Ֆիլտրել

Վայթ հաուս
Վայոց Ձոր Եղեգնաձոր Մարշալ բաղրամյան 29
Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում է գտնվում այս հյուրատունը։ Հյուրատանը ստեղծված են բոլոր պայմանները հանգիստը լավ անցկացնելու համար։ Հեռավորությունը Երևանից կազմում է 123կմ, իսկ Զվարթնուղ միջազգային օդանավակայանից 128կմ հեռավորության վրա։

Ստենդալ Հոսթել
Արցախ Ստեփանակերտ Մեսրոպ Մաշտոցի փող. 7
Ժամանակակից ոճով հոսթել-մինի հյուրանոցը գտնվում է Ստեփանակերտ քաղաքի կենտրոնում` ավտոկայարանին մոտիկ: Տեղում Ձեզ կսպասարկի բարեհամբույր անձնակազմը` զբոսաշրջային տեղեկատվական ծառայությամբ: Այստեղ կարող եք գտնել առաջին անհրաժեշտության հիմնական տարրերը: Մեր տեղեկատվական կենտրոնում դուք կարող եք ստանալ տեղեկություններ Լեռնային Ղարաբաղի մշակույթի և խոհանոցի մասին, ին չպես նաև տուրեր Լեռնային Ղարաբաղով:

Վահես ֆեմիլի հյուրատուն
Երևան Երևան Եղիշե Թադևոսյան 12/6 շենք
Vahe’s Family Guest House հյուրատունը իր հյուրընկալ ջերմությամբ բաց է բիզնեսի կամ զբոսաշրջության նպատակով Երևան այցելող բոլոր այցելուների առջև: Հյուրատունը գտնվում է Շենգավիթ մետրոյից 130 մետր հեռավորության վրա: Սենյակները հագեցած անհրաժեշտ սարքավորումներից բացի անհրաժեշտության դեպքում հաճախորդների տրամադրվում է նոթբուք, հեռախոսային քարտ ինտերնետով և այլ անհրաժեշտ իրեր օրը լիարժեք անցկացնելու համար: Մոտակայքում գտնվում են Երևան Սիթի սուպերմարկետը, տարադրամի փոխանակման կետ, ռեստորան և բազմաթիվ այլ խանութներ: Մետրոյով քաղաքի կենտրոն հայտնվում ենք 10 րոպեում։

Սրտաբաց Տուն B&B (Չիվա)
Վայոց Ձոր Չիվա գյուղ 1-ին փ., տ. 24
«Սրտաբաց Տուն» հյուրատունը տեղակայված է Վայոց Ձորի մարզի Չիվա գյուղում: Հյուրատունն առաջարկում է հարմարավետ սենյակներ, որոնք ապահովված են անհրաժեշտ հարմարություններով և պարագաներով: Որոշ սենյակներ ունեն բալկոն, որտեղից բացվում է բնության հիանալի տեսարան: Հյուրերի տրամադրության տակ առկա է ընդհանուր հյուրասենյակ, խոհանոց, այգի, ավտոկայանատեղի, ինչպես նաև ողջ տարածքում գործում է անվճար Wi-Fi: Առավոտյան հյուրերին մատուցվում է բազմատեսակ ուտեստներով նախաճաշ: Հյուրընկալվելով «Սրտաբաց Տուն» հյուրատանը, հանգստին զուգընթաց հյուրերը կարող են ծանոթանալ նաև Վայոց Ձորի տեսարժան վայրերին և մշակութային ժառանգությանը:

Վակալեռ
Լոռի Ալավերդի Հաղպատ
«Վակալեռ» հյուրանոցը տեղակայված է Լոռու չնաշխարհիկ բնության գրկում՝ Հաղպատ գյուղում: Վերջերս կառուցված հյուրանոցը՝ չնայած իր գործունեության քիչ տարիների, արդեն կազմակերպել է հարյուրավոր անձանց հանգիստը: Հյուրանոցում առկա են միջազգային և ավանդական խոհանոցների ճաշատեսակներ:Կազմակերպվում են նաև էքսկուրսիաներ, քայլարշավներ և ձկնորսություն: Հյուրանոցի սենյակներում կա մշտական տաք և սառը ջուր, ջեռուցում: Երեխաների ժամանցի համար կա նաև համակարգչային սենյակ և խաղահրապարակ:

Վահագն Ռեզորթ
Լոռի Ստեփանավան Անտառային 55
Վահագն Ռեզորթը ընտանեկան ոճի հանգստյան տուն է, որը գտնվում է Ստեփանավան քաղաքի սոճուտ անտառում: Հանգստյան տան տարածքը փոքր Դենդրոպարկ է (13000 մ2), որտեղ խնամքով պահպանվում են վայրի բնության բազմաթիվ ծառատեսակներ և թփեր։

ՎԱԼԵ Հյուրանոցային և Ռեստորանային համալիր
Շիրակի մարզ Գյումրի Վ.Սարգսյան30/1
«Վալե» հյուրանոց և ռեստորանային համալիրը գտնվում է Գյումրիում։ Հյուրանոցն ունի բար, ռեստորան-պանդոկ` գյումրվա կոլորիտին բնորոշ յուրահատուկ ոճով: Հյուրանոցում կա 24-ժամյա սպասարկում, ինչպես նաև անվճար WiFi։ Առկա է անվճար փակ ավտոկայանատեղի։ Յուրաքանչյուր սենյակ ունի առանձին սանհանգույց։ Բոլոր սենյակներում կան օդորակիչ, բազմոց, հեռուստացույց՝ արբանյակային ալիքներով, լոգարան՝ վարսահարդարիչով, ցնցուղով։ Սենյակներում տրամադրում են գրասեղան և թեյնիկ: Նախաճաշը տրվում է ամեն օր Վալե հյուրանոց և ռեստորանային համալիրում:

Սպլենդոր Հյուրանոց
Կոտայք Ծաղկաձոր Վլադիմիր Հարությունյան փող.
«Սպլենդոր» հյուրանոցը գտնվում է Ծաղկաձորի մի գողտրիկ անկյունում: Այստեղ կարելի է վայելել բնության հրաշալի համայնապատկերը: Հյուրանոցային համալիրը գտնվում է Կեչառիս վանական համալիրից 500մ և ճոպանուղուց 600մ հեռավորության վրա: Հյուրերին տրամադրվում են նորակառույց քոթեջներ՝ շուրջօրյա տաք և սառը ջրով, հեռուստացույցով, անվճար Wi-Fi կապով: Խոհանոցում առկա է սառնարան, սալօջախ, առաջին անհրաժեշտության սպասք, սուրճի և թեյի պարագաներ: Հանգստյան տան տարածքում գտնվող ռեստորանում կարող եք ճաշակել ինչպես հայկական, այնպես էլ եվրոպական ճաշատեսակներ: Հյուրերին առաջարկվում է նաև խորովածի համար նախատեսված տարածք՝ բոլոր հարմարություններով: «Սպլենդոր» հանգստյան տունը՝ իր կողմից առաջարկվող համալիր ծառայությունների շնորհիվ, համարվում է Ծաղկաձորի ամենահարմարավետ և ամենամատչելի հյուրանոցներից մեկը: Հյուրանոցում առկա պայմանները հնարավորություն են տալիս հյուրերին անցկացնել հետաքրքիր և անմոռանալի ժամանակ:


Սևան Ափ Ինն
Գեղարքունիք Սևան Սևան Ճամբարակ մայրուղի 3.7կմ
Սևան Ափ Ինն հյուրանոցը հիմնադիվել է 2018 թվականին՝ գեղատեսիլ Սևանա լճի ափին։ Բոլոր սենյակների պատշգամբներից բացվում է Սևանա լճի հիասքանչ տեսարանը, որտեղ հյուրերը կկարողանան վայելել իրենց հանգիստն ու առավոտյան սուրճը։ Համալիրում գործում է նաև ռեստորան և բացօթյա սրճարան-ռեստորան՝ Սևանա լճի, վանքի և լեռների տեսարանով։ Սպորտի սիրահար հյուրերի համար առաջարկվում է սպարտ-հրապարակ և բացօթյա լողավազան, որի կառուցվացքը ստեղծում է այնպիսի տպավորություն, կարծես լողավազանը միաձուլվում է լճին։