Ֆիլտրել
Բեստ Վեստերն Բոհեմիան Ռեսորթ
Գեղարքունիքի մարզ Սևան Երևանյան խճուղի 102
Բոհեմիան հյուրանոցը բարձրակարգ սպասարկմամբ հյուրանոց է, որը գտնվում է Սևանա լճի ամենագեղեցիկ լողափում:Այս հյուրանոցը լավագույն տարբերակն է Ձեր հանգիստը Սևանում կազմակերպելու համար։Բոհեմիան հյուրանոցից բացվում է հրաշալի տեսարան դեպի Սևանա լիճ։Բոլոր համարները կահավորված են դասական ոճով,ունեն հարթ էկրանով հեռուստացույց, անվճար Wi-Fi և սառնարան։Հյուրանոցն ունի բաց լողավազան,2 ռեստորան,տեռաս և սնեք բար։Հյուրերը կարող են սկսել իրենց օրը ռեստորանում մատուցվող համեղ նախաճաշով: Ճաշի կամ ընթրիքի համար հյուրերը կարող են ընտրել հայկական և միջազգային խոհանոցների տարբեր ճաշատեսակներ։
Բերկրի Գաստրո
Տավուշի մարզ Ենոքավան Ենոքավան 1ին փողոց 1ին նրբանցք 1ին տուն
Բերկրի գաստրոն գտնվում է Տավուշի մարզի Ենոքավան գյուղում։ Հյուրատունը ապահովված է անհրաժեշտ հարմարություններով՝ նորարարական լուծումներով ու գրավիչ ինտերիերով ննջարաններով։ Եթե որոշել եք այցելել Լաստիվեր ջրվեժ քարանձավ կամ Yell extrem park, ապա Բերկրին իդեալական տարբերակ է գիշերակացի համար։ Այստեղ հատուկ առաջարկ կա նաև ձեռագործի ու հայկական խոհանոցի գաղտնիքների սիրահարների համար։Կազմակերպում է գոբելենագործության կարպետագործության նկարչության Տավուշի ավանդական խմորեղեն նազուկի գաթայի փռում թխող հացի վարպետաց դասեր,իսկ այս ամենից հետո օրն ավարտվում է խարույկի շուրջ,ինքնաեռում պատրաստված թեյի երաժշտության ներքո։
Բժշկի տուն B&B (Երևան)
Երևան Կենտրոն վարչական շրջան Այգեստան, 11-րդ փ., տ. 58
«Բժշկի Տուն» հյուրատունը գտնվում է մայրաքաղաք Երևանի կենտրոնում: Հյուրատունը գեղեցիկ ծառերով շրջապատված առանձնատուն է: Առաջարկում է հարմարավետ սենյակներ, որոնք ապահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով և պարագաներով: Հյուրերի տրամադրության տակ առկա է ընդհանուր խոհանոց: Ողջ տարածքն ապահովված է անվճար Wi-Fi-ով: Տանտերերը հոգատար և բարեհամբույր մարդիկ են, ովքեր պատրաստակամ են օգնել ցանկացած հարցում: Ամեն առավոտ հյուրերին սպասվում է հիանալի, համեղ, թարմ մթերքներից պատրաստված նախաճաշ: Հյուրատունը մոտ է բազմաթիվ տեսարժան վայրերի: Այստեղից հաշված րոպեների ընթացքում քայլելով կարելի է հասնել Հանրապետության հրապարակ, Օպերա, Վերնիսաժ, թանգարաններ, ռեստորաններ, առևտրի կենտրոններ:
Բյուրական B&B (Բյուրական)
Արագածոտնի մարզ Բյուրական 1-ին փ., տ. 88
«Բյուրական» հյուրատունը գտնվում է Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում: Հյուրատունը երկհարկանի շինություն է, ունի 5 սենյակ: Ապահովված է ժամանակակից բոլոր հարմարություններով: Այստեղ տիրում է ջերմ մթնոլորտ և հայերին բնորոշ հյուրընկալություն: Հյուրընկալվելով այս հյուրատանը՝ դուք կզգաք ինչպես սեփական տանը՝ շնորհիվ աշխատակազմի անհատական մոտեցման և ջերմ վերաբերմունքի: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է շատ համեղ և բազմատեսակ ուտեստներով նախաճաշ: Այցելելով «Բյուրական» հյուրատուն, հյուրերը կարող են ծանոթանալ նաև Արագածոտնի մարզի տեսարժան վայրերին և մշակութային ժառանգությանը:
Բնակարան Թեղուտում
Տավուշ Դիլիջան գ․Թեղուտ 14 փողոց տուն 9
Բնակարանը գտնվում է Տավուշ մարզի Դիլիջան քաղաքի հարակից Թեղուտ համայնքի տարածքում։ Բնակարանում կան բոլոր հարմարությունները հանգիստը լավ անցկացնելու համար։ Հեռավորությունը Երևանից կազմում է 105կմ, իսկ Զվարթնոց միջազգային օդանավակայանից 118կմ հեռավորության վրա։
Բնակարան Մատենադարանի հարևանությամբ
Երևան Կենտրոն վարչ. շրջան Սարմենի 6
Բնակարանը գտնվում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում Մատենադարանի մոտակայքում։ Տնից նաև բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Կասկադ համալիր։ Տանը կան բոլոր հարմարությունները հանգիստը լավ անցկացնելու համար։ Հեռավորությունը Զվարթնոց Միջազգային Օդանավակայանից կազմում է ընդամենը 13կմ։
Բնակարան Վարդանանց փողոցի վրա
Երևան Կենտրոն վարչ. շրջան Վարդանանց 4
Հարմարավետ բնակարան քաղաքի կենտրոնում, Երևանի բոլոր տեսարժան վայրերը գտնվում են մի քանի րոպե քայլելու հեռավորության վրա։ Տանը կան բոլոր հարմարությունները հանգիստը անցկացնելու համար։
Գայանե Հյուրանոց
Լոռու մարզ Հաղպատ 19-րդ փողոցի 3-րդ նրբ., 1 շենք
«Գայանե» հյուրանոցային համալիրը գտնվում է Հաղպատ գյուղում` Ալավերդի քաղաքից 10 կմ հեռավորության վրա: Լոռվա շքեղաշուք բնության գրկում գտնվող այս հյուրանոցը համապատասխանում է եվրոպական բոլոր չափանիշներին: Այն առաջարկում է ստանդարտ, պրեմիում և լյուքս կարգի մեկտեղանոց, երկտեղանոց համարներ, ինչպես նաև քոթեջներ, որոնք ապահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Համարներում առկա է լոգասենյակ, հեռուստացույց, մինի բար, օդափոխիչ: Պատուհաններից կարելի է զմայլվել լեռան լանջին գտնվող Սանահին վանական համալիրի տեսարանով: Հյուրերը կարող են իրենց ազատ ժամանակը անցկացնել` օգտվելով հյուրանոցում առաջարկվող բազմաթիվ ծառայություններից, որոնց միջոցով հանգիստը կլինի ավելի ամբողջական և լիարժեք: Հյուրանոցում գործում է բար, մարզասրահ, բացօթյա և փակ լողավազաններ, բիլիարդ, սեղանի թենիս, շոգեբաղնիք: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Պրոֆեսիոնալ անձնակազմի, բարձրակարգ սպասարկման և որակյալ ծառայությունների շնորհիվ հյուրանոցում անցկացրած հանգիստը կլինի լիարժեք և անմոռանալի: Հյուրանոցը հիանալի վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց հանգիստն անցկացնել բնության գրկում` վայելելով լեռնային մաքուր օդն ու էկոլոգիապես մաքուր սնունդը: Հյուրանոցից ոտքով կարելի է բարձրանալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում տեղ գտած Հաղպատի վանք:
Գառնի B&B (Գառնի)
Կոտայքի մարզ Գառնի 4-րդ փ., 1 թաղ., տ. 22
«Գառնի» հյուրատունը տեղակայված է Կոտայքի մարզի Գառնի գյուղում: Հյուրատանը կա 2 երկտեղանոց սենյակ և 2 սանհանգույց: Սենյակներն ապահովված են ժամանակակից բոլոր հարմարություններով: Այստեղ տիրում է ջերմ մթնոլորտ և հայերին բնորոշ հյուրընկալություն: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է շատ համեղ նախաճաշ: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Տանտերերը հոգատար և բարեհամբույր մարդիկ են, ովքեր անհատական մոտեցում են ցուցաբերում բոլոր հյուրերի նկատմամբ կացության ողջ ընթացքում և պատրաստ են օգնել ցանկացած հարցում: Հյուրատան մոտակայքում է գտնվում տարածաշրջանի ամենահին հեթանոսական տաճարը: