Ֆիլտրել

Ցենտրալ Հյուրատուն (Գյումրի)
Շիրակ Գյումրի Ցուլուկիձե 15
Ցենտրալ Գյումրի հյուրատունը գտնվում է Շիրակ մարզի Գյումրի քաղաքում։ Հյուրատունն ունի բոլոր հարմարությունները հանգիստը Գյումրիում անցկացնելու համար։ Շիրակի միջազգային օդանավակայանը՝ գտմվում է Գյումրու Ցենտրալ հյուրատունից 4 կմ հեռավորության վրա։

Օլդ Բրիդջ B&B (Եղեգնաձոր)
Վայոց Ձոր Եղեգնաձոր Լևոնյան փ., տ. 16
«Օլդ Բրիդջ» հյուրատունը գտնվում է Եղեգնաձոր քաղաքում, Վայոց Ձորի մարզում: Հյուրերի տրամադրության տակ կան մաքուր և հարմարավետ համարներ, ընդհանուր խոհանոց, գրադարան, բացօթյա լողավազան, բակ, պարտեզ՝ խորոված պատրաստելու համար անհրաժեշտ հարմարություններով, ավտոկայանատեղի: Ողջ տարածքում գործում է անվճար Wi-Fi: Հյուրատունն առաջարկում է 4 սենյակ՝ առանձին սանհանգույցներով: Պատուհաններից բացվում է հիանալի տեսարան: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է տարատեսակ ուտեստներով, համեղ նախաճաշ: Տանտերերը՝ Արմենը և Աշխենը, հիանալի մարդիկ են՝ հյուրընկալ, հոգատար և ուշադիր բոլոր հյուրերի նկատմամբ: Հյուրատան մոտակայքում կան մի շարք մշակութային կոթողներ և տեսարժան վայրեր:

Քեֆիլյան Հյուրանոց
Լոռի Հաղպատ Հաղպատ համայնք 19-րդ փողոց, 14 շենք
«Քեֆիլյան» հյուրանոցը գտնվում է Ալավերդի քաղաքից 10 կմ հեռավորության վրա` Հաղպատ գյուղում: Հյուրանոցն առաջարկում է մեկտեղանոց, երկտեղանոց, երեքտեղանոց և լյուքս համարներ, որոնք ապաահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Պատուհաններից բացվում է Դեբեդ գետի կիրճի հիանալի տեսարանը: Հյուրանոցում կա անվճար Wi-Fi, ավտոկայանատեղի, հուշանվերների վաճառքի կետ: Առաջարկվում են նաև էքսկուրսիոն և զբոսաշրջային ծառայություններ` ձիով արշավներ, մասնակցություն օղու թորման և լավաշի թխման գործընթացներին: Հյուրանոցի աշխատակազմը անում է ամեն բան, որ հյուրերը իրենց ապահով զգան և վայելեն իրենց լիարժեք հանգիստը, իսկ հեռանալիս իրենց հետ տանեն միայն լավ հիշողություններ և հրաշալի տպավորություններ:

Ցենտրալ Հյուրանոց (Ջերմուկ)
Վայոց ձոր Ջերմուկ Շահումյան փող., 12/3 շենք
Ջերմուկի «Ցենտրալ» հյուրանոցը հյուրերի առջև իր դռներն է բացել 2012թ․-ին։ Այն գտնվում է Ջերմուկ քաղաքի սրտում՝ կենտրոնում, որտեղից էլ ստացել է իր անվանումը։ Հյուրանոցի բարենպաստ դիրքը թույլ է տալիս այցելուներին ոտքով շրջել քաղաքով և հիանալ Ջերմուկի բնությամբ ու վայելել մաքուր օդը։ Հյուրանոցն իր նորաոճ դիզայնով և հարմարավետությամբ գրավում է բոլորին, նույնիսկ ամենաքմահաճ այցելուներին։ Հյուրանոցն ունի 16 էկոնոմ և լյուքս կարգի սենյակներ։ Բոլոր համարներում առկա են հարմարավետ կահույք, հեռուստացույց, սառնարան, մշտական տաք և սառը ջուր և այլ կենցաղային անհրաժեշտ պարագաներ։ Հյուրանոցի ողջ տարածքում գործում է անվճար WI FI և իհարկե ավտոկայանատեղի։ Հյուրանոցն առաջարկում է երեք անգամյա բարձրակարգ սնունդ։ Մեզ մոտ կարող եք ճաշակել մեր հմուտ խոհարարների կողմից պատրաստված ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան խոհանոցի ճաշատեսակներ։ Բարձր սեզոնին մենք նաև կազմակերպում ենք էքսկուրսիաներ այցելուներին քաղաքի և մոտակա շրջնների տեսարժան և պատմամշակութային վայրերին ծանոթացնելու նպատակով։ Հյուրանոցի գնային առաջարկները հասանելի են բոլորին։

Օլդ Դիլի
Տավուշ Դիլիջան Շարամբեյան 10Ա
«Օլդ Դիլի» հյուրատունը գտնվում է դրախտային հանգստավայր Դիլիջանում՝ Երևանից ընդամենը 100 կմ հեռավորության վրա: Հյուրատունն իր հյուրերին առաջարկում է անցկացնել լիարժեք հանգիստ գեղատեսիլ բնության գրկում: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Ինչպես նաև առկա են բացօթյա տաղավարներ, որտեղ կարելի է անցկացնել երեկոն` վայելելով Դիլիջանի մաքուր օդն ու բնությունը:

ՔՈԱՖ-ի Կոնցեպտ հյուրանոց
Լոռի Դեբետ գյուղ 1-ին փողոց, 31 հողամաս
Երբևէ երազե՞լ եք հեռու մի անկյունում առանձնանալ, որ շուրջն անտառներ ու լեռներ լինեն, դուք էլ կարողանաք հեռավար շփվել ու աշխատել։ ՔՈԱՖ-ի «Կոնցեպտ» հյուրանոցը հենց այդ լուծումն է առաջարկում։ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը Հայաստանի գյուղերի զարգացման գործը հանձն է առել 2004 թվականից՝ ներդրումներ անելով կրթության, առողջապահության, սոցիալական և տնտեսական զարգացման ոլորտներում։ Բացման օրվանից ՔՈԱՖ-ի «Կոնցեպտ» հյուրանոցն իր ուրույն տեղն ունի առցանց ամրագրումների առաջատար հարթակներում՝ տեղեկատվական մանրամասներով և հաճախորդների սպասարկման արագությամբ։

Քոզի հաուս Դիլիջան
Տավուշ Դիլիջան Գոլովինո թաղամաս, Կամոյի փող., 126 շենք
Քոզի Հաուսը գտնվում է Դիլիջանում։ Տնակները գտնվում են շատ գեղեցիկ այգում։ Անվճար Wi-Fi է տրամադրվում։ Առկա է անվճար մասնավոր ավտոկայանատեղի։ Այն առաջարկում է սենյակներ՝ զգեստապահարանով, հարթ էկրանով հեռուստացույց, անկողնային սպիտակեղեն, սրբիչներ և բաղնիք: Բոլոր սենյակները ունեն սառնարան։ Ամեն առավոտ մատուցվում է նախաճաշ: 24 ժամյա ընդունարանի անձնակազմը խոսում է ռուսերեն, հայերեն և անգլերեն: Մոտակա օդանավակայանը Զվարթնոց միջազգային օդանավակայանն է՝ Քոզի Հաուսից 102 կմ հեռավորության վրա։

Քյավառ Հաուս B&B (Գավառ)
Գեղարքունիքի մարզ Գավառ Պետրոսյան փ., տ. 17
«Քյավառ Հաուս» հյուրատունը գտնվում է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում: Հյուրատունն առաջարկում է 4 սենյակներ, որոնք կգոհացնեն բոլոր հյուրերին իրենց մաքրությամբ և հարմարավետությամբ: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է հիանալի, համեղ, թարմ մթերքներից պատրաստված նախաճաշ: Հյուրատանը կա ընդհանուր խոհանոց, հյուրասենյակ, բակ, ավտոկայանատեղի: Ողջ տարածքում առկա է անվճար Wi-Fi: Հյուրընկալվելով «Քյավառ Հաուս» հյուրատանը, դուք կզգաք տանտերերի հյուրընկալությունը, ընկերական վերաբերմունքն ու ընտանեկան հաճելի մթնոլորտը: Նրանք հոգատար և բարեհամբույր մարդիկ են, ովքեր պատրաստ են օգնել ցանկացած հարցում: Հյուրատնից 10-15 րոպեում կարելի է հասնել Սևանա լիճ, լողալ լճում կամ պարզապես վայելել մաքուր օդն ու բնությունը:

Քարի լիճ հանգստի գոտի
Տավուշ Դիլիջան Գյուղ Հովք
Առավել մոտ բնությանը «Քարի լիճ» ընկանեկան հանգստայն գոտին առաջարկում է քոթեջներ՝ նախատեսված մինչև 5 անձի համար: Մոտակայքում կա ռեստորան, սրճարան, տաղավար/զրուցարան, հանդիպումների սրահ: Ակտիվ հանգստի սիրահարների համար կազմակերպվում է ձիավարություն, հրաձգություն, քայլարշավային արահետներ, էքսկուրսիաներ, ձկնորսություն: