Ֆիլտրել


ՄԱԳՀԱՅ B&B (Վանաձոր)
Լոռի Վանաձոր Ազատամարտիկների փող., տ. 21
«ՄԱԳՀԱՅ» հյուրատունը գտնվում է Վանաձոր քաղաքում: Հյուրատունն առաջարկում է բոլոր հարմարություններով ապահովված համարներ, որի շնորհիվ Ձեր հանգիստը կլինի լիարժեք և հարմարավետ: Սենյակներում առկա է անվճար Wi-Fi: Հյուրերի տրամադրության տակ կա անհրաժեշտ հարմարություններով կահավորված ընդհանուր խոհանոց, որտեղ կարելի է ինքնուրույն պատրաստել, և պարտեզ՝ խորոված պատրաստելու հարմարանքներով: Յուրաքանչյուր առավոտ հյուրատանը մատուցվում է շատ համեղ նախաճաշ: Տանտերերը հոգատար և բարեհամբույր մարդիկ են, ովքեր անհատական մոտեցում են ցուցաբերում բոլոր հյուրերի նկատմամբ կացության ողջ ընթացքում և պատրաստ են օգնել ցանկացած հարցում: Հյուրընկալվելով «ՄԱԳՀԱՅ» հյուրատանը, հանգստին զուգընթաց հյուրերը կարող են ծանոթանալ նաև Լոռու մարզի տեսարժան վայրերին և մշակութային ժառանգությանը:


Հարմոնիա հյուրատուն (Լոռի)
Լոռի Շնող Լոռու մարզ գյուղ Շնող
Առաջարկվում է ինչպես ընտանեկան, այնպես էլ գերլարված աշխատանքային գրաֆիկով անձանց համար նախատեսված հանգիստ՝ Լոռվա գողտրիկ բնության գրկում՝ Շնող գյուղում և դրա հարակից անտառածածկ տարածքներում: Ինդիվիդուալ մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ: Հյուրատունը տեղակայված է 20 կմ. Հեռավորության վրա Բագրատաշենի սահմանային անցակետից: Լոռու մարզի Շնող գյուղում: Շատ հարմար է Վրաստան մեկնող անձանց համար, ինչպես նաև Լոռվա տարածաշրջանի զբոսաշրջիկների համար: Հյուրանոցից եկեղեցիների հեռավորությունը դեպի Դսեղ 35կմ. , Քոբայր 28կմ. , Օձուն 25կմ. , Սանահին 20կմ. , Հաղպատ 17կմ. , Ախթալա 5կմ.: Կազմակերպվում են նաև նշված եկեղեցիների այցելություններ մեր մեքենաներով: Շրջագայություններ անտառային տարածքներում՝ գիշերակացով՝ փայտե տնակներում: Սպասվում են հետաքրքիր անակնկալներ: Հավելյալ վարձավճարների դիմաց կազմակերպվում են ճաշ և ընթրիք բնության գրկում գետակի ափին: Ընձեռնվում են հնարավորություններ գյուղական սննդամթերքների պատրաստմանն անձամբ մասնակցելու համար, անտառում զբոսնելու ժամանակ բնական բարիքներ հավաքելու և դրանք տեղում պահածոյացնելու և վերցնելու, օղու թորման գործընթցներին, ինչպես նաև հացի և քաղցրավենիքների պատրաստման համար: Հնարավոր է կազմակերպել ձկնորսություն և ձիերով արշավ: Հյուրատունը հագեցած է օդորակիչներով, սառնարաններով և սմարթ հեռուստացույցներով: Առկա է տաք և սառը ջուր յուրաքանչյուր սենյակում: Փաթեթներից օգտվելու ժամանակ անձը այլ որևէ ֆինանսկան ծախսեր չի կարող ունենալ: Ալկոհոլային խմիչքները, քաղցրավենիքն ու մրգերի տեսականին ներառված են: Հյուրատանը կից գործում է հացատուն տեղական բարձորակ էկոլոգիապես մաքուր մթերքներով պատրաստվող տարածաշրջանի ուտեստներ համտեսելու համար։ Ալկոհոլը նույնպես սեփական արտադրության։

Հացեկաց B&B (Օշական)
Արագածոտնի մարզ Օշական Մաշտոցի փող., տ. 168
«Հացեկաց» հյուրատունը գտնվում է Օշական գյուղում, Աշտարակ քաղաքից ընդամենը 4 կմ հեռավորության վրա: Շենքը կահավորված է հնաոճ կահույքով, ինչն էլ հաղորդում է յուրօրինակ տեսք և տպավորություն: Հյուրատանը կա 4 ննջասենյակ և 2 սանհանգույց: Սենյակների պատուհաններից բացվում է լեռների գեղեցիկ տեսարան: Տարածքում գործում է անվճար Wi-Fi: Հյուրատան բակում կա բացօթյա լողավազան, բատուտ, իսկ նրանց համար, ովքեր սիրում են համեղ սնվել, կա խորոված պատրաստելու համար նախատեսված մանղալ և թոնիր: Հյուրատան այցեքարտը համարվում է գտնվելու վայրը, քանի որ հենց այդտեղից են մեկնարկում դեպի Արագած արշավները: Այսպիսով սա հրաշալի վայր է հանգստանալու, ուժերը հավաքելու և Հայաստանի ամենաբարձր գագաթը՝ Արագածը, հաղթահարելու համար:

Հովեր Բուտիկ Հոթել
Տավուշի մարզ Դիլիջան Անդրանիկի 3-րդ նրբանցք, տուն 1
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բոլորովին նոր հյուրանոց զմրուխտյա անտառներով պատված լեռների տեսարանով, որը տեղակայված է քաղաքի կենտրոնին շատ մոտ։ Ոճային հյուրանոցի յուրաքանչյուր սենյակը ներկայացված է գունային ամենատարբեր ձևակերպումներով, որտեղ ամենաքմահաճ հաճախորդը կգտնի իր հանգստությունն ու հարմարավետությունը։ Բոլոր համարներում օգտագործված են բնական և էկոլոգիապես մաքուր հումքով շինանյութեր և կահույք։ Տաք եղանակներին կարող եք բացօթյա տերասայում պատվիրել և վայելել տեղում փռում պատրաստված ամանեհամեղ պիցցան։ Իսկ ցուրտ եղանակին առաջարկում ենք Ձեր ժամանակն անցկացնել մեր փակ սրահներում, որտեղ բուխարու կողքին կարող եք համտեսել մեր համեղ կերակրատեսակները:Հյուրանոցն ունի անվճար ավտոկայանատեղի։

Հոլիդեյ Ինն Էքսպրես հյուրանոց
Երևան Երևան Բուզանդի փող., 97/2 շենք
Նորաբաց Հոլիդեյ Ինն Էքսպրեսս հյուրանոցը գտնվում է քաղաքի սրտում։ Մաշտոցի այգու գեղեցիկ տեսարանը և Մաշտոցի պողոտայի հարևանությամբ տեղակայված հարմարավետ վայրը Հոլիդեյ Ինն Էքսպրեսս - ին կատարյալ վայր է դարձնում քաղաքի սրտում մնալու համար: Հյուրանոցից ընդամենը 15 րոպե հեռավորության վրա է գտնվում Զվարթնոց միջազգային օդանավակայանը: Հյուրանոցից 3 րոպե քայլում եք, և դուք հայտնվում եք հանրապետության հրապարակում, որը շրջապատված է Երևանի ամենահայտնի տեսարժան վայրերով, ինչպիսիք են Օպերան, Ազգային պատկերասրահը և Վերնիսաժը, որտեղ կարելի է գտնել հայ ավանդական արվեստի բացառիկ գործեր: Մեր հյուրանոցում կարող եք վայելել. - անվճար ինտերնետ - հարմարավետ սենյակներ, որոնք անհրաժեշտ են ամեն ինչով․ անվտանգություն, կենտրոնացված ջեռուցման համակարգ։ - ավտոկայանատեղի տարածքում Բաց մի թողեք մեր նոր սերնդի լոբբին աշխատելու, հանգստանալու և ճաշելու հնարավորությամբ: Ամեն առավոտ սպասվում է տաք և սառը ճաշատեսակներով զետեղված նախաճաշ, որը ներառված է սենյակի արժեքի մեջ: Հանդիսությունների կամ տեսարժան վայրերով լեփ - լեցուն օրվանից հետո մեր լոբբի բարում կարելի է հանգստանալ սիրած խմիչքի, ընկերների և գործընկերների հետ: Հոլիդեյ Ինն Էքսպրեսսը կատարյալ է գործուղման համար: Մենք ուրախ ենք առաջարկել փոքր և միջին միջոցառումների կազմակերպման համար նաև 1 կոնֆերանս սենյակ:

Հարմոնիա Հյուրատուն (Ծաղկաձոր)
Կոտայք Ծաղկաձոր Սարալանջ 1 փող. տուն 9
Հյուրատունը գտնվում է Ծաղկաձորում։ Նորաբաց հյուրատուն բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել Ծաղկաձորի գեղատեսիլ բնության գրկում։ Հյուրատունը գտնվում է Երևանից 56 կմ հեռավորության վրա

Հոթել-հաուս Հելլո
Տավուշ Դիլիջան փ.Օրջոնիկիձե նրբ.1 տուն 16
Բարի գալուստ ''Hotel-house Hello!'': Հյուրատունը գտնվում է Դիլիջանի լավագույն թաղամասերից մեկում՝ Թախտայում: Առանձնատունը եռահարկ է, որի առաջին հարկը հյուրատուն է իսկ երկորդ հարկը ադմինիստրացիոն հատվածն է: Տարբերվում է իր յուրօրինակ արտաքին տեսքով: Ունի մեծ այգի՝ դեկորատիվ հետաքրքիր լուծումներով և պտղատու ծառերով, , սեզոնային բացօդյա հավաքվող լողավազան, փայտյա ժամանակակից տաղավար՝ խորովածի համար նախատեսված բոլոր հարմարություններով: Հյուրատունը կապիտալ վերանորոգված է: Իր հյուրերին առաջարկում է լուսավոր, հարմարավետ, կահավորված 5 ննջասենյակ (տեղ՝ 11+4 ), 3 հյուրասենյակ, որից մեկը նախատեսված է մեծ խնջույքների համար, 1 ճաշասենյակ, 2 խոհանոց, 2 լոգասենյակ, 3 սանհանգույց: Հաշված րոպեներում, քայլելով կարելի է հասնել անտառ: Հյուրատունը մոտ է նաև քաղաքի կենտրոնին, հարևանությամբ կան մթերային խանութներ: Հյուրատունը իդեալական վայր է նրանց համար, ովքեր ցանկանում են կտրվել քաղաքի աղմուկից և վայելել լիարժեք հանգիստը:

Հարսնաքար հյուրանոց
Գեղարքունիքի մարզ Սևան Ցամաքաբերդ թաղամաս
Հարսնաքար հյուրանոցային համալիրն իր ծառայություններն է առաջարկում ձեզ ավելի քան 15 տարի: Հարսնաքար հյուրանոցային համալիրը համարվում է այն ամենագրավիչ տեսարժան վայրերերից մեկը, որը կարող է առաջարկել ալպիական Սևանը։ Համալիրը զբաղեցնում է 17 հեկտար տարածք և գտնվում է լճի ափին։ Հարսնաքարը համապատասխանում է զբոսաշրջության ոլորտի ժամանակակից չափանիշներին և ամենախիստ պահանջներին։