search

Ֆիլտրել

Մուլտի Գրանդ Փարավոն Հյուրանոց

0.0 10

Կոտայքի մարզ Վերին Պտղնի համայնք Երևան-Աբովյան խճուղի, 5 շենք

  • inpool
  • gym
  • billiard
  • sauna
  • spa
  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • wifi

     «Մուլտի Գրանդ Փարավոն» հյուրանոցը գտնվում է Երևանից ոչ շատ հեռու: Այս յուրօրինակ և գերշքեղ հյուրանոցն առաջարկում է ժամանակակից ոճով կահավորված ընդարձակ և ճոխ համարներ` լիարժեք հանգստի համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով: Համարներում առկա է լոգասենյակ, հեռուստացույց, մինի բար, չհրկիզվող պահարան, պատշգամբ, որից բացվում է գեղեցիկ տեսարան: Հանգիստն ավելի հետաքրքիր և ամբողջական դարձնելու համար, հյուրանոցն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ: Հյուրանոցում գործում է բար, բիլիարդի սրահ, մարզասրահ, բացօթյա և փակ լողավազաններ, շոգեբաղնիք, սպա: Երեխաների համար գործում է խաղասենյակ: Տարածքում առկա է Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցի ռեստորանում մատուցվում են հայկական և եվրոպական խոհանոցների ճաշատեսակների լայն ընտրանի: Անհրաժեշտ սարքավորումներով հագեցած կոնֆերանս դահլիճներում կազմակերպվում են գործնական հանդիպումներ, համաժողովներ և սեմինարներ: Հյուրանոցն առաջարկում է իդեալական պայմաններ ինչպես հանգստի, այնպես էլ գործնական նպատակով այցելուների համար: Պրոֆեսիոնալ անձնակազմի բարձրակարգ սպասարկման, ծառայությունների ամբողջության, հանգստի և զվարճանքների համար առաջարկվող հնարավորությունների շնորհիվ` հյուրանոցում անցկացրած յուրաքանչյուր օրը կլինի անմոռանալի և ջերմ հիշողություններով լի: Հյուրանոցում առաջարկվող պայմանները կգոհացնեն անգամ ամենախստապահանջ այցելուների պահանջները` գերազանցելով սպասելիքները:

Մուլտի Ռեստ Հաուս

2.0 10

Կոտայքի մարզ Ծաղկաձոր Օլիմպիական փող., 8 շենք

  • inpool
  • gym
  • billiard
  • tennis
  • sauna
  • spa
  • children_playground
  • laundry
  • ac
  • parking
  • wifi

          «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցը գտնվում է ամենասիրելի հանգստավայրերից մեկում՝  գեղատեսիլ Ծաղկաձորում: Հյուրանոցն առաջարկում է հարմարավետ և ընդարձակ համարներ՝ նրբաճաշակ կահավորմամբ և գունային նուրբ երանգներով: Բացի համարներից կան նաև քոթեջներ, որոնք նախատեսված են հատկապես այն հյուրերի համար, ովքեր ցանկանում են իրենց ընտանեկան հանգիստն անցկացնել ջերմ մթնոլորտում: Երեխաների լիարժեք և հետաքրքիր հանգստի համար հյուրանոցում գործում է խաղահրապարակ՝ ապահովված անհրաժեշտ հարմարություններով: Հյուրանոցն առաջարկում է նաև մի շարք այլ ծառայություններ՝ հանգիստն ավելի հետաքրքիր դարձնելու համար: Հյուրանոցում գործում է լողավազան, բիլիարդ, սեղանի թենիս, բար, շոգեբաղնիք, տեխնիկապես հագեցած կոնֆերանս դահլիճ, որտեղ կարելի է կազմակերպել գործնական հանդիպումներ և սեմինարներ: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Միջազգային ստանդարտներին համապատասխանող այս հյուրանոցը կբավարարի անգամ ամենախստապահանջ հաճախորդի պահանջները: Հյուրանոցը մոտ Կեչառիս վանական համալիրին և Օրբելի եղբայրների տուն-թանգարանին: Հեռավորությունը ճոպանուղուց ընդամենը 1 կմ է:

Յոր Հոսթել

0.0 10

Երևան Կենտրոն վարչ. շրջան Կորյունի փող. 5

Յուպիտեր

0.0 10

Կոտայքի մարզ Ծաղկաձոր Ծաղկունյաց հրպ․ 2

  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

Յուպիտեր հոսթելը գտնվում է Ծաղկաձորի կենտրոնում `կենտրոնական հրապարակում, ավտոբուսի կանգառից մի քանի րոպե հեռավորության վրա եւ Կեչառիս եկեղեցու մոտ 10 րոպե քայլելու ճանապարհին: Մեր գտնվելու վայրը կատարյալ է Ծաղկաձորի բոլոր տեսարժան վայրերը ուսումնասիրելու համար, ներառյալ Թեղենիս Լեռան ճանապարհը, Օրբելի եղբայրների թանգարանը, Կեչառիս եկեղեցին եւ շատ ավելին:

Նաիրի առողջարան

0.0 10

Վայոց Ձոր Ջերմուկ Մյասնիկյան 7/1

  • inpool
  • gym
  • billiard
  • tennis
  • children_playroom
  • children_playground
  • pets
  • laundry
  • parking
  • smoking
  • transfer

     «Նաիրի» առողջարանը գտնվում է Վայոց ձորում՝ Ջերմուկի կենտրոնում։ Ջերմուկը հայտնի է իր առողջարար հատկություններով՝ հանքային ջրերի շնորհիվ: Առողջարանն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հանգստանալ և միևնույն ժամանակ ամրապնդել իրենց առողջությունը: Հարմարավետ և ընդարձակ սենյակներն ապահովված են բոլոր հարմարություններով` լոգասենյակ, հեռուստացույց, տաքացվող հատակ, չհրկիզվող պահարան, մինիբար, իսկ պատշգամբից բացվող տեսարանը միայն դրական  լիցքեր կհաղորդի գեղատեսիլ Ջերմուկից։

Նաիրի ՍՊԱ ռեզորթ

0.0 10

Կոտայք Հանքավան 1 փողոց, 3 շինություն

  • inpool
  • billiard
  • tennis
  • sauna
  • spa
  • children_playroom
  • children_playground
  • laundry
  • parking
  • wifi
  • facilities

     Հյուրանոցն ունի բար՝ համեղ կոկտեյլներով և այլ խմիչքներով: Հյուրանոցի ամբողջ տարածքում ինտերնետը հասանելի է: Հյուրերը կարող են թանկարժեք իրերը թողնել հյուրանոցի պահարանում: Հյուրանոցն ունի ֆիթնես կենտրոն։ Սպորտից հետո հաճելի կլինի հանգստանալ սաունայում։ Դուք կարող եք օգտվել փակ լողավազանից: Սպա կենտրոնը հրավիրում է հանգստանալու ձեր մարմինն ու հոգին: Սեփական մեքենայով ճանապարհորդողների համար նախատեսված է ավտոկայանատեղի։ Օդանավակայանից հասանելի է տրանսպորտ։ Հյուրերը կարող են իրականացնել հրատապ գործեր ժամանակակից բիզնես կենտրոնում և օգտվել ֆաքսի և պատճենահանման ծառայություններից: 24-ժամյա ընդունարանի անձնակազմը ցանկացած պահի պատրաստ է պատասխանել ձեր հարցերին: Գործում է սենյակի սպասարկում: Հյուրանոցում գործում է նաև լվացքի ծառայություն։

Նանէ Հյուրանոց

0.0 10

Շիրակի մարզ Գյումրի Գարեգին Նժդեհ 1/5

  • ac
  • parking
  • smoking
  • wifi

    Գյումրի քաղաքի կենտրոնում է գտնվում «Նանէ» հյուրանոցը, որն իր հյուրերին առաջարկում է ինքնատիպ կահավորանքով ստանդարտ և լյուքս կարգի համարներ, որոնք ապահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով` լոգասենյակ, հեռուստացույց, մինի բար, չհրկիզվող պահարան: Գործնական նպատակով ժամանած այցելուների համար հյուրանոցում գործում է բոլոր ժամանակակից սարքավորումներով համալրված կոնֆերանս դահլիճ` նախատեսված գործնական հանդիպումների և համաժողովների համար:  Տարածքում առկա է անվճար Wi-fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցի պրոֆեսիոնալ անձնակազմի, բարձրակարգ սպասարկման և որակյալ ծառայությունների շնորհիվ հյուրանոցում անցկացրած հանգիստը կլինի լիարժեք և անմոռանալի: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել կոլորիտային քաղաք Գյումրին:  Հյուրանոցի հարևանությամբ կան եկեղեցիներ, թանգարաններ, պատկերասրահներ և այլ տեսարժան վայրեր:

Նարինե B&B (Գառնի)

0.0 10

Կոտայքի մարզ Գառնի Չարենցի փող., 20 շենք

  • pets
  • laundry
  • parking
  • wifi

   «Նարինե» հյուրատունը գտնվում է Կոտայքի մարզի Գառնի գյուղում: Հյուրատունն առաջարկում է 6 հարմարավետ սենյակներ՝  ապահովված անհրաժեշտ հարմարություններով: Պատուհաններից բացվում է հիանալի տեսարան դեպի լեռները: Հյուրերի տրամադրության տակ կա բակ, այգի, ընդհանուր խոհանոց, ռեստորան: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Յուրաքանչյուր առավոտ հյուրատանը մատուցվում է շատ համեղ նախաճաշ: Տանտերերը հոգատար և բարեհամբույր մարդիկ են, ովքեր անհատական մոտեցում են ցուցաբերում բոլոր հյուրերի նկատմամբ կացության ողջ ընթացքում և պատրաստ են օգնել ցանկացած հարցում: Հյուրատան մոտակայքում է գտնվում տարածաշրջանի ամենահին հեթանոսական տաճարը: Ամռանը, ցանկության դեպքում, կազմակերպվում են էքսկուրսիաներ դեպի Գառնու տաճար և Գեղարդի վանական համալիր:  

Նելլի B&B (Վարդենիս)

0.0 10

Գեղարքունիքի մարզ Վարդենիս Բաղրամյան փ., տ. 3

  • parking
  • wifi

    «Նելլի» հյուրատունը գտնվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, Երևանից 170 կմ հեռավորության վրա: Հյուրատունը մեկհարկանի շինություն է՝ շրջապատված գեղեցիկ պարտեզով: Հյուրերին առաջարկվում է հարմարավետ համարներ, որոնք ապահովված են անհրաժեշտ հարմարություններով: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրատանը տիրում է ջերմ և հաճելի մթնոլորտ, որի շնորհիվ յուրաքանչյուր ոք զգում է իրեն ինչպես հարազատ տանը՝ լի հոգատարությամբ և ջերմությամբ: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է շատ համեղ և բազմատեսակ ուտեստներով նախաճաշ, ինչպես նաև, ցանկության դեպքում, անցկացվում է խոհարարական վարպետության դասեր: Հյուրերը կարող են նաև այցելել Սևանա լիճ և իրենց հանգիստն անցկացնել լճի ափին՝ վայելելով մաքուր օդն ու բնությունը:

Նեկտար Հյուրանոց

0.0 10

Լոռի Ստեփանավան Ավետիսյան 43/1

  • tennis_kort
  • parking
  • wifi

      «Նեկտար» հանգստյան տունը գտնվում է գեղատեսիլ Ստեփանավանում` սոճիների անտառի մեջ: Հանգստյան տունն առաջարկում է բոլոր հարմարություններով ապահովված հարմարավետ համարներ: Համարներից մի քանիսն ունեն բաց պատշգամբներ, որոնցից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի սաղարթախիտ անտառը: Հանգստյան տանը կա սրճարան, սեղանի թենիս, Wi-Fi, ավտոկայանատեղի: Բակում` եղևնիների տակ, կա հանգիստը վայելելու համար նախատեսված գոտի՝ հատուկ տաղավարներով, նստարաններով և ցանցաճոճերով: Հանգստյան տունը իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են հարմարավետությունը և լիարժեք հանգիստը:

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները