Ֆիլտրել
Սրտաբաց Տուն B&B (Չիվա)
Վայոց Ձոր Չիվա գյուղ 1-ին փ., տ. 24
«Սրտաբաց Տուն» հյուրատունը տեղակայված է Վայոց Ձորի մարզի Չիվա գյուղում: Հյուրատունն առաջարկում է հարմարավետ սենյակներ, որոնք ապահովված են անհրաժեշտ հարմարություններով և պարագաներով: Որոշ սենյակներ ունեն բալկոն, որտեղից բացվում է բնության հիանալի տեսարան: Հյուրերի տրամադրության տակ առկա է ընդհանուր հյուրասենյակ, խոհանոց, այգի, ավտոկայանատեղի, ինչպես նաև ողջ տարածքում գործում է անվճար Wi-Fi: Առավոտյան հյուրերին մատուցվում է բազմատեսակ ուտեստներով նախաճաշ: Հյուրընկալվելով «Սրտաբաց Տուն» հյուրատանը, հանգստին զուգընթաց հյուրերը կարող են ծանոթանալ նաև Վայոց Ձորի տեսարժան վայրերին և մշակութային ժառանգությանը:
Սևան Ափ Ինն
Գեղարքունիք Սևան Սևան Ճամբարակ մայրուղի 3.7կմ
Սևան Ափ Ինն հյուրանոցը հիմնադիվել է 2018 թվականին՝ գեղատեսիլ Սևանա լճի ափին։ Բոլոր սենյակների պատշգամբներից բացվում է Սևանա լճի հիասքանչ տեսարանը, որտեղ հյուրերը կկարողանան վայելել իրենց հանգիստն ու առավոտյան սուրճը։ Համալիրում գործում է նաև ռեստորան և բացօթյա սրճարան-ռեստորան՝ Սևանա լճի, վանքի և լեռների տեսարանով։ Սպորտի սիրահար հյուրերի համար առաջարկվում է սպարտ-հրապարակ և բացօթյա լողավազան, որի կառուցվացքը ստեղծում է այնպիսի տպավորություն, կարծես լողավազանը միաձուլվում է լճին։
ՎԱԼԵ Հյուրանոցային և Ռեստորանային համալիր
Շիրակի մարզ Գյումրի Վ.Սարգսյան30/1
«Վալե» հյուրանոց և ռեստորանային համալիրը գտնվում է Գյումրիում։ Հյուրանոցն ունի բար, ռեստորան-պանդոկ` գյումրվա կոլորիտին բնորոշ յուրահատուկ ոճով: Հյուրանոցում կա 24-ժամյա սպասարկում, ինչպես նաև անվճար WiFi։ Առկա է անվճար փակ ավտոկայանատեղի։ Յուրաքանչյուր սենյակ ունի առանձին սանհանգույց։ Բոլոր սենյակներում կան օդորակիչ, բազմոց, հեռուստացույց՝ արբանյակային ալիքներով, լոգարան՝ վարսահարդարիչով, ցնցուղով։ Սենյակներում տրամադրում են գրասեղան և թեյնիկ: Նախաճաշը տրվում է ամեն օր Վալե հյուրանոց և ռեստորանային համալիրում:
Վակալեռ
Լոռի Ալավերդի Հաղպատ
«Վակալեռ» հյուրանոցը տեղակայված է Լոռու չնաշխարհիկ բնության գրկում՝ Հաղպատ գյուղում: Վերջերս կառուցված հյուրանոցը՝ չնայած իր գործունեության քիչ տարիների, արդեն կազմակերպել է հարյուրավոր անձանց հանգիստը: Հյուրանոցում առկա են միջազգային և ավանդական խոհանոցների ճաշատեսակներ:Կազմակերպվում են նաև էքսկուրսիաներ, քայլարշավներ և ձկնորսություն: Հյուրանոցի սենյակներում կա մշտական տաք և սառը ջուր, ջեռուցում: Երեխաների ժամանցի համար կա նաև համակարգչային սենյակ և խաղահրապարակ:
Վահագն Ռեզորթ
Լոռի Ստեփանավան Անտառային 55
Վահագն Ռեզորթը ընտանեկան ոճի հանգստյան տուն է, որը գտնվում է Ստեփանավան քաղաքի սոճուտ անտառում: Հանգստյան տան տարածքը փոքր Դենդրոպարկ է (13000 մ2), որտեղ խնամքով պահպանվում են վայրի բնության բազմաթիվ ծառատեսակներ և թփեր։
Վահես ֆեմիլի հյուրատուն
Երևան Երևան Եղիշե Թադևոսյան 12/6 շենք
Vahe’s Family Guest House հյուրատունը իր հյուրընկալ ջերմությամբ բաց է բիզնեսի կամ զբոսաշրջության նպատակով Երևան այցելող բոլոր այցելուների առջև: Հյուրատունը գտնվում է Շենգավիթ մետրոյից 130 մետր հեռավորության վրա: Սենյակները հագեցած անհրաժեշտ սարքավորումներից բացի անհրաժեշտության դեպքում հաճախորդների տրամադրվում է նոթբուք, հեռախոսային քարտ ինտերնետով և այլ անհրաժեշտ իրեր օրը լիարժեք անցկացնելու համար: Մոտակայքում գտնվում են Երևան Սիթի սուպերմարկետը, տարադրամի փոխանակման կետ, ռեստորան և բազմաթիվ այլ խանութներ: Մետրոյով քաղաքի կենտրոն հայտնվում ենք 10 րոպեում։
Վայթ հաուս
Վայոց Ձոր Եղեգնաձոր Մարշալ բաղրամյան 29
Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում է գտնվում այս հյուրատունը։ Հյուրատանը ստեղծված են բոլոր պայմանները հանգիստը լավ անցկացնելու համար։ Հեռավորությունը Երևանից կազմում է 123կմ, իսկ Զվարթնուղ միջազգային օդանավակայանից 128կմ հեռավորության վրա։
Վայք Հյուրանոց
Վայոց Ձորի Վայք Ջերմուկի խճուղի 10ա
«Վայք» հյուրանոցը գտնվում է Վայոց Ձորի մարզում` Վայք քաղաքում: Հյուրանոցը հանդիսանում է տուրիստական տեղեկատվական կենտրոնի բաղկացուցիչ մաս: Այն եռահարկ կառույց է, որի առաջին հարկում տեղակայված է տեղեկատվական կենտրոնը և ռեստորանը, որտեղ կազմակերպվում են տարբեր հանդիսություններ և խնջույքներ: Ռեստորանում մատուցվում են ազգային և հատկապես վայոցձորյան խոհանոցի յուրահատուկ ճաշատեսակներ: Երրորդ հարկում գտնվում են հարմարավետ և ընդարձակ համարներ, որոնցում առկա է լոգասենյակ, հեռուստացույց, օդափոխիչ: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Բարեհամբույր և բարձրակարգ սպասարկման շնորհիվ, հանգիստը հյուրանոցում դառնում է լիարժեք և անմոռանալի:
Վանատուն
Տավուշ Դիլիջան Գյուղ Թեղուտ, փող․ 2-րդ, թիվ 80
Դիլիջան ազգային պարկի տարածքում Հաղարծին վանական համալիրի կողքին իր դռներն է բացել Վանատուն հյուրատունը՝ հարմարավետ սենյակներով, գրադարանով, հանդիպումների սրահով, պատշգամբներից ու պատուհաններից բացվող չքնաղ տեսարանով: Նախատեսված է պասիվ հանգստի և բնության սիրահարների համար: Բացի գիշերակացից հյուրատունն առաջարկում է ճաշի, ընթրիքի և սուրճի ընդմիջման ծառայություններ, վարպետաց դասեր, էքսկուրսիաներ և քայլարշավներ:
Վենեցիա Հյուրանոց
Երևան Կենտրոն վարչ. շրջան Մովսես Խորենացու փող., 217/19 շենք
«Վենեցիա» հյուրանոցը գտնվում է մայրաքաղաք Երևանում` Մովսես Խորենացի փողոցում: Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է բոլոր հարմարություններով ապահովված ընդարձակ համարներ, որոնցում առկա է հեռուստացույց, լոգասենյակ, մինի բար, օդափոխիչ, չհրկիզվող պահարան: Համարների պատուհաններից բացվում է հիանալի տեսարան դեպի Երևան քաղաքի համայնապատկերը: Հյուրանոցն առաջարկում է լողավազանի, շոգեբաղնիքի ծառայություններ: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցը իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են հարմարավետ և շքեղ հանգիստը: Բարեհամբույր անձնակազմի, որակյալ ծառայությունների ամբողջության, հանգստի և զվարճանքի համար ստեղծված լայն հնարավորությունների շնորհիվ այստեղ անցկացրած յուրաքանչյուր օրը կլինի անմոռանալի և հաճելի տպավորություններով լի: Հյուրանոցը բավական մոտ է քաղաքի կենտրոնին, ինչն էլ հնարավորություն է ընձեռում հաշված րոպեների ընթացքում այցելել քաղաքում գործող թանգարաններ, թատրոններ, առևտրի կենտրոններ, սրճարաններ և այլ տեսարժան վայրեր: