Ֆիլտրել
Վիլիջ Հաուս
Կոտայք Գառնի Թումանյան 2, Գեղարդի խճուղի
Վիլիջ Հաուս ռեստորան-հյուրատունը տեղակայված է Գառնում /Կոտայքի մարզ/, Գեղարդավանք գնացող գլխավոր ճանապարհի վրա։ Այն երկհարկանի առանձնատուն է շրջապատված մրգատու այգով և պարտեզով։ Ծառայությունները ներառում է ռեստորան, անվճար ինտերնետ, լվացքատուն և ավտոկայանատեղի։ Ռեստորանը առաջարկում է ինչպես հայկական, այնպես էլ եվրոպական խոհանոցի ճաշատեսակներ։ Յուրաքանչյուր օր կարող եք ճաշակել շեֆ-խոհարարի կողմից մատուցվող օրվա ուտեստը։ Վիլիջ Հաուս ռեստորան-հյուրատանը կարող եք կազմակերպել ձեր կոպերատիվ, ընտանեկան և ընկերական հավաքները։ Ցանկության դեպքում կազմակերպվում են տուրեր և արշավներ:
Վիլլա Կարս Հյուրանոց
Շիրակի մարզ Գյումրի Աբովյան փող., 182 շենք
«Վիլլա Կարս» հյուրանոցը գտնվում է Գյումրի քաղաքում: Այն առաջարկում է անտիկ և ժամանակակից ոճերի հետաքրքիր համադրությամբ համարներ, որոնք ապահովված են բոլոր հարմարություններով: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցի բարեհամբույր աշխատակազմի բարձրակարգ սպասարկման շնորհիվ հանգիստը հյուրանոցում կլինի ավելի հարմարավետ: Հյուրընկալվելով «Վիլլա Կարս» հյուրանոցում` Դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու Գյումրի քաղաքի հարուստ մշակույթին: Հյուրանցը մոտ է քաղաքի տեսարժան վայրերին: Մի քանի րոպեում կարելի է հասնել կենտրոնում գտնվող Վարդանանց հրապարակ, Գեղարվեստի ակադեմիա, Շիրակի օդանավակայան, կայարան:
Վիլլա Վինտաժ Բուտիկ
Կոտայք Մրգաշեն Մրգաշեն փողոց 11 տուն 3
Անգլիական ոճի լյուքս դասի տուն։ Գտնվում է Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքում Երևանին շատ մոտ 15կմ հեռավորության վրա։ Առանձնատունը պարսպապատված է, Տանը անցկացվել է կապիտալ ոճային վերանորոգում։ Տունը հագեցած է գեղեցիկ սպասքով և անհրաժեշտ տեխնիկայով։ Տունը ունի երեք ննջասենյակ, ճաշասենյակ, հյուրասենյակ, երկու սան հանգույց։ Դրսում գտնվում է թոնիր, քարե փուռ, աղյուսե կրակարան (մանղալ)։ Առանց գիշերակացի կարող է հյուրընկալել մինչև՝ 18 անձ։
Վիլլաժ Ջազ
Արարատի մարզ ՈՒրցաձոր Խանջյան փ. տուն 27
Վիլլաժ ջազը գտնվում է Արարատ մարզի Խանջյան փողոցում: Բարեհամբույր անձնակազմի համակցված աշխատանքը և ընտանեկան ջերմ մթնոլորտը ապահովում են հյուրերի հարմարավետ հանգիստը հյուրանոցում: Հյուրանոցում առկա է սրճարան-բար, հարմարավետ կահավորված համարներ, որոնցում կա հեռուստացույց՝ արբանյակային հեռարձակմամբ, ակտիվ հանգստի սիրահարներին գրավում են ձկնորսությունը,ձիավարությունը:
Վիլլաձոր Ապարտ Հոթել
Կոտայք Ծաղկաձոր Վ.Հարությունյան, 4
Վիլլաձորը մի հարմարավետ և անկաշկանդ միջավայր է, որտեղ ստեղծված են լիարժեք հանգիստ կազմակերպելու բոլոր անհրաժեշտ պայմանները: Իսկ հանգստի վայելքը կկրկնապատկի պատշգամբից դեպի դիմացի լեռներ բացվող հրաշալի տեսարանը: Առանձնատներում կա ունի օդորակիչ, ամբողջությամբ կահավորված խոհանոց՝ ճաշասենյակով, հարթ էկրանով հեռուստացույց և անհատական լոգարան՝ ցնցուղով, վարսահարդարիչով և անվճար լոգանքի պարագաներով: Առկաէ աման լվացող մեքենա, միկրոալիքային վառարան, սառնարան և թեյնիկ։ Առկա են խորովածի հարմարանքներ։ "Villadzor Apart" հյուրանոցի հյուրերը կարող են խաղալ բիլիարդ կամ հեծանիվ վարել շրջակա տարածքում: Զվարթնոց միջազգային օդանավակայանը գտնվում է 50 կմ հեռավորության վրա։ Օդանավակայանի տեղափոխումը կարող է կազմակերպվել հավելավճարով:
Վուդ Լենդ
Կոտայք Ծաղկաձոր Մհեր Մկրտչյան 2 նրբ, 1
Ծաղկաձորի մի գողտիկ անկյունում Ձեր արջև իրենց ջերմ դռներն են բացել ամենատարբերվող և յուրահատուկ Վուդլենդ քոթեջները։ Քոթեջներում առկա են լիարժեք հանգստի համար նախատեսված բոլոր հարմարությունները։ Իրենց տեսքով և կահավորանքով դեռևս միակը հանդիսացող քոթեջներում երաշխավորում ենք Ձեր անմոռանալի և չկրկնվող հանգիստը։
Վուդեն Շալե
Կոտայք Նոր գեղի Ավետիք Իսահակյան 30
Այս հեքիաթային քոթեջը Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում է գտնվում, ձեր հանգիստը և միջոցառումները կարող եք անցկացնել այստեղ։ Տունը գտնվում է Երևանից 23կմ հեռավորության վրա։
Տաթև Հոսթել
Երևան Կենտրոն վարչ. շրջան Երվանդ Քոչար 2/5
«Տաթև» հոսթելը գտնվում է Երևան քաղաքում` Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտակայքում: Հոսթելում առկա է լաունջ սրահ և անվճար WI-FI: Բոլոր համարներն ապահովված են առանձին լոգասենյակով: Հյուրերին առաջարկվում է անվճար թեյ, սուրճ և խմորեղեն: Հոսթելն ունի ընդհանուր լաունջ` հեռուստացույցով և բուխարիով: Հյուրերի տրամադրության տակ առկա է բոլոր հարմարություններով ապահովված ընդհանուր խոհանոց: Բարձրակարգ սպասարկման, պրոֆեսիոնալ մոտեցման և անձնակազմի ջերմ վերաբերմունքի շնորհիվ, այստեղ տիրում է հաճելի և ընտանեկան միջավայր: Հոսթելից 5 րոպեում կարելի է հասնել Հանրապետության հրապարակ: Ցանկության դեպքում կազմակերպվում են նաև էքսկուրսիաներ դեպի Հայաստանի տեսարժան վայրեր:
Տուն 55
Շիրակի մարզ Գյումրի Շիրազի 55
Լավագույն գարնանային առավոտները սկսվում են Տուն 55-ի պատշգամբում՝ 2 գավաթ սուրճով: Սենյակների հարմարությունները նույնն են, չափերը՝ քիչիգմ տարբեր: Հյուրանոցում յուրաքանչյուր սենյակ ունի պատշգամբ: Տուն 55-ի որոշ սենյակեր, որոնք ունեն ցնցուղ և անվճար հիգիենիկ պարագաներ լոգասենյակ, հյուրերին բացում են քաղաքի տեսարան: Բոլոր համարները ներառում են զգեստապահարան։ Մոտակա օդանավակայանը Շիրակի միջազգային օդանավակայանն է՝ բնակավայրից 4 կմ հեռավորության վրա։