Ֆիլտրել

Զորաց Աղբյուր
Սյունիքի մարզ Գորիս Երևանյան խճուղի 25
Սյունյաց բնաշխարհի գեղադիր լանջերից մեկին է փռված զանգեզուրյան հյուրընկալ վայրերից մեկը `« Զորաց աղբյուր » հյուրանոցային ռեստորանային համալիրը : Այն աչքի է ընկնում գորիսյան համայնապատկերն ու կոլորիտն ամբողջացնող բնապատկերներով, հարմարավետությամբ , հյուրասիրությամբ : Հյուրընկալվելով « Զորաց աղբյուր » համալիրում` յուրաքանչյուրը կվայելի հարազատ օջախի բույրն ու ջերմությունը ` կրկին վերադառնալու մեծ ցանկությամբ , որտեղ հոգու և սրտի խաղաղությանը գումարվում են եզակիորեն համեղ ուտեստներն ու բարձրակարգ սպասարկումը:

Էթնո հոտել
Շիրակ Գյումրի Ռիժկով 4/9
Էթնո հոտելը գտնվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Այն իր հյուրերին առաջարկում է բար, ռեստորան, 24-ժամյա ընդունարան և անվճար Wi-Fi ամբողջ տարածքում: Հեռավորությունը Երևանից կազմում է 120կմ, իսկ Շիրակի օդանավակայանից 4կմ հեռավորության։

Էլեգանտ Հյուրանոց և Ռեզորթ
Կոտայք Ծաղկաձոր Տանձաղբյուր փող. 11
«Էլեգանտ» հյուրանոցը՝ գտնվելով գեղատեսիլ Ծաղկաձորում, հնարավորություն է ընձեռում վայելելու քաղաքի հրաշալի բնությունը: Հյուրանոցը ստեղծում է հաճելի միջավայր թե՛ ընկերական, թե՛ ընտանեկան հանգիստը նախընտրողների համար: Այն առաջարկում է հարմարավետ համարներ, նաև քոթեջներ: Հյուրանոցում առկա է խաղասենյակ, ֆիթնես սրահ, լողավազան, շոգեբաղնիք, բիլիարդի սրահ և կոնֆերանս դահլիճ: Ձմեռային սպորտի սիրահարներն ունեն ընտրության լայն հնարավորություն՝ սնոուբորդ, սահնակներ, դահուկներ, ձնագնաց և ճոպանուղի: Ձմռանը անմիջապես հյուրանոցից կարելի է կազմակերպել լեռնադահուկային տուր: «Էլեգանտ» հյուրանոցի կոնֆերանս դահլիճը հայտնի վայր է սեմինարների, գործնական հանդիպումների և խորհրդակցությունների անցկացման համար: Այն հագեցած է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, օդափոխման համակարգով, գերարագ ինտերնետով: Շուրջ տարին գործող փակ լողավազանը, որի ապակիներից բացվում է հիասքանչ տեսարան դեպի բնությունը, լեռները և հյուրանոցի տարածքով անցնող գետակը, համարվում է հյուրանոցի այցեքարտերից մեկը: Հյուրանոցում իրենց հանգիստը վայելողները կարող են օգտվել ռեստորանի ճաշացանկում ներկայացված ազգային, արևելյան, եվրոպական, չինական և ճապոնական խոհանոցների ճաշատեսակների լայն ընտրանուց: Տարածքում հասանելի է անվճար, գերարագ Wi-Fi ինտերնետ: Հյուրանոցը մոտ է Ծաղկաձորի ճոպանուղուն և Կեչառիս վանական համալիրին:

էլեոնորա Ռեզորթ
Կոտայքի մարզ Հանքավան
«Էլեոնորա» ռեզորթը գտնվում է գեղատեսիլ Հանքավանում: Հյուրանոցն առաջարկում է բոլոր անհրաժեշտ հարմարություններով ապահովված հարմարավետ համարներ, որոնցում առկա է լոգասենյակ, հեռուստացույց, Wi-Fi ինտերնետ, պատշգամբ: Հյուրերը իրենց ազատ ժամանակը կարող են ավելի հետաքրքիր կազմակերպել` օգտվելով հյուրանոցում առաջարկվող ծառայություններից: Հյուրանոցում գործում է բիլիարդի սրահ, սեղանի թենիս, բացօթյա լողավազան: Այստեղ առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները` լիարժեք հանգիստ կազմակերպելու համար: Հյուրանոցը հիանալի վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կտրվել քաղաքի աղմուկից և իրենց հանգիստը անցկացնել բնության գրկում` վայելելով թթվածնով հարուստ մաքուր օդ և էկոլոգիապես մաքուր սնունդ: Հյուրանոցը հնարավորություն է ընձեռում անցկացնել մատչելի և միևնույն ժամանակ հարմարավետ և լիարժեք հանգիստ:

Էկոկայան Դիլիջան Ռեզորթ
Տավուշի մարզ Դիլիջան Հովք 50
Բարի գալուստ «Էկոկայան Դիլիջան Ռեզորթ» հյուրանոց - եզակի վայր Հայաստանում, որտեղ կարող եք խուսափել քաղաքի թոհ ու բոհից, և ամրագրել Ձեր հանգիստը՝ վայելելով Դիլիջանի բնությունն ու շնչող տեսարանները: Դիլիջան սպա առողջարանային քաղաքը, նրա հարուստ անտառները, ձյունածածկ լեռներն ու հսկայական ալպյան մարգագետինները գտնվում են Հայաստան այցելող ճանապարհորդների ուշադրության կենտրոնում: «Էկոկայան Դիլիջան Ռեզորթ» հյուրանոցը առաջարկում է հարմարավետ սենյակներ, բացօթյա ժամանց և ժամանցի վայրեր զբոսաշրջիկների և արկածախնդրություն փնտրողների համար: Օրգանական արտադրանքներ, ավանդական և ժամանակակից զվարճանքի տարբերակներ, տարբեր վարպետության դասեր և սեմինարներ, հետաքրքիր իրադարձություններ. ամեն ինչ` ձեր հանգիստը Էկոկայանում անմոռանալի փորձառություն դարձնելու համար: Վերամիավորվեք Դիլիջանի հիասքանչ բնության հետ և հանգստացեք Էկոկայանի հանդարտ մթնոլորտում ՝ վայելելով թարմ օդը և լեռնային լանդշաֆտները:



էս Էյջ Ռեզորթ
Լոռի Ստեփանավան Բաղրամյան 145
«Էս Էյջ Ռեզորթ» հանգստյան տունը գտնվում է Ստեփանավան քաղաքում: Հանգստյան տունն առաջարկում է բոլոր ժամանակակից հարմարություններով ապահովված ստանդարտ, կիսալյուքս և լյուքս համարներ` նախատեսված 2 և 3 անձանց համար: Համարների պատուհաններից բացվում է հիանալի տեսարան դեպի միջնադարյան Լոռի բերդաքաղաքը: Հյուրանոցում առկա է բիլիարդի սրահ, սեղանի թենիս, բացօթյա լողավազան, ռեստորան, բար: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հանգստյան տան ռեստորանում կարելի է համտեսել տարածաշրջանի էկոլոգիապես մաքուր սննդամթերքից պատրաստված բազմատեսակ ճաշատեսակներ: Բարեհամբույր աշխատակազմի և որակյալ ծառայությունների շնորհիվ, այստեղ անցկացրած յուրաքանչյուր օր կլինի անմոռանալի: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կտրվել քաղաքի եռուզեռից և իրենց հանգիստը անցկացնել բնության գրկում` վայելելով մաքուր օդը: «Էս Էյջ Ռեզորթ» հանգստյան տունը մոտ է Լոռու բոլոր պատմամշակութային հուշարձաններին:

Էվերեստ հանգստյան տուն
Կոտայք Ծաղկաձոր Մհեր Մկրտչյան 13.3
«Էվերեստ»-ը գտնվում է Ծաղկաձորի սկզբնամասում, Ծաղկունյաց հրապարակի մոտ և իր հյուրերին առաջարկում է որակյալ անհատական սպասարկում, որը հիմնվում է քոթեջների համալրվածության բարձր մակարդակի, տրամադրվող ծառայություների լայն փաթեթի, աշխատակիցների արհեստավարժության և հյուրանոցում տիրող ջերմ հյուրընկալության մթնոլորտի վրա։ Հյուրերի տրամադրության տակ են հարմարավետ, տասը երկհարկանի փայտե քոթեջներ, որոնք համալրված են բոլոր անհրաժեշտ պարագաներով, անհատական ջեռուցման համակարգով և առկա է անվճար ավտոկայատեղի։

Էփրիքոթ հյուրանոց
Կոտայք գյուղ Արզական Աղվերան հանգստի գոտի, 4/9
Բարի գալուստ Ապրիկոտ Հոթելս ընդ Ռեզորթս` էկոնոմ և բարձր դասի հյուրանոցների և հանգստյան տների ցանց, որտեղ Դուք կզգաք ուրույն հայկական հյուրընկալության ջերմությունը, անկեղծությունը, սրտաբաց ու առատ հյուրասիրությունը։ Մենք ստեղծում ենք ինքնատիպ միջավայր Ձեր հանգստի և հարմարավետության համար` համադրելով հայկական հյուրընկալության լավագույն ավանդույթները, միջազգային չափանիշներին համապատասխան սպասարկման բարձր որակը, հավելյալ ծառայությունների և հարմարությունների լայն ընտրանին, տեղանքի ընտրությունն ու յուրաքանչյուր հյուրանոցի ճարտարապետական նախագծի ներդաշնակությունը տվյալ տեղանքի պատմության և բնության հետ, նրբաճաշակ ինտերիերը և գաստրոնոմիան: Ապրիկոտ Աղվերան Ռեզորթը մեր ցանցի առաջին հանգստյան տունն է, որը տեղակայված է Աղվերանում՝ Հայկական լեռնաշխարհի ամենագեղատեսիլ անկյուններից մեկում։ Եթե փնտրում եք թարմ օդ, խաղաղ միջավայր, կատարյալ հանգիստ, ապա այցելեք մեր հանգստյան տուն: