search

Ֆիլտրել

Ուռենի B&B (Արփի)

0.0 10

Վայոց Ձոր Արփի 1-ին փ., տուն 48

  • laundry
  • parking
  • wifi

     «Ուռենի» հյուրատունը գտնվում է Վայոց Ձորի մարզում, Եղեգնաձոր քաղաքից 8 կմ հեռավորության վրա: Հյուրատունը երկհարկանի շինություն է՝ շրջապատված բերքատու ծառերով: Այն ունի 2 երկտեղանոց համարներ՝ նախատեսված է 4 անձի համար: Հյուրերի համար գործում է ընդհանուր խոհանոց: Հյուրատան տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Երեկոյան հյուրերը կարող են վայելել տանտիրուհու դաշնամուրային կատարումները: Ինչպես նաև կարող են փորձել հայկական ավանդական խոհանոցի ամենահամեղ ուտեստները և գինիները, ներկա գտնվել թոնրի լավաշի թխման արարողությանը, մասնակցություն ունենալ չրերի պատրաստման ընթացքին:

Պոպոք 2

0.0 10

Տավուշ Դիլիջան Կալինինի 314ա

  • parking
  • wifi

   Անտառի սրտում տեղակայված «Պոպոք 2» հյուրատունը իր բարձրորակ ծառայություններն է առաջարկում բոլոր հյուրերին: Հյուրատան գտնվելու վայրի, հաճելի ներքին մթնոլորտի, բարձրորակ սպասարկման, ինչպես նաև մի շարք բարենպաստ պայմանների համադրությունը հնարավորություն է ընձեռում բոլորին վայելելու հյուրատան առավելությունները: Հյուրատունը առաջարկում է անմոռանալի ժամանց Հայաստանի կանաչ դրախտում, որտեղ Դուք կարող եք անցկացնել Ձեր հանգիստը ողջ տարվա ընթացքում: Բարեհամբույր  և պրոֆեսիոնալ աշխատակազմը միշտ պատրաստ է իրականացնել բարձրակարգ սպասարկում` յուրաքանչյուր հաճախորդին ցուցաբերելով անհատական մոտեցում: Ապահովված լինելով բոլոր անհրաժեշտ պայմաններով, հյուրատունը ամենահաճելի և հարմարավետ վայրն է հանգիստը անցկացնելու համար:

Պարկ Ավենյու Հյուրանոց

0.0 10

Երևան Նոր Նորք վարչ. շրջան Նոր Նորքի 5-րդ միկրոշրջան, Թևոսյան փող., 21/5 շենք

  • laundry
  • ac
  • parking
  • wifi

    «Պարկ Ավենյու» հյուրանոցը գտնվում է Նոր նորքում՝ հեռու Երևան քաղաքի աղմկոտ կենտրոնից: Հյուրանոցն առաջարկում է դասական ոճով կահավորված գրավիչ ու հարմարավետ 11 համարներ և ավտոտնակով 5 սենյակներ: Համարները ապահովված են Wi-Fi-ով, ունեն հեռուստացույց, մինի բար և սառնարան: Պատուհաններից բացվում է  գեղեցիկ տեսարան: Ցանկության դեպքում ամռանը նախաճաշը և ճաշը մատուցվում են գեղատեսիլ ջրվեժի ներքո` հնարավորություն ստեղծելով վայելել մաքուր օդն ու սառնորակ ջուրը: Կազմակերպվում են նաև տուրեր դեպի Հայաստանի գեղատեսիլ վայրեր` ծանոթացնելու երկրի պատմամշակութային ժառանգությանն ու գեղեցիկ բնապատկերներին: Անձնակազմի բարեհամբույր սպասարկման և հյուրանոցում տիրող ջերմ մթնոլորտի շնորհիվ «Պարկ Ավենյու» հյուրանոցում անցկացրած յուրաքանչյուր օրը կլինի անմոռանալի և լի ջերմ հիշողություններով: 

Պալմա Գեսթ Հաուս

0.0 10

Լոռու մարզ Ալավերդի ք Ալավերդի Զորավար Անդրանիկ 327

  • pool
  • gym
  • children_playground
  • pets
  • parking
  • transfer
  • wifi

     «Պալմա» հյուրատունը գտնվում է Ալավերդի քաղաքում: Ունի սեզոնային բացօթյա լողավազան, այգի և անվճար WiFi: Հյուրերին հասանելի է ընդհանուր խոհանոցը և խորովածի հարմարությունները:  Բոլոր սենյակներն ունեն առանձին լոգարան՝ անվճար հիգիենայի պարագաներով: Սենյակից բացվում է շատ գեղեցիկ տեսարան՝ դեպի բակ:

Չամիչ Հյուրատուն

0.0 10

Լոռու մարզ Դեբետ գյուղ 1-ին փողոց 8րդ նրբանցք 19 տուն

  • children_playground
  • pets
  • parking
  • smoking
  • wifi
  • facilities

     «Չամիչ» հյուրատունը գտնվում է Լոռվա մարզի Դեբետ գյուղում։ Հյուրատունն ընդհանուր առմամբ կարող է տեղավորել 11 անձի։ Հյուրատանն առկա է 4 ննջասենյակ։ Առաջին հարկում կա մեկ երեքտեղանի եվ մեկ երկտեղանի ննջասենյակ։  Երկրորդ հարկում 2 երկտեղանի ննջասենյակներ են։ Առաջին հարկում առկա է 1 լոգարան եվ 1 զուգարան, երկրորդ հարկում՝ 2 զուգարան եվ 1 լոգարան։ Հյուրատունը հյուրերին առաջարկում է նախաճաշ, ճաշ եվ ընթրիք։ Հյուրատանը կարող են նաև ճաշել և ընթրել հյուրատանը չգիշերող անձինք, այդ թվում խմբեր, ընտանիքներ։ Հյուրատանը կա ինտերնետ, մշտական տաք և սառը ջուր, մեծ պատշգամբ, մեծ այգի բակում՝ նստատեղերով, վրանային ճամբարի տարածք։

Պարկ Հոթել Արցախ

0.0 10

Արցախ Ստեփանակերտ Վազգեն Սարգսյան փող.

  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • wifi

   «Պարկ Հոթել Արցախ» հյուրանոցը գտնվում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Հյուրանոցն աչքի է ընկնում իր յուրօրինակ ճարտարապետությամբ, հնի և նորի հետաքրքիր համադրություններով: Այն գործում է Աշոտ Ղուլյանի անվան այգու և նոր կառուցվող եկեղեցու հարևանությամբ: Հյուրանոցի համարները համալրված են անհրաժեշտ բոլոր պարագաներով` հեռախոս, արբանյակային և տեղական հեռարձակմամբ հեռուստացույց, գրասեղան և այլն: Մեկտեղանոց, երկտեղանոց համարներից շատերի պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի եկեղեցին կամ այգին: Հյուրերի տրամադրության տակ են ռեստորանը, լոբբի բարը, ամառային սրճարանը, հուշանվերների խանութ-սրահը, բիզնես կենտրոնը, գրադարանը, համաժողովների դահլիճը, տարադրամի փոխանակման կետը և բանկոմատը: Ռեստորանում մատուցվում են տարբեր խոհանոցների ճաշատեսակներ, ինչպես նաև ազգային` ղարաբաղյան խոհանոցի ավանդական կերակուրներ: Գործնական նպատակով Ստեփանակերտ այցելած հյուրերի համար գործում է համակարգչային փոքրիկ սրահ` համակարգչից և ինտերնետից անվճար օգտվելու հնարավորությամբ, բացի այդ հյուրանոցի ողջ տարածքն ապահովված է անվճար ինտերնետ կապով:

Պանորամա Դիլիջան հյուրատուն

0.0 10

Տավուշ Դիլիջան Կալինինի 286

  • inpool
  • tennis
  • sauna
  • children_playroom
  • children_playground
  • laundry
  • parking
  • smoking
  • transfer
  • wifi

     Բարի գալուստ Պանորամա Դիլիջան, հիանալի ընտրություն Անտառներ սիրող մարդկանց համար: Դուք հնարավորություն կունենաք օգտվել Պանորամա Դիլիջանի կողմից առաջարկվող հետևյալ ծառայություններից՝ սենյակի սպասարկում, լողավազան, անվճար նախաճաշ։ Գնահատեք նաև հյուրերի համար անվճար կայանատեղիի հարմարավետությունը: Պանորամա Դիլիջանում գտնվելու ընթացքում հյուրերը կարող են այցելել Միմինոյի ֆիլմի հերոսների հուշարձանը (2,9 կմ) և Շարամբեյան փողոց (3,3 կմ), որոնք գտնվում են Դիլիջանի ամենահայտնի տեսարժան վայրերի ցանկի մեջ: Դիլիջան Պանորամայում գտնվելու ընթացքում կարող եք այցելել իտալական ռեստորաններ, ինչպիսիք են Latte Art Cafe, Verde և Legend of Dilijan ռեստորանները: Եթե ​​բավական ժամանակ ունեք կարող եք այցելել Մաթոսավանքը և Ջուխտակվանք վանական համալիրները, երկուսն էլ հայտնի հինավուրց ավերակներ են, որոնց հասնելը բավականին հեշտ է: 

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները