search

Ֆիլտրել

Տուն ու Տեր Հյուրատուն

0.0 10

Լոռի Ստեփանավան Թելմանի փող․ 48

  • ac
  • wifi

Ստեփանավանի ամենաօրիգինալ հյուրատունը  և ընտանեկան հանգստի լավագույն տարբերակը։ Հյուրատունն ունի՝ 2 ննջասենյակ (2 հատ երկտեղանոց, 1 հատ մեկտեղանոց մահճակալ) Ընդարձակ հյուրասենյակ /Բացվող բազմոց/ Ամբողջովին նոր վերանորոգված Լոգասենյակ Խոհանոց (Բոլոր անհրաժեշտ պարագաներով և սպասքով) Ընդարձակ բակ, որտեղ առկա են՝ մանղալ, գամակ, ճոճաթոռ, խարույկի համար նախատեսված տարածք, ինչպես նաև բազմոց ու սեղան, որտեղ կարող եք բնության գրկում ճաշել, կամ վայելել մեկ գավաթ սուրճ  Հյուրատնից Դենդրոպարկ գնալու համար Ձեզանից կպահանջվի ընդամենը 15 րոպե, իսկ քաղաքում գտնվող «Ալեյա» այգի կարող եք գնալ ոտքով։

Ցենտրալ Հյուրանոց (Ջերմուկ)

0.0 10

Վայոց ձոր Ջերմուկ Շահումյան փող., 12/3 շենք

  • children_playground
  • parking
  • transfer
  • wifi

     Ջերմուկի «Ցենտրալ» հյուրանոցը հյուրերի առջև իր դռներն է բացել 2012թ․-ին։ Այն գտնվում է Ջերմուկ քաղաքի սրտում՝ կենտրոնում, որտեղից էլ ստացել է իր անվանումը։ Հյուրանոցի բարենպաստ դիրքը թույլ է տալիս այցելուներին ոտքով շրջել քաղաքով և հիանալ Ջերմուկի բնությամբ ու  վայելել մաքուր օդը։ Հյուրանոցն իր նորաոճ դիզայնով և հարմարավետությամբ գրավում է բոլորին, նույնիսկ ամենաքմահաճ այցելուներին։ Հյուրանոցն ունի 16 էկոնոմ և լյուքս կարգի սենյակներ։ Բոլոր համարներում առկա են հարմարավետ կահույք, հեռուստացույց, սառնարան, մշտական տաք և սառը ջուր և այլ կենցաղային անհրաժեշտ պարագաներ։ Հյուրանոցի ողջ տարածքում գործում է անվճար WI FI և իհարկե ավտոկայանատեղի։ Հյուրանոցն առաջարկում է երեք անգամյա բարձրակարգ սնունդ։ Մեզ մոտ կարող եք ճաշակել մեր հմուտ խոհարարների կողմից պատրաստված ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան խոհանոցի ճաշատեսակներ։ Բարձր սեզոնին մենք նաև կազմակերպում ենք էքսկուրսիաներ այցելուներին քաղաքի և մոտակա շրջնների տեսարժան և պատմամշակութային վայրերին ծանոթացնելու նպատակով։  Հյուրանոցի գնային առաջարկները հասանելի են բոլորին։    

Ցենտրալ Հյուրատուն (Գյումրի)

0.0 10

Շիրակ Գյումրի Ցուլուկիձե 15

  • pets
  • wifi

     Ցենտրալ Գյումրի հյուրատունը գտնվում է Շիրակ մարզի Գյումրի քաղաքում։ Հյուրատունն ունի բոլոր հարմարությունները հանգիստը Գյումրիում անցկացնելու համար։ Շիրակի միջազգային օդանավակայանը՝ գտմվում է Գյումրու Ցենտրալ հյուրատունից 4 կմ հեռավորության վրա։

Քարի լիճ հանգստի գոտի

0.0 10

Տավուշ Դիլիջան Գյուղ Հովք

  • pets
  • ac
  • parking
  • transfer
  • wifi

     Առավել մոտ բնությանը «Քարի լիճ» ընկանեկան հանգստայն գոտին առաջարկում է քոթեջներ՝ նախատեսված մինչև 5 անձի համար: Մոտակայքում կա ռեստորան, սրճարան, տաղավար/զրուցարան, հանդիպումների սրահ: Ակտիվ հանգստի սիրահարների համար կազմակերպվում է ձիավարություն, հրաձգություն, քայլարշավային արահետներ, էքսկուրսիաներ, ձկնորսություն:  

Քեֆիլյան Հյուրանոց

0.0 10

Լոռի Հաղպատ Հաղպատ համայնք 19-րդ փողոց, 14 շենք

  • tennis
  • laundry
  • parking
  • transfer
  • wifi

    «Քեֆիլյան» հյուրանոցը գտնվում է Ալավերդի քաղաքից 10 կմ հեռավորության վրա` Հաղպատ գյուղում: Հյուրանոցն առաջարկում է մեկտեղանոց, երկտեղանոց, երեքտեղանոց և լյուքս համարներ, որոնք ապաահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Պատուհաններից բացվում է Դեբեդ գետի կիրճի հիանալի տեսարանը: Հյուրանոցում կա անվճար Wi-Fi,  ավտոկայանատեղի, հուշանվերների վաճառքի կետ: Առաջարկվում են նաև  էքսկուրսիոն և զբոսաշրջային ծառայություններ` ձիով արշավներ, մասնակցություն օղու թորման և լավաշի թխման գործընթացներին: Հյուրանոցի աշխատակազմը անում է ամեն բան, որ հյուրերը իրենց ապահով զգան և վայելեն իրենց լիարժեք հանգիստը, իսկ հեռանալիս իրենց հետ տանեն միայն  լավ հիշողություններ և հրաշալի տպավորություններ:

Քյավառ Հաուս B&B (Գավառ)

0.0 10

Գեղարքունիքի մարզ Գավառ Պետրոսյան փ., տ. 17

  • laundry
  • parking
  • wifi

    «Քյավառ Հաուս» հյուրատունը գտնվում է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում: Հյուրատունն առաջարկում է 4 սենյակներ, որոնք կգոհացնեն բոլոր հյուրերին իրենց մաքրությամբ և հարմարավետությամբ: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է հիանալի, համեղ, թարմ մթերքներից պատրաստված նախաճաշ: Հյուրատանը կա ընդհանուր խոհանոց, հյուրասենյակ, բակ, ավտոկայանատեղի: Ողջ տարածքում առկա է անվճար Wi-Fi: Հյուրընկալվելով «Քյավառ Հաուս» հյուրատանը, դուք կզգաք տանտերերի հյուրընկալությունը, ընկերական վերաբերմունքն ու ընտանեկան հաճելի մթնոլորտը: Նրանք հոգատար և բարեհամբույր մարդիկ են, ովքեր պատրաստ են օգնել ցանկացած հարցում: Հյուրատնից 10-15 րոպեում կարելի է հասնել Սևանա լիճ, լողալ լճում կամ պարզապես վայելել մաքուր օդն ու բնությունը:

ՔՈԱՖ-ի Կոնցեպտ հյուրանոց

0.0 10

Լոռի Դեբետ գյուղ 1-ին փողոց, 31 հողամաս

  • ac
  • parking
  • wifi

     Երբևէ երազե՞լ եք հեռու մի անկյունում առանձնանալ, որ շուրջն անտառներ ու լեռներ լինեն, դուք էլ կարողանաք հեռավար շփվել ու աշխատել։ ՔՈԱՖ-ի «Կոնցեպտ» հյուրանոցը հենց այդ լուծումն է առաջարկում։ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը Հայաստանի գյուղերի զարգացման գործը հանձն է առել 2004 թվականից՝ ներդրումներ անելով կրթության, առողջապահության, սոցիալական և տնտեսական զարգացման ոլորտներում։ Բացման օրվանից ՔՈԱՖ-ի «Կոնցեպտ» հյուրանոցն իր ուրույն տեղն ունի առցանց ամրագրումների առաջատար հարթակներում՝ տեղեկատվական մանրամասներով և հաճախորդների սպասարկման արագությամբ։ 

Քոբայր B&B

0.0 10

Լոռու մարզ Թումանյան Երևայնան խճուղի , տուն 4

  • pets
  • parking
  • transfer

     «Քոբայր» հյուրատունը գտնվում է Լոռու մարզում՝ Երևայնան խճուղի, տուն 4 հասցեում: Հյուրատանը կա մանկական լողավազան, տաղավար/զրուցարան,ավտոկայանատեղի: Ակտիվ հանգստի սիրահարների համար կազմակերպվում է ձիավարություն, էքսկուրսիաներ և քայլարշավ:

Քոզի հաուս Դիլիջան

0.0 10

28,000 AMD 28,000 AMD

Տավուշ Դիլիջան Գոլովինո թաղամաս, Կամոյի փող., 126 շենք

  • parking
  • wifi

     Քոզի Հաուսը գտնվում է Դիլիջանում։ Տնակները գտնվում են շատ գեղեցիկ այգում։ Անվճար Wi-Fi է տրամադրվում։ Առկա է անվճար մասնավոր ավտոկայանատեղի։ Այն առաջարկում է սենյակներ՝ զգեստապահարանով, հարթ էկրանով հեռուստացույց, անկողնային սպիտակեղեն, սրբիչներ և բաղնիք: Բոլոր սենյակները ունեն սառնարան։ Ամեն առավոտ մատուցվում է նախաճաշ: 24 ժամյա ընդունարանի անձնակազմը խոսում է ռուսերեն, հայերեն և անգլերեն: Մոտակա օդանավակայանը Զվարթնոց միջազգային օդանավակայանն է՝ Քոզի Հաուսից 102 կմ հեռավորության վրա։

Օլդ Բրիդջ B&B (Եղեգնաձոր)

0.0 10

Վայոց Ձոր Եղեգնաձոր Լևոնյան փ., տ. 16

  • pool
  • laundry
  • parking
  • wifi

     «Օլդ Բրիդջ» հյուրատունը գտնվում է Եղեգնաձոր քաղաքում, Վայոց Ձորի մարզում: Հյուրերի տրամադրության տակ կան մաքուր և հարմարավետ համարներ, ընդհանուր խոհանոց, գրադարան, բացօթյա լողավազան, բակ, պարտեզ՝ խորոված պատրաստելու համար անհրաժեշտ հարմարություններով, ավտոկայանատեղի: Ողջ տարածքում գործում է անվճար Wi-Fi: Հյուրատունն առաջարկում է 4 սենյակ՝ առանձին սանհանգույցներով: Պատուհաններից բացվում է հիանալի տեսարան: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է տարատեսակ ուտեստներով, համեղ նախաճաշ: Տանտերերը՝ Արմենը և Աշխենը, հիանալի մարդիկ են՝ հյուրընկալ, հոգատար և ուշադիր բոլոր հյուրերի նկատմամբ: Հյուրատան մոտակայքում կան մի շարք մշակութային կոթողներ և տեսարժան վայրեր:

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները