search

Ֆիլտրել

Հարմոնիա Հյուրատուն (Ծաղկաձոր)

0.0 10

Կոտայք Ծաղկաձոր Սարալանջ 1 փող. տուն 9

  • tennis
  • pets
  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

     Հյուրատունը գտնվում է Ծաղկաձորում։ Նորաբաց հյուրատուն բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել Ծաղկաձորի գեղատեսիլ բնության գրկում։  Հյուրատունը գտնվում է Երևանից 56 կմ հեռավորության վրա

Հարսնաքար հյուրանոց

0.0 10

Գեղարքունիքի մարզ Սևան Ցամաքաբերդ թաղամաս

  • pool
  • inpool
  • gym
  • sauna
  • children_playground
  • wifi

     Հարսնաքար հյուրանոցային համալիրն իր ծառայություններն է առաջարկում ձեզ ավելի քան 15 տարի: Հարսնաքար հյուրանոցային համալիրը համարվում է այն ամենագրավիչ տեսարժան վայրերերից մեկը, որը կարող է առաջարկել ալպիական Սևանը։ Համալիրը զբաղեցնում է 17 հեկտար տարածք և գտնվում է լճի ափին։ Հարսնաքարը համապատասխանում է զբոսաշրջության ոլորտի ժամանակակից չափանիշներին և ամենախիստ պահանջներին։

Հացեկաց B&B (Օշական)

0.0 10

Արագածոտնի մարզ Օշական Մաշտոցի փող., տ. 168

  • pool
  • gym
  • tennis
  • tennis_kort
  • laundry
  • parking
  • wifi

      «Հացեկաց» հյուրատունը գտնվում է Օշական գյուղում, Աշտարակ քաղաքից ընդամենը 4 կմ հեռավորության վրա: Շենքը կահավորված է հնաոճ կահույքով, ինչն էլ հաղորդում է յուրօրինակ տեսք և տպավորություն: Հյուրատանը կա 4 ննջասենյակ և 2 սանհանգույց: Սենյակների պատուհաններից բացվում է լեռների գեղեցիկ տեսարան: Տարածքում գործում է անվճար Wi-Fi: Հյուրատան բակում կա բացօթյա լողավազան, բատուտ, իսկ նրանց համար, ովքեր սիրում են համեղ սնվել, կա խորոված պատրաստելու համար նախատեսված մանղալ և թոնիր: Հյուրատան այցեքարտը համարվում է գտնվելու վայրը, քանի որ հենց այդտեղից են մեկնարկում դեպի Արագած արշավները: Այսպիսով սա հրաշալի վայր է հանգստանալու, ուժերը հավաքելու և Հայաստանի ամենաբարձր գագաթը՝ Արագածը, հաղթահարելու համար:

Հոթել-հաուս Հելլո

0.0 10

Տավուշ Դիլիջան փ.Օրջոնիկիձե նրբ.1 տուն 16

  • pool
  • children_playground
  • smoking
  • wifi
  • facilities

     Բարի գալուստ ''Hotel-house Hello!'': Հյուրատունը գտնվում է Դիլիջանի լավագույն թաղամասերից մեկում՝ Թախտայում: Առանձնատունը եռահարկ է, որի առաջին հարկը հյուրատուն է իսկ երկորդ հարկը ադմինիստրացիոն հատվածն է: Տարբերվում է իր յուրօրինակ արտաքին տեսքով: Ունի մեծ այգի՝ դեկորատիվ հետաքրքիր լուծումներով և պտղատու ծառերով, , սեզոնային բացօդյա հավաքվող լողավազան, փայտյա ժամանակակից տաղավար՝ խորովածի համար նախատեսված բոլոր հարմարություններով: Հյուրատունը կապիտալ վերանորոգված է: Իր հյուրերին առաջարկում է լուսավոր, հարմարավետ, կահավորված 5 ննջասենյակ (տեղ՝ 11+4 ), 3 հյուրասենյակ, որից մեկը նախատեսված է մեծ խնջույքների համար, 1 ճաշասենյակ, 2 խոհանոց, 2 լոգասենյակ, 3 սանհանգույց: Հաշված րոպեներում, քայլելով կարելի է հասնել անտառ: Հյուրատունը մոտ է նաև քաղաքի կենտրոնին, հարևանությամբ կան մթերային խանութներ: Հյուրատունը իդեալական վայր է նրանց համար, ովքեր ցանկանում են կտրվել քաղաքի աղմուկից և վայելել լիարժեք հանգիստը:

Հոլիդեյ Ինն Էքսպրես հյուրանոց

0.0 10

Երևան Երևան Բուզանդի փող., 97/2 շենք

  • laundry
  • ac
  • transfer
  • wifi
  • facilities

     Նորաբաց Հոլիդեյ Ինն Էքսպրեսս հյուրանոցը գտնվում է քաղաքի սրտում։ Մաշտոցի այգու գեղեցիկ տեսարանը և Մաշտոցի պողոտայի հարևանությամբ տեղակայված հարմարավետ վայրը Հոլիդեյ Ինն Էքսպրեսս - ին կատարյալ վայր է դարձնում քաղաքի սրտում  մնալու համար: Հյուրանոցից ընդամենը 15 րոպե հեռավորության վրա է գտնվում Զվարթնոց միջազգային օդանավակայանը: Հյուրանոցից 3 րոպե քայլում եք, և դուք հայտնվում եք հանրապետության հրապարակում, որը շրջապատված է Երևանի ամենահայտնի տեսարժան վայրերով, ինչպիսիք են Օպերան, Ազգային պատկերասրահը և Վերնիսաժը, որտեղ կարելի է գտնել հայ ավանդական արվեստի բացառիկ գործեր: Մեր հյուրանոցում կարող եք վայելել. - անվճար ինտերնետ - հարմարավետ սենյակներ, որոնք անհրաժեշտ են ամեն ինչով․ անվտանգություն, կենտրոնացված ջեռուցման համակարգ։ - ավտոկայանատեղի տարածքում      Բաց մի թողեք մեր նոր սերնդի լոբբին աշխատելու, հանգստանալու և ճաշելու հնարավորությամբ: Ամեն առավոտ սպասվում է տաք և սառը ճաշատեսակներով զետեղված նախաճաշ, որը ներառված է սենյակի արժեքի մեջ: Հանդիսությունների կամ տեսարժան վայրերով լեփ - լեցուն օրվանից հետո մեր լոբբի ​​բարում կարելի է հանգստանալ սիրած խմիչքի, ընկերների և գործընկերների հետ: Հոլիդեյ Ինն Էքսպրեսսը կատարյալ է գործուղման համար: Մենք ուրախ ենք առաջարկել փոքր և միջին միջոցառումների կազմակերպման համար նաև 1 կոնֆերանս սենյակ:

Հոլիդեյ Հոսթել

0.0 10

Երևան Կենտրոն վարչ. շրջան Եկմալյան փող., 1 շենք

  • wifi

Հովեր Բուտիկ Հոթել

0.0 10

Տավուշի մարզ Դիլիջան Անդրանիկի 3-րդ նրբանցք, տուն 1

  • children_playground
  • laundry
  • parking

     Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բոլորովին նոր հյուրանոց զմրուխտյա անտառներով պատված լեռների տեսարանով, որը տեղակայված է քաղաքի կենտրոնին շատ մոտ։ Ոճային հյուրանոցի յուրաքանչյուր սենյակը ներկայացված է գունային ամենատարբեր ձևակերպումներով, որտեղ ամենաքմահաճ հաճախորդը կգտնի իր հանգստությունն ու հարմարավետությունը։ Բոլոր համարներում օգտագործված են բնական և էկոլոգիապես մաքուր հումքով շինանյութեր և կահույք։ Տաք եղանակներին կարող եք բացօթյա տերասայում պատվիրել և վայելել տեղում փռում պատրաստված ամանեհամեղ պիցցան։ Իսկ ցուրտ եղանակին առաջարկում ենք Ձեր ժամանակն անցկացնել մեր փակ սրահներում, որտեղ բուխարու կողքին կարող եք համտեսել մեր համեղ կերակրատեսակները:Հյուրանոցն ունի անվճար ավտոկայանատեղի։

ՄԱԳՀԱՅ B&B (Վանաձոր)

0.0 10

Լոռի Վանաձոր Ազատամարտիկների փող., տ. 21

  • tennis
  • laundry
  • parking
  • wifi

    «ՄԱԳՀԱՅ» հյուրատունը գտնվում է Վանաձոր քաղաքում: Հյուրատունն առաջարկում է բոլոր հարմարություններով ապահովված համարներ, որի շնորհիվ Ձեր հանգիստը կլինի լիարժեք և հարմարավետ: Սենյակներում առկա է անվճար Wi-Fi: Հյուրերի տրամադրության տակ կա անհրաժեշտ հարմարություններով կահավորված ընդհանուր խոհանոց, որտեղ կարելի է ինքնուրույն պատրաստել, և պարտեզ՝ խորոված պատրաստելու հարմարանքներով: Յուրաքանչյուր առավոտ հյուրատանը մատուցվում է շատ համեղ նախաճաշ: Տանտերերը հոգատար և բարեհամբույր մարդիկ են, ովքեր անհատական մոտեցում են ցուցաբերում բոլոր հյուրերի նկատմամբ կացության ողջ ընթացքում և պատրաստ են օգնել ցանկացած հարցում: Հյուրընկալվելով «ՄԱԳՀԱՅ» հյուրատանը, հանգստին զուգընթաց հյուրերը կարող են ծանոթանալ նաև Լոռու մարզի տեսարժան վայրերին և մշակութային ժառանգությանը:

Մագնիտ

0.0 10

Տավուշի մարզ Դիլիջան Կալինինի փող. 86

  • billiard
  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

Մայիսյան Կամուրջ

0.0 10

Տավուշի մարզ Իջևան Կրիվոյ կամրջի հարևանությամբ

  • pool
  • gym
  • tennis
  • children_playground
  • laundry
  • parking
  • transfer
  • wifi

      «Մայիսյան Կամուրջ» հյուրանոցը գտնվում է Տավուշի մարզում՝ Իջևան-Նոյեմբերյան և Իջևան-Բերդ ավտոմայրուղիների խաչմերուկում: Հյուրանոցն առաջարկում է նրբաճաշակ կահավորված 16 հարմարավետ համարներ՝  ապահովված անհրաժեշտ պայմաններով: Հյուրանոցում գործում է հանդիսությունների շքեղ դահլիճ՝ նախատեսված 260 անձանց համար: Այստեղ կարելի է կազմակերպել տարբեր միջոցառումներ և հանդիսություններ: Այցելուներին հաճելիորեն կզարմացնի ծառայությունների մատչելի գները: Հյուրանոցի հարևանությամբ հոսում է Աղստև գետը: Մոտակայքում են գտնվում Մակարավանքը և Կիրանցի պատմամշակութային հուշարձանները:

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները