search

Ֆիլտրել

Թուֆենկյան Հին Դիլիջան Համալիր

0.0 10

Տավուշ Դիլիջան Շարամբեյան 1

  • laundry
  • parking
  • wifi

     «Թուֆենկյան Հին Դիլիջան» համալիրը  Ձեզ կընձեռի հիանալի հնարավորություն վայելելու Դիլիջանի ճոխ բնությունը, իսկ «Հին Դիլիջանի Հայկանուշ» ռեստորանի բարձր կամարապատ սրահը, ձեռքով պատրաստված անպաճույճ ջահերով և բարդ հորինվածքով ձեռագործ գորգերով զարդարված, կստեղծեն դիլիջանյան ոճի ճաշասենյակի հատուկ միջավայր: Այցելուները,  քայլելով Հին Դիլիջանի փողոցներով, կզգան անցյալ դարաշրջանների մշակույթն ու շունչը: Մասնագիտացված արհեստանոցներում և ստուդիոներում վաճառվում են զարդեր, հագուստ, գորգեր, սպասք և փայտե փորագրությամբ գործեր և արվեստի ու արհեստի այլ նմուշներ, որոնք կյանք են ստացել Թուֆենկյանի` պատմական թաղամասին նոր շունչ տալուց հետո:

Ժիվանք Գեստ Հաուս

0.0 10

Լոռու մարզ Ալավերդի Ակնե թաղամաս 48 փողոց, թիվ 1 բնակարան

  • pool
  • pets
  • laundry
  • parking
  • smoking
  • transfer
  • wifi

     «Ժիվանք Գեստ Հաուս» հյուրատունը գտնվում է Լոռու մարզում՝ քաղաք Ալավերդի Ակնե թաղամաս 48 փողոց հասցեում: Դա մի խաղաղ ու գեղեցիկ վայր է, շրջապատված գեղեցիկ բնությամբ, որի պատուհաններից բացվում են հիասքանչ բնապատկերներ: «Ժիվանք Գեստ Հաուս» հյուրատունը տրամադրում է նաև ընդհանուր տուն՝ բոլոր սենյակներովորտեղ միաժամանակ կարող են հյուրընկալվել 9 անձ: Համարները ապահովված են մշտական տաք և սառը ջրով:

Իրիս B&B (Ալավերդի)

0.0 10

Լոռի Ալավերդի Բաղրամյան փ., տ. 65

  • tennis
  • laundry
  • parking
  • wifi

   «Իրիս» հյուրատունը գտնվում է Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: Հյուրատանը կա 8 սենյակ, որից 5-ը սանհանգույցով է և 3-ը ընդհանուր սանհանգույցով (3 սենյակին՝ 2 սանհանգույց): Ընդարձակ և լուսավոր սենյակները կահավորված են ինչպես դասական, այնպես էլ փայտյա հին կենցաղային ոճով։ Պատուհաններից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի լեռները և Դեբեդ գետը: Հյուրերի տրամադրության տակ կա ընդհանուր խոհանոց, հյուրասենյակ, սեղանի թենիս, բակ, պարտեզ: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է շատ համեղ նախաճաշ՝ պատրաստված տեղական արտադրության թարմ մթերքներից: Ցանկության դեպքում անցկացվում են նաև գաթայի, չրերի, խորովածի և ավանդական այլ ուտեստների պատրաստման վարպետության դասեր: Հյուրատան մոտակայքում կան մի շարք մշակութային կոթողներ և տեսարժան վայրեր: Հյուրերի համար կազմակերպվում են քայլարշավներ, ռաֆտինգ, ձիավարություն և տուրեր ամբողջ Հայաստանով մեկ:  

Իրիս հյուրատուն

0.0 10

Լոռի Ալավերդի Բաղրամյան 65

  • parking
  • wifi

     Իրիս ԲնԲ-ն գտնվում է Լոռի մարզի Ալավերդի քաղաքում, տարածքից բացվում է տեսարան դեպի Դեբեդ գետը։ Իրիս-ը իր հաճախորդների համար ստեղծում է ամեն անհրաժեշտ պայմանները հանգիստը լավ և անմոռանալի անցկացնելու համար։ Հյուրատունը գտնվում է Երևանից 165կմ հեռավորության վրա իսկ Զվարթնոց միջազգային օդանավակայանից 178կմ հեռավորության վրա։

Լա Դեֆանս հյուրանոց

0.0 10

Երևան Երևան Տիչինայի փողոց 300/9

  • inpool
  • gym
  • tennis
  • laundry
  • ac
  • wifi

     Եթե փնտրում եք հարմարավետ, ընտանեկան հյուրանոց՝ ջերմ մթնոլորտով և մատչելի գնով, սակայն Երևանի կենտրոնից ոչ հեռու, ապա Լա Դեֆանս հյուրանոցը լավագույն տարբերակն է: Հյուրանոցում կարող եք մոռանալ հոգսերի, խնդիրների և ժամանակի բացակայության մասին, կտրվել մարդկանցից, քաղաքի եռուզեռից, աղմուկից և լիարժեք հանսգտանալ: Ներդաշնակելով բարձր որակը, անհատական սպասարկումն ու ընտանեկան միջավայրը` ստեղծված են լավագույն պայմանները՝ գործնական, արձակուրդի և հանգստյան օրերը հաճելի ու հետաքրքիր անցկացնելու համար։      Շքեղ ու ընդարձակ համարներ, բարձրակարգ ռեստորան,համամ, շոգեբաղնիք և լողավազան, մարզասրահ, թենիս և բիլիարդ: Մի խոսքով` ամեն ինչ Ձեր լիարժեք հանգիստը առավելագույնս կազմակերպելու համար:

Լագունա հյուրանոց

0.0 10

Լոռի Վանաձոր Երևանյան խճուղի 68ա

  • pool
  • billiard
  • children_playroom
  • children_playground
  • laundry
  • ac
  • smoking
  • wifi

     «Լագունա» հյուրանոցը գտնվում է Վանաձորի կենտրոնից 2 կմ հեռավորության վրա, քաղաքի հանգիստ տարածքում, ուր պատուհաններից բացվում է գեղեցիկ տեսարան լեռներին: Գործարար ճանապարհորդների ակնկալիքները կարդարացնեն ոչ միայն մեր փոքր ու հարմարավետ հյուրանոցի՝ Վանաձորի հանգիստ ու տեսարժան շրջանում գտնվելը, այլ նաև նրա ժամանակակից ենթակառուցվածքները: Հյուրանոցը կահավորված է ոլորտի վերջին ստանդարտներին համապատասխան: Ընտանեկան և անվտանգ միջավայր, գերազանց ծառայություն և հյուրընկալություն: Հյուրանոց կարող են գալ նաև նրանք, ովքեր ճանապարհորդում են ամբողջ ընտանիքով: Երեխաները այստեղ կարող են հեշտությամբ տեղավորվել նույն սենյակում ծնողների հետ: Ապրելով այստեղ, Դուք կարող եք վայելել հյուրանոցի կանաչապատ այգիներով լի բակը, կազմակերպել պիկնիկներ, և վայելել ձեր արձակուրդը՝ ողջ ընտանիքի հետ: 

Լաթար

0.0 10

Երևան Աջափնյակ Սիլիկյան Թաղամաս 5րդ փողոց 58

  • pool
  • inpool
  • gym
  • sauna
  • wifi

     Հյուրանոցը գտնվում է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում։ Հյուրանոցում կան բոլոր հարմարությունները հանգիստը լավ անցկացնելու համար, նաև հյուրանոցի տարածքում գտնվում է ամենամեծ բաց լողավազաններից մեկը։ Հեռավորությունը Զվարթնոց Միջազգային Օդանավակայանից կազմում է 11կմ։

Լայթ ընդ քոզի

0.0 10

Շիրակի մարզ Գյումրի Շիրակացի 60բ

  • wifi
  • gas
  • electricity
  • persistent_water

     Օրավարձով բնակարանը գտնվում է Շիրակ մարզի Գյումրի քաղաքում։ Տանը կան բոլոր հարմարությունները մշակույթային քաղաք Գյումրիում ձեր հանգիստը լավ անցկացնելու համար։ Հեռավորությունը Երևանից կազմում է 120կմ, իսկ Զվարթնոց միջազգային օդանավակայանից բնակարանը գտնվում է 130 կմ հեռավորության վրա։       

Լաստիվեր ռեզորթ

0.0 10

Տավուշ Իջևան 2-րդ փողոց 7-րդ տուն

  • pool
  • inpool
  • gym
  • billiard
  • tennis
  • sauna
  • children_playroom
  • children_playground
  • pets
  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • transfer
  • wifi
  • facilities

     Իջևանի Լաստիվեր ռեզորթում յուրաքանչյուր ակնթարթ դառնում է անմոռաց։ Մինչև 42° ջերմությամբ բացօթյա տաքացվող լողավազն ու այստեղից բացվող գեղեցիկ տեսարանը սպասում է ձեզ։ Եկեք լիցքաթափվելու և անկրկնելի տպավորություններ ստանալու։ Սիրելիների հետ, գեղեցիկ և դրական էմոցիաներով հարուստ, հանգիստ ունենալու համար այն իդեալական վայր է։

Լիանա Խաչատրյան

0.0 10

Տավուշի մարզ Դիլիջան Կամոյի 203

  • children_playground
  • parking
  • smoking
  • transfer
  • wifi

Լիանա Խաչատրյան հյուրատունը գտնվում է Տավուշի մարզում: Տեղակայված լինելով Դիլիջանի գողտրիկ բնության անկյունում՝ իր հաճախորդների համար հնարավորություն է ստեղծում ավելի մոտ լինել Դիլիջանի թանգարաններին և տեսարժան վայրերին՝Գոշավանք, Հաղարծին, Պարզ լիճ:

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները