search

Ֆիլտրել

Պրայմ Հոսթել Դոմինո

0.0 10

Երևան Կենտրոն վարչ. շրջան Նալբանդյան փող. 31

  • smoking
  • wifi

Յուպիտեր հոսթելը գտնվում է Ծաղկաձորի կենտրոնում `կենտրոնական հրապարակում, ավտոբուսի կանգառից մի քանի րոպե հեռավորության վրա եւ Կեչառիս եկեղեցու մոտ 10 րոպե քայլելու ճանապարհին: Մեր գտնվելու վայրը կատարյալ է Ծաղկաձորի բոլոր տեսարժան վայրերը ուսումնասիրելու համար, ներառյալ Թեղենիս Լեռան ճանապարհը, Օրբելի եղբայրների թանգարանը, Կեչառիս եկեղեցին եւ շատ ավելին:  

Ռազմիկ & Գայանե B&B (Վարդենիս)

0.0 10

Գեղարքունիք Վարդենիս Չարենցի փող., 7 փակ., տ. 1

  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

     «Ռազմիկ և Գայանե Մխիթարյաններ» հյուրատունը գտնվում է Վարդենիս քաղաքում՝ Սևանա լճից 7կմ և Երևանից 170 կմ հեռավորության վրա: Հյուրատունը մեկհարկանի շինություն է՝ շրջապատված գեղեցիկ պարտեզով և բակով: Այն ունի 2 ննջասենյակ՝ երկտեղանոց և երեքտեղանոց, հյուրասենյակ, խոհանոց, սանհանգույց, մշտական տաք և սառը ջուր, ինտերնետ, ավտոկայանատեղի: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է շատ համեղ և էկոլոգիապես մաքուր սննդից պատրաստված նախաճաշ: Ցանկության դեպքում հյուրերը կարող են իրենց ճաշը և ընթրիք նույնպես վայելել հյուրատանը: Ինչպես նաև կարող են մասնակցել խոհարարական վարպետության դասերի: Տանտերերը, բացի գիշերակացից, առաջարկում են նաև ծանոթանալ տեղի տեսարժան վայրերին, մշակույթին և ավանդույթներին: Հյուրերը կարող են այցելել Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցի, ինչպես նաև Մաքենյաց վանք, որը կառուցվել է 9-րդ դարում կամ իրենց հանգիստն անցկացնել մոտակայքում գտնվող Սևանա լճի ափին՝ վայելելով մաքուր օդն ու բնությունը:

Ջրաղացի մոտ B&B (Ներքին Գետաշեն)

0.0 10

Գեղարքունիքի մարզ Ներքին Գետաշեն 6-րդ փ., տուն 32

  • laundry
  • parking
  • wifi

    «Ջրաղացի մոտ» հյուրատունը գտնվում է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում, Արգիճի գետի ափին: Հավատարիմ մնալով ավանդույթներին, կարևորելով բնության դերը և առաջնային համարելով հյուրերի հարմարավետ հանգիստը, հյուրատան շենքի կառուցման և կահավորման մեջ օգտագործվել են միայն բնական նյութեր: Շինությունը պատկանում է Թաթոյան գերդաստանին, և այստեղ դեռ պահպանվում է 19-րդ դարի գործող ջրաղաց: Հյուրատունն առաջարկում է 7 հարմարավետ սենյակներ՝ առանձին լոգարաններով: Ողջ տարածքում առկա է անվճար Wi-Fi: Այցելուները, ցանկության դեպքում, կարող են նաև այցելել շրջակայքում գտնվող պատմամշակութային հուշարձաններ, շրջել ազգային արգելոցի անտառում, լողալ Սևանա լճում կամ մասնակցել ավանդական լավաշի թխման արարողությանը:

Ջերմուկի Մոսկվա առողջարան

0.0 10

Վայոց Ձոր Ջերմուկ Մելիք-Ադամյան 6

  • tennis
  • spa
  • laundry
  • parking
  • smoking
  • transfer
  • wifi

     Գեղատեսիլ կանաչ լեռներով շրջապատված «Ջերմուկ Մոսկվա» առողջարանային հյուրանոցը գտնվում է Հայաստանի ամենահայտնի առողջարանային քաղաքներից մեկում՝ Ջերմուկում, որն ունի թվով ամենաշատ բուժական ծառայությունները՝ շուրջ 46, հագեցած հանքային բաղնիքներով և տարատեսակ բուժումներով: Հյուրանոցն առաջարկում է բազմազան հարմարություններ՝ միջոցառումների, թիմբիլդինգների, բիզնես և տուրիստական խմբերի, անհատ-ընտանիքների հանգստի և բուժման կազմակերպման համար։ Հանգիստը ներառում է 3 անգամյա հիանալի սնունդ ճաշարանում և բուժումներ:

Ջերմուկ աշխարհ

0.0 10

Վայոց Ձոր Ջերմուկ Շահումյան փող., 20 շենք

  • pool
  • billiard
  • children_playroom
  • ac
  • parking
  • smoking
  • wifi

     «Ջերմուկ Աշխարհ» առողջարանը գտնվում է Ջերմուկ քաղաքի գեղատեսիլ անկյուններից մեկում: Հին ժամանակներից ի վեր քաղաքը հայտնի է որպես  առողջարանային բարձր-լեռնային հանգստավայր: «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրը կառուցվել է 1976 թ.: Տարիների և պատմական իրադարձությունների մեջ պահպանելով բարի ավանդույթները՝ այն շարունակել է աշխատել նաև մասնավորեցումից հետո: 2017 թվականին վերակառուցումից և կապիտալ վերանորոգումից հետո առողջարանը վերսկսել է իր աշխատանքը: Այստեղ առաջնակարգ բուժման և հանգստի երաշխիքն են բարձր որակավորում ունեցող անձնակազմը և աշխատակիցների երկարամյա փորձը: Առողջարանը հարմար է ինչպես երեխաների հետ ընտանեկան հանգստի համար, այնպես էլ նրանց համար, ովքեր ցանկանում են պարզապես հանգստանալ՝ առողջությունն առավելագույնս վերականգնելով:

Ռամադա հյուրանոց

10

Երևան Կենտրոն վարչ. շրջան Փավստոս Բյուզանդ 15 շենք

  • gym
  • laundry
  • ac
  • parking
  • wifi
  • facilities

«Ramada Hotel & Suites by Wyndham Yerevan» չորս-աստղանի հյուրանոց, որը գտնվում է Զվարթնոց միջազգային օդանավակայանից 11 կմ հեռավորության վրա: Հյուրանոցը Հանրապետության հրապարակին կից է և տեղակայված է Երևանի ամենահին փողոցներից մեկում: Բիբլիական Արարատի և քաղաքի հիանալի տեսարաններով հյուրանոցը ճանապարհորդների համար ամենահարմար վայրը կլինի, որտեղից կարելի է ուսումնասիրել մայրաքաղաքը և հայկական մշակույթը: Մոտակայքում են գտնվում թանգարաններ, համերգասրահներ, Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնը, Հանրապետության հրապարակի հայտնի երգող շատրվանները:

Պրեզիդենտ հյուրանոց

0.0 10

Երևան Կենտրոն վարչ. շրջան Ձորափի 12

  • pool
  • parking
  • wifi

     «Պրեզիդենտ» հյուրանոցն առաջարկում է հարմարավետ սենյակներ, որոնք համապատասխանում են թե գործարար անձանց և թե հանգստացողների պահանջներին: Այն տեղակայված է Հրազդան գետի կիրճում` հանգիստ ու գեղատեսիլ մի վայրում: Սենյակներից բացվում է անմոռանալի տեսարան դեպի Արարատ լեռը: Ամռանը հյուրերը կարող են վայելել տարածքի բացօթյա լողավազանը:

Պրայվիթ Հաուս

0.0 10

Երևան Նորք-Մարաշ վարչական շրջան Արմենակյան 133/9

  • tv
  • tv
  • wifi
  • gas
  • electricity
  • persistent_water

     Բնակարանը գտնվում է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում, տունը գտնվում է առաջին հարկում, կան բոլոր հարմարությունները խորոված սարքելու համար, նաև բնակարանում կան բոլոր հարմարությունները հանգիստը լավ անցկացնելու համար։

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները