search

Ֆիլտրել

Մաչանենց B&B (Էջմիածին)

0.0 10

Արմավիր Էջմիածին Շահումյան փող., 36 շենք

  • laundry
  • ac
  • parking
  • wifi

     «Մաչանենց Տուն» հյուրատունը գտնվում է Էջմիածին քաղաքում: Հյուրընկալվելով այս հյուրատանը, դուք կունենաք բացառիկ հնարավորություն՝ զգալու հայկական մշակույթի շունչն ու ոգին մեկ վայրում: Հյուրատանն առկա է պատկերասրահ, թանգարան, պանդոկ, հուշանվերների վաճառքի կետ: Այստեղ անցկացվում են վարպետաց դասեր,  մատուցվում են ազգային խոհանոցի ամենահամեղ ուտեստները, հյուրերը հնարավորություն ունեն լուսանկարվելու ազգային հագուստով: Աշխատակազմը մեծ սիրով սպասում է բոլոր այցելուներին: Հյուրատանը ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները ժամանակը հագեցած և հետաքրքիր անցկացնելու համար:

Մաչանենց Հյուրանոց

0.0 10

Արմավիր Էջմիածին Շահումյան փող., 36 շենք

  • laundry
  • ac
  • parking
  • wifi

       «Մաչանենց Տուն» հյուրանոցը գտնվում է Հայաստանի հոգևոր կենտրոն Էջմիածին քաղաքում, Շահումյան փողոցի վրա: Հյուրանոցն առաջարկում է հարմարավետ և ընդարձակ համարներ, որոնցում առկա է ինտերնետ հասանելիություն, լոգարան, օդափոխիչ: Համարների պատուհաններից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի պարտեզ: Հյուրանոցի այցելուները բացառիկ հնարավորություն ունեն, անմիջապես հյուրանոցում, զգալու հայկական մշակույթի շունչն ու ոգին: Այստեղ անցկացվում են վարպետաց դասեր, մատուցվում են ազգային խոհանոցի ամենահամեղ ուտեստները, հյուրերը հնարավորություն ունեն լուսանկարվելու ազգային հագուստով: Հյուրանոցի բարեհամբույր անձնակազմը պատրաստակամ է անել առավելագույնը՝ հյուրերի կատարյալ և հարմարավետ հանգիստն ապահովելու համար: Հաշված րոպեների ընթացքում հյուրանոցից կարելի է հասնել Էջմիածնի Մայր Տաճար:

Մարիոթ հյուրանոց (Ծաղկաձոր)

(Պաշտոնական)

0.0 10

Կոտայք Ծաղկաձոր Տանձաղբյուր 2, 4/1

  • inpool
  • gym
  • billiard
  • tennis
  • sauna
  • spa
  • children_playground
  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • wifi
  • facilities

   Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցը գտնվում է Հայաստանի ամենագրավիչ հանգստավայրերից մեկում՝ Ծաղկաձորում՝ Երևանից ընդամենը 44 կմ հեռավորության վրա: Այն ներառում է բոլոր անհրաժեշտ պայմանները լիարժեք և շքեղ հանգստի համար  և համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Հյուրանոցն ունի 100 համարներ, որոնցից 35-ը՝ վիլլաներում: Ծաղկաձոր Մարրիոթ հյուրանոցն առաջարկում է ընդարձակ և հարմարավետ սենյակներ, որոնք ապահովված են մեծ մահճակալով, LCD հեռուստացույցով, առանձին պատշգամբով, ունեն օդակարգավորման համակարգ: Հյուրանոցը նախատեսված է ինչպես ընտանեկան հանգստի, այնպես էլ ակտիվ հանգիստը նախընտրողների համար. հյուրանոցում առկա է մարզասրահ, թենիսի կորտ, բիլիարդի սրահ, թիմային սպորտի համար նախատեսված բազմաֆունկցիոնալ դաշտ: Հյուրանոցին շատ մոտ գտնվում է լեռնադահուկային սպորտի համար նախատեսված սարալանջը: Հյուրանոցում է գտնվում քաղաքի ամենաշքեղ լողավազանը: Տարածքում հասանելի է անվճար, գերարագ Wi-Fi ինտերնետ, որի միջոցով հանրային վայրերում կարող եք կապ պահպանել ընկերների և մտերիմների հետ: Ամենահամեղ ճաշատեսակները կարող եք վայելել հյուրանոցի ռեստորանում կամ 4 բարերից մեկում:  Հյուրանոցը մոտ է Ծաղկաձորի ճոպանուղուն և Կեչառիս վանական համալիրին:  

Մեկ հարկանի առանձնատուն Կալինի փողեցի վրա

0.0 10

Տավուշ Դիլիջան Կալինինի փողոց 29/8

  • tv
  • wifi
  • gas
  • electricity
  • persistent_water

     Առանձնատունը գտնվում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, առանձնատունը հյուրերին առաջարկում է ամեն ինչ հանգիստը լավ անցկացնելու համար։ Հեռավորութունը Երևանից կազմում է 96կմ, իսկ հեռավորությունը Զվարթնոց Միջազգային Օդանավակայանից հեռավորութոյւնը կազմում է 109կմ։

Մետրոպոլ Հյուրանոց

2.2 10

Երևան Կենտրոն վարչ. շրջան Մաշտոցի պող., 2/2 շենք

  • inpool
  • tennis
  • sauna
  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • wifi

   «Մետրոպոլ» հյուրանոցը գտնվում է Մաշտոցի պողոտայի վրա: Հյուրանոցն առաջարկում է մոդեռն և դասական ինտերիերի յուրօրինակ համադրությամբ համարներ, որոնցում առկա է լոգասենյակ, հեռուստացույց, մինի բար, չհրկիզվող պահարան, օդափոխիչ: Օրվա ազատ ժամերը կարելի է դարձնել ավելի հետաքրքիր՝ օգտվելով հյուրանոցում գործող բազմաթիվ ծառայություններից՝ բար, փակ լողավազան, սեղանի թենիս, շոգեբաղնիք: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Ռեստորանում մատուցվում են համեղ և յուրօրինակ ճաշատեսակներ: Այստեղ կարելի է նաև կազմակերպել տարբեր հանդիսություններ և կորպորատիվ միջոցառումներ: Հյուրանոցում առկա է տեխնիկապես հագեցած կոնֆերանս դահլիճ, որտեղ կարելի է անցկացնել համաժողովներ, սեմինարներ և թրեյնինգներ: Բարեհամբույր և պրոֆեսիոնալ աշխատակիցները կներդնեն իրենց ջանքերը՝ հյուրանոցում ջերմ և հաճելի մթնոլորտ ապահովելու համար: Հյուրանոցն ունի իդեալական դիրք, որի շնորհիվ հաշված րոպեների ընթացքում կարելի է հասնել քաղաքում գտնվող թանգարաններ, թատրոններ, ռեստորաններ, ժամանցի և առևտրի կենտրոններ: Մոտակայքում է գտնվում Սուրբ Սարգիս եկեղեցին, Հրազդանի կիրճը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, Արարատ կոնյակի գործարանը: Հեռավորությունը Զվարթնոց օդանավակայանից 11 կմ է:

Միմինո Հյուրանոց

0.0 10

Տավուշ Դիլիջան Կալինինի փող. 250

  • billiard
  • tennis
  • sauna
  • children_playground
  • pets
  • ac
  • parking
  • smoking
  • wifi
  • facilities

       Գեղատեսիլ Դիլիջանի բնության գրկում է գտնվում «Միմինո» հյուրանոցը, որն իր հյուրընկալ դռներն է բացում բոլոր նրանց առջև, ովքեր ցանկանում են կազմակերպել իրենց ընտանեկան կամ ընկերական մատչելի և միևնույն ժամանակ հարմարավետ  հանգիստը: Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է լիարժեք հանգստի համար բոլոր անհրաժեշտ պայմաններով ապահովված հարմարավետ ստանդարտ, կիսալյուքս, լյուքս, ընտանեկան համարներ, ինչպես նաև քոթեջներ: Բոլոր համարներից բացվում է տեսարան դեպի Դիլիջանի գեղեցիկ բնության համայնապատկերը: Տարածքում առկա է բիլիարդի սրահ, թենիս, շոգեբաղնիք և անվճար Wi-Fi:  Հյուրանոցի անձնակազմի բարձրակարգ սպասարկման շնորհիվ այստեղ տիրում է ջերմ և հաճելի մթնոլորտ: Աշխատակազմը յուրաքանչյուրի հանդեպ ցուցաբերում է անհատական մոտեցում` անելով առավելագույնը հյուրերի հարմարավետ հանգիստն ապահովելու համար:

Մինի հաուս Ալավերդի

0.0 10

Լոռի Ալավերդի Սանահին- Սարհարթ թաղամաս, Գայի 5

  • gym
  • children_playground
  • parking
  • transfer
  • wifi

    Լոռու մարզի «Մինի հաուս» հյուրատունը տեղակայված է Լոռու մարզի Սանահին-Սարհարթ թաղամասում: Հյուրատունն ունի ընդհանուր խոհանոց, Wi-Fi,  գրադարան, սեղանի խաղեր, մշտական տաք և սառը ջուր: Հյուրատան սենյակներում կան աշխատասեղաններ, տրամադրում են նաև անկողին և սրբիչներ: 

Միռա Հյուրանոց (Գորիս)

0.0 10

Սյունիք Գորիս Անկախության 24/3

  • laundry
  • parking
  • wifi

   «ՄԻՌԱ»  հյուրանոցը գտնվում է Գորիս քաղաքի կենտրոնում՝ Անկախության 24/3 հասցեում: Յուրաքանչյուր սենյակ ունի առանձին լոգասենյակ՝լոգախցիկով,ապաահովված մշտական տաք և սառը ջրով, անվճար WiFi օդային կապով: Հյուրանոցի սենյակների վարձակալման գինն իր մեջ ներառում է անվճար նախաճաշ: Լրացուցիչ պատվերներն, ինչպես նաև ճաշն ու ընթրիքը վճարովի են և պատրաստվում են հմուտ խոհարարի կողմից: Հյուրանոցի սենյակներն ունեն պատշգամբներ, յուրաքանչյուր սենյակում կան հեռուստացույց, վարսահարդարիչ, զգեստապահարան, սուրճի սեղան՝ աթոռներով, բազմոց, բազկաթոռներ, սառնարան: Հյուրանոցն ունի նաև այգի՝ ծաղիկներով և պտղատու ծառերով, որտեղ կարող եք վայելել Ձեր հանգիստը: ՄԻՌԱ հյուրանոցից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Հին Գորիս,որը բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրությանն է արժանանում իր քարանձավային բնակավայրերով, ձորերով , կիրճերով, բրգաձև գագաթներով: Կառուցված լինելով քաղաքի կենտրոնական մասում՝ ՄԻՌԱ հյուրանոցը գտնվում է Գորիս քաղաքի պատմական հուշարձանների  հարևանությամբ:

Մոդերնա հյուրանոց

0.0 10

Լոռի Ստեփանավան Թելմանի 11

  • children_playground
  • laundry
  • parking
  • wifi

     Մտածում եք ինչպե՞ս փախչել մարդաշատ քաղաքից…Ստեփանավան քաղաքում իր հյուրընկալ դռներն է բացել <<Մոդերնա>> հյուրանոցը։ Այստեղ համատեղված են հարմարավետությունը, ոճի և դիզայնի ժամանակակից լուծումները։Այն հրաշալի վայր է Ձեր ընտանեկան հանգիստը անցակցնելու համար։Կազմակերպիր հանգիստդ Ստեփանավանի ամենախաղաղ ու հանգիստ միջավայրում։      

Մոսկվայի Տուն

0.0 10

Երևան Կենտրոն վարչ. շրջան Արգիշտիի փող. 7

  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • wifi

    Մայրաքաղաք Երևանի սրտում` Հանրապետության հրապարակում է գտնվում մոսկովյան մշակութային բիզնես կենտրոնը`«Մոսկվայի տունը»: Շենքը շրջապատված է այգիներով և թատրոններով: Կառույցի 4-րդ հարկում գտնվում է հյուրանոցը, որն առաջարկում է բոլոր հարմարություններով ապահովված ընդարձակ համարներ: Կինոհամերգային դահլիճում կազմակերպվում են համերգներ և կինոդիտումներ: Բոլոր անհրաժեշտ սարքավորումներով համալրված կոնֆերանս դահլիճում անցկացվում են սեմինարներ, համաժողովներ, ֆորումներ: Ցուցասրահում ներկայացվում են հայ և ռուս երիտասարդ և անվանի նկարիչների աշխատանքների ցուցադրություններ: Շենքի հարևանությամբ են գտնվում գինու գործարանը, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Իտալիայի դեսպանատները: «Մոսկվայի տան» դռները միշտ բաց են բոլոր ցանկացողների համար:

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները