Ֆիլտրել
Ռամադա հյուրանոց
Երևան Կենտրոն վարչ. շրջան Փավստոս Բյուզանդ 15 շենք
«Ramada Hotel & Suites by Wyndham Yerevan» չորս-աստղանի հյուրանոց, որը գտնվում է Զվարթնոց միջազգային օդանավակայանից 11 կմ հեռավորության վրա: Հյուրանոցը Հանրապետության հրապարակին կից է և տեղակայված է Երևանի ամենահին փողոցներից մեկում: Բիբլիական Արարատի և քաղաքի հիանալի տեսարաններով հյուրանոցը ճանապարհորդների համար ամենահարմար վայրը կլինի, որտեղից կարելի է ուսումնասիրել մայրաքաղաքը և հայկական մշակույթը: Մոտակայքում են գտնվում թանգարաններ, համերգասրահներ, Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնը, Հանրապետության հրապարակի հայտնի երգող շատրվանները:
Ռեդիսոն Բլու հոթել
Երևան Ազատության պող., 2/2 շենք
Երևանի Ռեդիսոն Բլու հյուրանոցն առաջարկում է ճոխ կացարաններ բոլոր տեսակի ճանապարհորդներին: Հյուրանոցի գլխավոր դիրքը հյուրերին առաջարկում է փարթամ, գեղեցիկ լանդշաֆտային տարածք: Տեղում գտնվող ռեստորաններն առաջարկում են հայկական և միջազգային խոհանոց: Երևանի Ռեդիսոն Բլու հյուրանոցում կա նաև բարձրակարգ սպա, ֆիթնես կենտրոն և փակ լողավազան: Դուք կարող եք նաև կազմակերպել հիշարժան միջոցառումներ հյուրանոցի հանդիպումների վայրերում:
Ռեժինէ Հյուրանոց
(Պաշտոնական)
(Պաշտոնական)
Երևան Նոր Նորք Նորքի Այգիներ, տուն 235
«Ռեժինէ» հյուրանոցը իր հյուրընկալ դռներն է բացում թե՛ գործնական և թե՛ հանգստի նպատակով Երևան այցելած հյուրերի առջև: Ճանապարհի տևողությունը Զվարթնոց օդանավակայանից մինչև հյուրանոց մեքենայով 20 րոպե է: Հյուրանոցի համարներն աչքի են ընկնում նրբաճաշակության և հարմարավետության իդեալական համադրությամբ: Համարներից շատերն ունեն պատշգամբ` Արարատ լեռան հիանալի տեսարանով: Հյուրանոցում կա բացօթյա լողավազան, ռեստորան, բար, կոնֆերանս դահլիճ: Ռեստորանում կարելի է վայելել հայկական և եվրոպական խոհանոցների ճաշատեսակների լայն տեսականի: Հյուրանոցը հիանալի հնարավորություն է ստեղծում կազմակերպելու գործնական հանդիպումներ կամ ժողովներ կոնֆերանս դահլիճում, որը նախատեսված է մինչև 60 հոգու համար և հագեցած է տեխնիկական անհրաժեշտ սարքավորումներով: Հյուրանոցն ապահովում է պրոֆեսիոնալ սպասարկում կացության ողջ ընթացքում: Բարեհամբույր աշխատակազմը անում է առավելագույնը, որ հանգիստը լինի լիարժեք և անմոռանալի:
Ռեստ Լենդ Դիլիջան
Տավուշի մարզ Դիլիջան Սայաթ-Նովայի փող., 69բ շենք
«Ռեսթ Լենդ» հյուրանոցը գտնվում է դրախտային հանգստավայր Դիլիջանում: Հյուրանոցն առաջարկում է լիարժեք հանգստի համար անհրաժեշտ բոլոր հարամարություններով ապահովված համարներ: Հյուրանոցում գործում է սեղանի թենիսի և բիլիարդի սրահներ: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կտրվել քաղաքի աղմուկից, առօրյա հոգսերից և լիարժեք հանգստանալ աննկարագրելի գեղեցիկ բնության գրկում` վայելելով մաքուր օդը և հրաշալի բնությունը: Բարեհամբույր անձնակազմի, մատչելի գների, ծառայությունների ամբողջության, հանգստի և զվարճանքի համար ստեղծված լայն հնարավորությունների շնորհիվ այստեղ անցկացրած յուրաքանչյուր օրը կլինի անմոռանալի և ջերմ հիշողություններով լի:
Ռեստ Հաուս Դիլիջան
Տավուշի մարզ Դիլիջան Մոլդովական 7/6
Ռեստ Հաուս Դիլիջանը գտնվում է Մոլդովական 7/6 հասցեում՝ Դիլիջանի սրտում, և իր հյուրընկալ դռներն է բացում բոլոր նրանց առջև, ովքեր հօգնել են քաղաքի աղմուկից և ցանկանում են կտրվել առօրյա հոգսերից: Շտապեք ամրագրել Ձեր հանգիստը Ռեստ Հաուս Դիլիջանում: Հանգիստը 2-3 օր կազմակերպելու դեպքում արժեքը կկազմի 44000դրամ, 3 և ավել օրերի դեպքում 38500 դրամ
Ռետրո հանգստի գոտի
Լոռու մարզ Գուգարք
Լոռին առօրյա խնդիրներից խուսափելու և բնությանը մոտ գտնվելու համար հիանալի վայր է, այն դրախտ է Հայաստանի քարտեզի վրա, և ի վերջո ի՞նչը կարող է ավելի օգտակար լինել, քան «Ռետրո» հյուրատան մաքուր օդը` համեմված աննկարագրելի գեղեցիկ բնությամբ և ջերմ արևով։ «Ռետրո» հյուրատունը Ձեզ կընձեռի հիանալի հնարավորություն վայելելու Լոռվա ճոխ բնությունը: Հյուրատունը ունի մինչև վեց հոգու համար նախատեսված սենյակներ, բոլոր համարները կահույքից մինչև պատշգամբի բազրիքները կահավորված են գեղեցիկ ու նրբագեղ retro փայտե կահույքով և լցված են ջերմությամբ ու հարմարավետությամբ: 19-րդ դարի ոճին բնորոշ զգեստապահարաններով, ձեռագործ կարպետներով կահավորված սենյակները յուրահատուկ շունչ ու հմայք են տալիս համարներին ու հաճելի դարձնում Ձեր հանգիստը:
Ռո Մետրո
Շիրակի մարզ Գյումրի Արագած 2/18
Հյուրատունը գտնվում է Շիրակի մազրի Գյումրի քաղաքում։ Հյուրատանը ստեղծված են բոլոր պայմանները հանգիստը լավ անցկացնելու համար։ Հեռավորությունը Երևանից կամզում է 125կմ, իսկ Զվարթնոց Միջազգային Օդանավակայանից հեռավորությունը 121կմ է։
Ռոսիա Հյուրանոց
Կոտայք Ծաղկաձոր Գ. Մագիստրոսի փող. 7
Հայաստանի ամենագրավիչ հանգստավայրերից մեկում` Ծաղկաձորում է գտնվում «Ռոսիա» հյուրանոցը: Հյուրանոցն առաջարկում է դասական մեկտեղանոց, երկտեղանոց համարներ և «նախագահական լյուքս» բնակարաններ, որոնք համալրված են անհրաժեշտ բոլոր հարմարություններով: Հյուրանոցում առկա է փակ լողավազան, թենիսի և բիլիարդի սրահներ, մարզասրահ, շոգեբաղնիք, ինտերնետ հասանելիություն և ավտոկայանատեղի: Առաջին հարկը կահավորված է փափուկ կահույքով և էկզոտիկ ծառերով: Հյուրանոցի 2 ապակեպատ վերելակներից բացվում է տեսարան դեպի «Նոր Ռոսիա» լաունջ բարը: Բոլոր հարկերում կան աուդիո ձայնարկիչներ, որոնք ապահովում են հաճելի երաժշտություն: Հյուրանոցի նախամուտքում գործում է բացօթյա սրճարան, որտեղ կարելի է հիանալի ժամանակ անցկացնել` վայելելով Ծաղկաձորի լեռնային թարմեցնող օդը: Հյուրանոցն առաջարկում է ավտոբուս` 30 հոգու համար նախատեսված, որն իրականացնում է շրջայց քաղաքում, ինչպես նաև ուղևորափոխադրումներ դեպի ճոպանուղի: Ձմռանը հասանելի է սպորտային պարագաների վարձակալություն: Հյուրանոցում առկա են նաև առևտրի սրահներ: Այստեղ յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում: Բարեհամբույր աշխատակիցները ներդնում են իրենց ջանքերը` հյուրանոցում ջերմ մթնոլորտ ապահովելու համար: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են լիարժեք հանգիստը և հարմարավետությունը:
Ռուզան և Արտակ B&B (Եղեգնաձոր)
Վայոց Ձոր Եղեգնաձոր Սպանդարյան փ., տ. 5
Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում է գտնվում «Ռուզան և Արտակ» հյուրատունը, որն իր հյուրընկալ դռներն է բացում բոլորի առջև: Հյուրատունն առաջարկում է 5 հարմարավետ սենյակներ, որոնք ապահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով և պարագաներով: Հյուրատանը կա բակ, որտեղ կարելի է խորոված պատրաստել, ավտոկայանատեղի, անվճար Wi-Fi: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է բազմատեսակ ուտեստներով շատ համեղ նախաճաշ: Տանտերերը հոգատար և բարեհամբույր մարդիկ են, ովքեր անհատական մոտեցում են ցուցաբերում բոլոր հյուրերի նկատմամբ կացության ողջ ընթացքում և պատրաստ են օգնել ցանկացած հարցում: Հյուրատան մոտակայքում կան մի շարք մշակութային կոթողներ և տեսարժան վայրեր:
Ռուզաննա B&B (Ստեփանավան)
Լոռի Ստեփանավան Միլիոնի փ., տ. 9 (Ս. Սարգսյան փ. տ.9)
«Ռուզաննա» հյուրատունը գտնվում է Ստեփանավան քաղաքի հենց կենտրոնում: Այն հիանալի վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կտրվել քաղաքի աղմուկից: Հյուրատունն առաջարկում է հարմարավետ հանգստի համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով ապահովված սենյակներ: Հյուրերի տրամադրության տակ առկա է ընդհանուր խոհանոց: Ողջ տարածքն ապահովված է անվճար Wi-Fi-ով: Տանտերերը հոգատար և բարեհամբույր մարդիկ են, ովքեր անհատական մոտեցում են ցուցաբերում բոլոր հյուրերի նկատմամբ կացության ողջ ընթացքում և պատրաստ են օգնել ցանկացած հարցում: Ամեն առավոտ հյուրերին սպասվում է հիանալի, համեղ, թարմ մթերքներից պատրաստված նախաճաշ: Ցանկության դեպքում տանտերը՝ Սոսը, իր մեքենայով կազմակերպում է էքսկուրսիաներ դեպի տեղի տեսարժան վայրեր: