Ֆիլտրել

Կրիստալ Ռեզորթ Աղվերան
Կոտայք Աղվերան գ. Արզական Անտառային փ. 41
«Կրիստալ Ռեզորթ» հյուրանոցը առաջարկում է վայելել հանգիստը հեքիաթային բնության գրկում` հիանալով հիասքանչ բնապատկերներով և գեղեցիկ տեսարաններով: Հյուրանոցը գտնվում է լեռնային հանգստավայր Աղվերանում` Երևանից 45 կմ հեռավորության վրա: Այստեղ համատեղվում է եվրոպական ոճը և հայկական հյուընկալությունը` ապահովելով հրաշալի հանգիստ: Առաջարկվող հարմարավետ պայմանները և որակյալ սպասարկումը կբավարարեն անգամ ամենախստապահանջ հաճախորդի պահանջները: Հյուրանոցում կա մարզասրահ, լողավազան, թենիսի և բիլիարդի սրահներ, կոնֆերանս դահլիճ, բար, Wi-Fi և ավտոկայանատեղի: Հարմարավետ և շքեղ համարներից բացվում է բնության հիանալի տեսարան: Հյուրանոցը շրջապատված է գեղատեսիլ անտառներով և Ծաղկունյաց լեռնաշղթայով: Ծառայությունների բազմազանության և բարձրակարգ սպասարկման շնորհիվ հանգիստը կլինի լիարժեք և անմոռանալի: Հյուրանոցը միշտ ուրախ է ընդունել և լավագույն կերպով սպասարկել իր հյուրերին: Աշխատակազմը անում է ամեն բան, որ հյուրերը իրենց ապահով զգան և վայելեն իրենց լիարժեք հանգիստը` հեռանալով միայն լավ հիշողություններով և տպավորություններով: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից գտնվում է 38 կմ, իսկ երկաթուղային կայարանից` 45 կմ հեռավորության վրա:

Հաղարծին Հյուրանոց
Տավուշ Դիլիջան Կամոյի փող. 121
«Հաղարծին» հյուրանոցառեստորանային համալիրը գտնվում է դրախտային հանգստավայր Դիլիջանում: Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է անցկացնել լիարժեք հանգիստ գեղատեսիլ բնության գրկում: Այստեղ կան հարմարավետ և գեղեցիկ կահավորված 31 համարներ՝ երկու, երեք, չորս անձի համար և տասը քոթեջ` չորս և վեց անձի համար նախատեսված: Հյուրերը կարող են իրենց ազատ ժամանակը վայելել` օգտվելով ժամանցի համար նախատեսված վայրերից՝ թենիս, լողավազան, մարզասրահ, շախմատի և նարդու սրահ, բիլիարդի սրահ, մանկական խաղասենյակ և խաղահրապարակ: Գործնական հանդիպումները կարելի է կազմակերպել համաժողովների սրահում: Հյուրանոցն առաջարկում է հայկական, վրացական և եվրոպական խոհանոցի ճաշատեսակների լայն ընտրանի: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Ինչպես նաև առկա են բացօթյա տաղավարներ, որտեղ կարելի է անցկացնել երեկոն` վայելելով Դիլիջանի մաքուր օդն ու բնությունը:

Հայի տուն (Գորիս)
Սյունիքի մարզ Գորիս Նոր կյանք 25/1
Գորիս քաղաքում գտնվող «Հայի տուն» հյուրատունն իր հյուրընկալ դռներն է բացում բոլորի առջև: Հյուրատունն առաջարկում է լիարժեք հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովված 5 հարմարավետ սենյակներ: Հյուրերին առաջարկվում է նաև խորովածի համար նախատեսված մանղալ և թոնիր` իր բոլոր պարագաներով: Հյուրատանը կա Wi-Fi, խաղահրապարակ` թենիսի դաշտով, ավտոկայանատեղի: Աշխատակիցների բարեհամբույր սպասարկման շնորհիվ, հյուրատանը տիրում է ջերմ և հաճելի մթնոլորտ: Ցանկության դեպքում, մատչելի գներով, կազմակերպվում են տուրեր դեպի աշխարհի ամենաերկար թռիչքով Տաթևեր ճոպանուղի, Տաթևի վանական համալիր, Խնձորեսկ և այլ տեսարժան վայրեր:


Հայկական Ճամբար
Գեղարքունիք Արտանիշ Արտանիշ գյուղի ափամերձ տարածք
"Armenian Camp/Հայկական ճամբար"-ը զբոսաշրջային կացարան է։ Գտնվելով Սևանի ափին "Հայկական Ճամբարը" լավ ընտրություն է ակտիվ հանգստի սիրահարների համար։ Այն տեղակայված է Արտանիշ լեռան ստորոտում, Արտանիշի լճախորշի գեղեցիկ բնության գրկում։ Այստեղ կազմակերպվում են հեծանվային, քայլարշավային ջրային էքսկուրսիաներ, առագաստանավային զբոսանքներ։ Ունի չքնաղ ավազե լողափ, վրանատեղի, լճափնյա շոգեբաղնիք, հավաքների, միջոցառումների անցկացման սրահ։ Երևանից գտնվում է ընդամենը 110կմ հեռավորության վրա։ "Հայկական Ճամբարը" միանշանակ Ձեր ընտրությունն է, եթե ցանկանում եք ձեր հանգիստը բնության գրկում անմոռանալի դարձնել։

Հասմիկ Գեսթ Հաուս (Եղեգնաձոր)
Վայոց Ձոր Եղեգնաձոր Սպանդարյան փ., տ. 28
«Հասմիկ» հյուրատունը գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում: Հյուրատունն առաջարկում է հարմարավետ սենյակներ, առանձին լոգասենյակներով, կան նաև 3 սենյակներ՝ ընդհանուր լոգասենյակով: Հյուրերի տրամադրության տակ կա խոհանոց, այգի, որտեղ կարելի է խորոված պատրաստել կամ հաճելի երեկո անցկացնել: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրատան հյուրընկալության եւ ջերմության մասին կարելի է անվերջ խոսել: Ամեն օր այստեղ մատուցվում է շատ համեղ նախաճաշ, ճաշ և ընթրիք: Տանտիրուհին առաջարկում է հայկական ավանդական ճաշատեսակներ, որոնք ոչ միայն համեղ են, այլ նաև պատրաստված են մեծ սիրով: Ցանկության դեպքում կազմակերպվում են խորովածի և այլ ազգային ուտեստների պատրաստման վարպետության դասեր: Մոտակայքում կան շատ մշակութային հուշարձաններ եւ տեսարժան վայրեր:

Հարմարավետ բնակարան Երևանի կենտրոնում
Հայաստան Երևան Չարենց փողոց
CheckInn Apartments-ը Երևանում առաջարկում է գեղեցիկ և հարմարավետ կացարան: Մեր բնակարանները հագեցած են հարմարավետ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով և գտնվում են քաղաքի կենտրոնում, ինչը հիանալի ընտրություն է զբոսաշրջիկների համար: Այն գտնվում է Վերնիսաժից մի քանի րոպե հեռավորության վրա, իսկ Հանրապետության հրապարակից և Երևանի այլ հայտնի հուշարձաններից 9 րոպե քայլելու հեռավորության վրա: Մոտակայքում կարող եք գտնել գերժամանակակից ռեստորաններ, սրճարաններ, բարեր, ակումբներ, խանութներ և գիշերային կյանք: Հարգելի հյուրեր, դուք մի հապաղեք ինձ հարցնել սննդի, երաժշտության և Երևանի գիշերային կյանքի տեսարանների մասին, ես կարող եմ օգնել առաջարկություններով:

Հարմոնիա հյուրատուն (Լոռի)
Լոռի Շնող Լոռու մարզ գյուղ Շնող
Առաջարկվում է ինչպես ընտանեկան, այնպես էլ գերլարված աշխատանքային գրաֆիկով անձանց համար նախատեսված հանգիստ՝ Լոռվա գողտրիկ բնության գրկում՝ Շնող գյուղում և դրա հարակից անտառածածկ տարածքներում: Ինդիվիդուալ մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ: Հյուրատունը տեղակայված է 20 կմ. Հեռավորության վրա Բագրատաշենի սահմանային անցակետից: Լոռու մարզի Շնող գյուղում: Շատ հարմար է Վրաստան մեկնող անձանց համար, ինչպես նաև Լոռվա տարածաշրջանի զբոսաշրջիկների համար: Հյուրանոցից եկեղեցիների հեռավորությունը դեպի Դսեղ 35կմ. , Քոբայր 28կմ. , Օձուն 25կմ. , Սանահին 20կմ. , Հաղպատ 17կմ. , Ախթալա 5կմ.: Կազմակերպվում են նաև նշված եկեղեցիների այցելություններ մեր մեքենաներով: Շրջագայություններ անտառային տարածքներում՝ գիշերակացով՝ փայտե տնակներում: Սպասվում են հետաքրքիր անակնկալներ: Հավելյալ վարձավճարների դիմաց կազմակերպվում են ճաշ և ընթրիք բնության գրկում գետակի ափին: Ընձեռնվում են հնարավորություններ գյուղական սննդամթերքների պատրաստմանն անձամբ մասնակցելու համար, անտառում զբոսնելու ժամանակ բնական բարիքներ հավաքելու և դրանք տեղում պահածոյացնելու և վերցնելու, օղու թորման գործընթցներին, ինչպես նաև հացի և քաղցրավենիքների պատրաստման համար: Հնարավոր է կազմակերպել ձկնորսություն և ձիերով արշավ: Հյուրատունը հագեցած է օդորակիչներով, սառնարաններով և սմարթ հեռուստացույցներով: Առկա է տաք և սառը ջուր յուրաքանչյուր սենյակում: Փաթեթներից օգտվելու ժամանակ անձը այլ որևէ ֆինանսկան ծախսեր չի կարող ունենալ: Ալկոհոլային խմիչքները, քաղցրավենիքն ու մրգերի տեսականին ներառված են: Հյուրատանը կից գործում է հացատուն տեղական բարձորակ էկոլոգիապես մաքուր մթերքներով պատրաստվող տարածաշրջանի ուտեստներ համտեսելու համար։ Ալկոհոլը նույնպես սեփական արտադրության։

Հարմոնիա Հյուրատուն (Ծաղկաձոր)
Կոտայք Ծաղկաձոր Սարալանջ 1 փող. տուն 9
Հյուրատունը գտնվում է Ծաղկաձորում։ Նորաբաց հյուրատուն բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել Ծաղկաձորի գեղատեսիլ բնության գրկում։ Հյուրատունը գտնվում է Երևանից 56 կմ հեռավորության վրա

Հարսնաքար հյուրանոց
Գեղարքունիքի մարզ Սևան Ցամաքաբերդ թաղամաս
Հարսնաքար հյուրանոցային համալիրն իր ծառայություններն է առաջարկում ձեզ ավելի քան 15 տարի: Հարսնաքար հյուրանոցային համալիրը համարվում է այն ամենագրավիչ տեսարժան վայրերերից մեկը, որը կարող է առաջարկել ալպիական Սևանը։ Համալիրը զբաղեցնում է 17 հեկտար տարածք և գտնվում է լճի ափին։ Հարսնաքարը համապատասխանում է զբոսաշրջության ոլորտի ժամանակակից չափանիշներին և ամենախիստ պահանջներին։