Ֆիլտրել

Ռեդիսոն Բլու հոթել
Երևան Ազատության պող., 2/2 շենք
Երևանի Ռեդիսոն Բլու հյուրանոցն առաջարկում է ճոխ կացարաններ բոլոր տեսակի ճանապարհորդներին: Հյուրանոցի գլխավոր դիրքը հյուրերին առաջարկում է փարթամ, գեղեցիկ լանդշաֆտային տարածք: Տեղում գտնվող ռեստորաններն առաջարկում են հայկական և միջազգային խոհանոց: Երևանի Ռեդիսոն Բլու հյուրանոցում կա նաև բարձրակարգ սպա, ֆիթնես կենտրոն և փակ լողավազան: Դուք կարող եք նաև կազմակերպել հիշարժան միջոցառումներ հյուրանոցի հանդիպումների վայրերում:

Ռոսիա Հյուրանոց
Կոտայք Ծաղկաձոր Գ. Մագիստրոսի փող. 7
Հայաստանի ամենագրավիչ հանգստավայրերից մեկում` Ծաղկաձորում է գտնվում «Ռոսիա» հյուրանոցը: Հյուրանոցն առաջարկում է դասական մեկտեղանոց, երկտեղանոց համարներ և «նախագահական լյուքս» բնակարաններ, որոնք համալրված են անհրաժեշտ բոլոր հարմարություններով: Հյուրանոցում առկա է փակ լողավազան, թենիսի և բիլիարդի սրահներ, մարզասրահ, շոգեբաղնիք, ինտերնետ հասանելիություն և ավտոկայանատեղի: Առաջին հարկը կահավորված է փափուկ կահույքով և էկզոտիկ ծառերով: Հյուրանոցի 2 ապակեպատ վերելակներից բացվում է տեսարան դեպի «Նոր Ռոսիա» լաունջ բարը: Բոլոր հարկերում կան աուդիո ձայնարկիչներ, որոնք ապահովում են հաճելի երաժշտություն: Հյուրանոցի նախամուտքում գործում է բացօթյա սրճարան, որտեղ կարելի է հիանալի ժամանակ անցկացնել` վայելելով Ծաղկաձորի լեռնային թարմեցնող օդը: Հյուրանոցն առաջարկում է ավտոբուս` 30 հոգու համար նախատեսված, որն իրականացնում է շրջայց քաղաքում, ինչպես նաև ուղևորափոխադրումներ դեպի ճոպանուղի: Ձմռանը հասանելի է սպորտային պարագաների վարձակալություն: Հյուրանոցում առկա են նաև առևտրի սրահներ: Այստեղ յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում: Բարեհամբույր աշխատակիցները ներդնում են իրենց ջանքերը` հյուրանոցում ջերմ մթնոլորտ ապահովելու համար: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են լիարժեք հանգիստը և հարմարավետությունը:

Ռուզաննա B&B (Ստեփանավան)
Լոռի Ստեփանավան Միլիոնի փ., տ. 9 (Ս. Սարգսյան փ. տ.9)
«Ռուզաննա» հյուրատունը գտնվում է Ստեփանավան քաղաքի հենց կենտրոնում: Այն հիանալի վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կտրվել քաղաքի աղմուկից: Հյուրատունն առաջարկում է հարմարավետ հանգստի համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով ապահովված սենյակներ: Հյուրերի տրամադրության տակ առկա է ընդհանուր խոհանոց: Ողջ տարածքն ապահովված է անվճար Wi-Fi-ով: Տանտերերը հոգատար և բարեհամբույր մարդիկ են, ովքեր անհատական մոտեցում են ցուցաբերում բոլոր հյուրերի նկատմամբ կացության ողջ ընթացքում և պատրաստ են օգնել ցանկացած հարցում: Ամեն առավոտ հյուրերին սպասվում է հիանալի, համեղ, թարմ մթերքներից պատրաստված նախաճաշ: Ցանկության դեպքում տանտերը՝ Սոսը, իր մեքենայով կազմակերպում է էքսկուրսիաներ դեպի տեղի տեսարժան վայրեր:

Ռո Մետրո
Շիրակի մարզ Գյումրի Արագած 2/18
Հյուրատունը գտնվում է Շիրակի մազրի Գյումրի քաղաքում։ Հյուրատանը ստեղծված են բոլոր պայմանները հանգիստը լավ անցկացնելու համար։ Հեռավորությունը Երևանից կամզում է 125կմ, իսկ Զվարթնոց Միջազգային Օդանավակայանից հեռավորությունը 121կմ է։

Ռեստ Լենդ Դիլիջան
Տավուշի մարզ Դիլիջան Սայաթ-Նովայի փող., 69բ շենք
«Ռեսթ Լենդ» հյուրանոցը գտնվում է դրախտային հանգստավայր Դիլիջանում: Հյուրանոցն առաջարկում է լիարժեք հանգստի համար անհրաժեշտ բոլոր հարամարություններով ապահովված համարներ: Հյուրանոցում գործում է սեղանի թենիսի և բիլիարդի սրահներ: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կտրվել քաղաքի աղմուկից, առօրյա հոգսերից և լիարժեք հանգստանալ աննկարագրելի գեղեցիկ բնության գրկում` վայելելով մաքուր օդը և հրաշալի բնությունը: Բարեհամբույր անձնակազմի, մատչելի գների, ծառայությունների ամբողջության, հանգստի և զվարճանքի համար ստեղծված լայն հնարավորությունների շնորհիվ այստեղ անցկացրած յուրաքանչյուր օրը կլինի անմոռանալի և ջերմ հիշողություններով լի:

Սայաթ-Նովա Դիլիջան
Տավուշ Դիլիջան Սայաթ Նովա 131
«Սայաթ-Նովա» հյուրատունը սիրով հրավիրում է բոլորին, իրենց հանգիստն անցկացնել Դիլիջանի հրաշագեղ բնության ներքո։ Հյուրատունն առաջարկում է մաքուր և շատ հարմարավետ սենյակներ՝ որոնց պատուհաններից բացվում է չքնաղ տեսարան դեպի Դիլիջանի հրաշք անտառները:

Ռեստ Հաուս Դիլիջան
Տավուշի մարզ Դիլիջան Մոլդովական 7/6
Ռեստ Հաուս Դիլիջանը գտնվում է Մոլդովական 7/6 հասցեում՝ Դիլիջանի սրտում, և իր հյուրընկալ դռներն է բացում բոլոր նրանց առջև, ովքեր հօգնել են քաղաքի աղմուկից և ցանկանում են կտրվել առօրյա հոգսերից: Շտապեք ամրագրել Ձեր հանգիստը Ռեստ Հաուս Դիլիջանում: Հանգիստը 2-3 օր կազմակերպելու դեպքում արժեքը կկազմի 44000դրամ, 3 և ավել օրերի դեպքում 38500 դրամ