության վրա։
![](site_files/items/2169/lum4790_20083_thumb.jpg)
Նորավանք B&B (Չիվա)
Վայոց Ձոր Չիվա գյուղ 1-ին փ., տուն 8
«Նորավանք» հյուրատունը տեղակայված է Վայոց Ձորի մարզի Չիվա գյուղում, Երևանից 100 կմ հեռավորության վրա: Այն երկհարկանի կառույց է, ունի 5 ննջասենյակ, 3 սանհանգույց, հյուրասենյակ և խոհանոց: Հյուրատան մոտ կա ավտոտնակ` նախատեսված 2 ավտոմեքենաների համար, և բացօթյա անվճար ավտոկայանատեղի` 10-15 ավտոմեքենաների համար: Հյուրատան աշխատակիցները ունեն բազմամյա փորձ տուրիզմի ոլորտում և պատրաստ են իրենց գիտելիքներն ու փորձը կիրառել՝ հյուրատանը հաճելի և հարմարավետ պայմաններ ապահովելու համար: Հյուրատան ողջ տարածքում գործում է անվճար Wi-Fi: Յուրաքանչյուր առավոտ մատուցվում է շատ համեղ նախաճաշ, որը կարելի է վայելել ինչպես տանը, այնպես էլ պարտեզում: Ըստ պայմանավորվածության, հյուրերը կարող են ներկա գտնվել թոնրի լավաշի թխման արարողությանը, ծանոթանալ մեղրի պատրաստմանը և համտեսել, նաև մասնակցել գինու, տարբեր մրգերից թորված օղու և հայկական ավանդական մի շարք ուտեստների պատրաստման արարողություններին:
![](site_files/items/2506/318782880_25012_thumb.jpg)
Նորս Գեսթ Հաուս
Երևան Մալաթիա-Սեբաստիա վարչ. շրջան Գուսան Շերամի 76/5
Նորս Գեսթ հաուսը գտնվում է Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում։ Այն ունի սեզոնային բացօթյա լողավազան, բար, ընդհանուր լաունջ և այգի: Առկա են խորովածի հարմարանքներ: Հյուրերին հասանելի է ընդհանուր խոհանոցը, անվճար Wi-Fi-ը և օդանավակայանի տեղափոխման ծառայությունը, նաև տան տարածքում կարող եք նշել ձեր միջոցառումները։
![](site_files/items/2480/1_23678_thumb.jpg)
Նռան Հատիկ
Տավուշ Դիլիջան Միասնիկյան 12/3
Հյուրատուն Նռան Հատիկը գտնվում է Դիլիջանում։ Այն ունի բար, ընդհանուր լաունջ, այգի և անվճար WiFi: Այն առաջարկում է ընտանեկան սենյակներ և խորովածի հարմարություններ: Անհատական ավտոկայանատեղի հասանելի է հավելավճարով: Հյուրատան յուրաքանչյուր սենյակ ունի հարթ էկրանով հեռուստացույց, մասնավոր բաղնիք և պատշգամբ, որտեղից տեսարան է բացվում սարից: Նռան հատիկ հյուրատանը հասանելի է մայրցամաքային նախաճաշ: Հյուրերը օգտվում են պատշգամբից: Զվարթնոց միջազգային օդանավակայանը գտնվում է 76 կմ։ հեռավորության վրա։
![](site_files/items/2550/2669688404293794455607362188554583666221314n_27367_thumb.jpg)
Շաբաթկիրակի
Կոտայք ծաղկաձոր Օլիմպիական 10
Բնակարանը գտնվում է Կոտայք մարզի Ծաղկաձոր քաղաքում։ Բնակարանում ստեղծված են բոլոր պայմանները հանգիստը լավ անցկացնելու համար։ Հեռավորությունը Երևանից կազմում է 56կմ հեռավորության վրա, իսկ Զվարթնոց միջազգային օդանավակայանից 69կմ հեռավորության վրա։
![](site_files/items/2421/izobrazhenieviber2023_04_2711_13_20_972_31109_thumb.jpg)
Շալե ընդ տուրս հոթել
Տավուշ Դիլիջան Սարալանջ 1
Անմոռանալի հանգիստ գեղատեսիլ Դիլիջանի՝ Hotel Chalet and Tours-ում: «Շալե և տուր» հյուրանոցը գտնվում է Դիլիջան, Սարալանջի 1 հասցեում: Այն ունի ռեստորան, սեզոնային բացօթյա լողավազան, բար և այգի: Հյուրանոցն առաջարկում է ընտանեկան սենյակներ և խորովածի հարմարություններ: