search

Ֆիլտրել

Շալե Ծաղկաձոր

0.0 10

Կոտայք Ծաղկաձոր Վլադիմիր Հարությունյան 11/1

  • laundry

     Ծաղկաձորի սրտում տեղակայված «Շալե» հյուրատունն իր ջերմ դռներն է բացում բոլո՜րի առջև՝ առաջարկելով հարմարավետ քոթեջներ: Քոթեջները նախատեսված են 4 (+2) անձի համար: Քոթեջներն ունեն խոհանոց՝ իր պարագաներով, սանհանգույց, ննջասենյակ, հյուրասենյակ:  

Շատո վիլիջ

0.0 10

Տավուշ Դիլիջան Կամոյի 82

  • pool
  • sauna
  • children_playground
  • pets
  • parking
  • smoking
  • wifi

     Էկո քոթեջը լավագույն վայրն է ընտանիքի և ընկերների հետ կապ հաստատելու և նոր հիշողություններ ստեղծելու համար: Շատո Վիլիջ Դիլիջանում հմայիչ փայտե էկո քոթեջներ են, որոնք հիանալի հանգստավայր են բոլոր նրանց համար, ովքեր սիրում են բնության հիասքանչ տեսարանները վայելել: Համալիրը գտնվում է Դիլիջանի սրտում՝ Հայաստանը և Վրաստանը կապող միջպետական մայրուղու վրա։ Քոթեջների պատուհանները լուսավորված են դեղին լույսերով՝ ստեղծելով ջերմ և հյուրընկալ մթնոլորտ, որը գրավում է ձեզ և ստիպում ձեզ զգալ ինչպես տանը: Շքեղությունը կարելի է վայելել նույնիսկ անտառների խորքում: Ժամանակակից դիզայնով մեծ փայտե քոթեջը, որն ընդգծում է լավ լուսավորված տարածքների կարևորությունը, դյութիչ ամառանոցի կատարյալ օրինակ է:

Շէ Իվետ B&B (Գառնի)

0.0 10

Կոտայքի մարզ Գառնի Գեղարդի պող., տ. 31

  • pool
  • laundry
  • parking
  • wifi

    «Շէ Իվետ» հյուրատունը գտնվում է Գառնի գյուղում, Գեղարդի վանական համալիր տանող ճանապարհին: Գտնվելով մի շարք հայտնի տեսարժան վայրերի կողքին, հյուրատունը գրավում է բազմաթիվ օտարերկրյա ճամփորդների ուշադրությունը: Հյուրատունն առաջարկում է 8 հարմարավետ ննջասենյակներ: Պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Կոտայքի մարզի հիասքանչ լեռները: Հյուրերի տրամադրության տակ կա բացօթյա լողավազան և պարտեզ, որտեղ կարելի է պատրաստել և վայելել ավանդական խորոված: Նախաճաշին և ընթրիքին հյուրատանը մատուցվում է հայկական և ֆրանսիական խոհանոցի ամենահամեղ ճաշատեսակները: Ամռանը, ցանկության դեպքում, տանտերերը կազմակերպում են էքսկուրսիաներ և քայլարշավներ:

Շէ Սարո B&B (Տաթև)

0.0 10

Սյունիքի մարզ Տաթև 13-րդ փ., տուն 6

  • laundry
  • parking
  • wifi

     «Շէ Սարո» հյուրատունը գտնվում է Սյունիքի մարզում: Հյուրատունն առաջարկում է հարմարավետ սենյակներ: Այստեղ տիրում է ջերմ և հաճելի մթնոլորտ, որի շնորհիվ յուրաքանչյուր ոք զգում է իրեն ինչպես հարազատ տանը՝ լի հոգատարությամբ և ջերմությամբ: Տանտերերը հոգատար և բարեհամբույր մարդիկ են, ովքեր անհատական մոտեցում են ցուցաբերում բոլոր հյուրերի նկատմամբ կացության ողջ ընթացքում և պատրաստ են օգնել ցանկացած հարցում: Ամեն առավոտ հյուրերին սպասվում է հիանալի, համեղ, թարմ մթերքներից պատրաստված նախաճաշ: Հյուրատան ռեստորանը մատուցվում են ազգային խոհանոցի ամենահամեղ ճաշատեսակները: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրատունը շատ մոտ է գտնվում Տաթևի վանական համալիրին և ճոպանուղուն:

Շէ Սեդա B&B (Գորիս)

0.0 10

Սյունիքի մարզ Գորիս Գետափնյա փ., տ. 26

  • laundry
  • parking
  • wifi

   «Շէ Սեդա» հյուրատունը գտնվում է Հայաստանի հնագույն քաղաքներից մեկում՝ Գորիսում: Հյուրատունն առաջարկում է հարմարավետ հանգստի համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով ապահովված համարներ: Սենյակների պատուհաններից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի պարտեզը: Հյուրատան տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Տանտիրուհին՝ Սեդան ցանկացած հարցում պատրաստ է աջակցել հյուրերին: Նա ամեն առավոտ մատուցում է շատ համեղ, գյուղական նախաճաշ՝ նախապես հաշվի առնելով հյուրերի նախասիրությունները: Հյուրատնից ոչ հեռու գտնվում է Խնձորեսկը, Շաքիի ջրվեժը և Քարահունջը:

Շիրազ Պլազա հյուրանոց

0.0 10

42,000 AMD 42,000 AMD

Շիրակի մարզ Գյումրի Շահումյան 105

  • spa
  • ac
  • parking
  • wifi

     Հոգատարություն, հարմարավետություն և ջերմություն անմիջապես Գյումրու սրտում՝ Շիրազ Պլազա հյուրանոցում։ Հյուրանոցն ունի դասական և նորաոճ լաունջ բար՝ անմոռանալի ժամանցի կազմակերպման համար։ Շիրազ Պլազա հյուրանոցն առաջարկում է տեխնիկապես առավելագույնս հագեցած կոնֆերենց դահլիճ «Լենինական». Դահլիճի ցանկացած դասավորություն (թատերական, ուղղանկյուն, խմբակային սեղաններով) Մինչև 60 անձ Coffee break Lunch   Ընթրիք

Ոսկու Աշխարհ Հյուրանոց

0.0 10

Կոտայքի մարզ Ծաղկաձոր Սարալանջի փող., 2 շենք

  • inpool
  • billiard
  • tennis
  • children_playroom
  • casino
  • pets
  • ac
  • parking
  • smoking
  • wifi

       «Ոսկու Աշխարհ» հյուրանոցային համալիրը գտնվում է Հայաստանի ամենասիրելի հանգստավայրերից մեկում՝ գեղատեսիլ Ծաղկաձորում: Հյուրանոցը մեծ ճանաչում է վայելում շնորհիվ իր մասնագիտացված ծառայությունների, ժամանակակից տեսքի, հարմարավետ պայմանների և պրոֆեսիոնալ անձնակազմի: Հյուրանոցում առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները՝  առօրյա հոգսերից կտրվելու, լիցքաթափվելու և բնության գրկում լիարժեք և անմոռանալի հանգիստ կազմակերպելու համար: Շնորհիվ փոքր-ինչ բարձրադիր դիրքի՝  հնարավորություն է ստեղծվում անցկացնել կատարյալ հանգիստ: Հյուրանոցն առաջարկում է հարմարավետ և ընդարձակ համարներ՝ լոգասենյակով, հեռուստացույցով, մինի բարով, օդափոխիչով: Հյուրերը կարող են օգտվել հյուրանոցում  գործող բազմաթիվ ծառայություններից՝ լողավազան, մարզասրահ, բիլիարդ, սեղանի թենիս, շոգեբաղնիք: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Անհրաժեշտ սարքավորումներով կահավորված ընդարձակ դահլիճում կարելի է կազմակերպել տարբեր միջոցառումներ:  Հյուրանոցը մոտ է ճոպանուղուն, Կեչառիս վանական համալիրին և Օրբելի եղբայրների տուն-թանգարանին:

Ուելքոմ Ֆրենդզ Հոսթել (Երևան)

0.0 10

Երևան Կենտրոն վարչ. շրջան Եզնիկ Կողբացու փող. 75

  • laundry
  • ac
  • parking
  • wifi

     Ուելքոմ Ֆրենդզ Հոսթելը ստեղծել է հարմարավետ առաջարկներ և խելամիտ գներ հյուրերի համար: Բոլոր սենյակները աչքի են ընկնում նորաձև ինտերիերով, բարձրորակ կահույքով և օրթոպետիկ ներքնակներով, որոնք դարձնում են յուրաքանչյուր սենյակը յուրօրինակ և ինքնատիպ: Տեղակայված լինելով Երևանի սրտում՝ Ուելքոմ Ֆրենդզ Հոսթելը գտնվում է Հյուսիսային Պողոտայից, Օպերայից, Կասկադից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա:

Ուռենի B&B (Արփի)

0.0 10

Վայոց Ձոր Արփի 1-ին փ., տուն 48

  • laundry
  • parking
  • wifi

     «Ուռենի» հյուրատունը գտնվում է Վայոց Ձորի մարզում, Եղեգնաձոր քաղաքից 8 կմ հեռավորության վրա: Հյուրատունը երկհարկանի շինություն է՝ շրջապատված բերքատու ծառերով: Այն ունի 2 երկտեղանոց համարներ՝ նախատեսված է 4 անձի համար: Հյուրերի համար գործում է ընդհանուր խոհանոց: Հյուրատան տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Երեկոյան հյուրերը կարող են վայելել տանտիրուհու դաշնամուրային կատարումները: Ինչպես նաև կարող են փորձել հայկական ավանդական խոհանոցի ամենահամեղ ուտեստները և գինիները, ներկա գտնվել թոնրի լավաշի թխման արարողությանը, մասնակցություն ունենալ չրերի պատրաստման ընթացքին:

Չամիչ Հյուրատուն

0.0 10

Լոռու մարզ Դեբետ գյուղ 1-ին փողոց 8րդ նրբանցք 19 տուն

  • children_playground
  • pets
  • parking
  • smoking
  • wifi
  • facilities

     «Չամիչ» հյուրատունը գտնվում է Լոռվա մարզի Դեբետ գյուղում։ Հյուրատունն ընդհանուր առմամբ կարող է տեղավորել 11 անձի։ Հյուրատանն առկա է 4 ննջասենյակ։ Առաջին հարկում կա մեկ երեքտեղանի եվ մեկ երկտեղանի ննջասենյակ։  Երկրորդ հարկում 2 երկտեղանի ննջասենյակներ են։ Առաջին հարկում առկա է 1 լոգարան եվ 1 զուգարան, երկրորդ հարկում՝ 2 զուգարան եվ 1 լոգարան։ Հյուրատունը հյուրերին առաջարկում է նախաճաշ, ճաշ եվ ընթրիք։ Հյուրատանը կարող են նաև ճաշել և ընթրել հյուրատանը չգիշերող անձինք, այդ թվում խմբեր, ընտանիքներ։ Հյուրատանը կա ինտերնետ, մշտական տաք և սառը ջուր, մեծ պատշգամբ, մեծ այգի բակում՝ նստատեղերով, վրանային ճամբարի տարածք։

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները