Մեր մասին
«www.AllHotels.am» կայքը հյուրանոցային տնտեսության օբյեկտների առցանց ամրագրման համակարգ է, որը տրամադրում է լայն հնարավորություններ թե իր գործընկերներին, թե հաճախորդներին: Կայքը հիմնադրվել է օժանդակելու հաճախորդներին՝ անկախ ազգությունից և գտնվելու վայրից, հեշտությամբ ամրագրել հյուրանոցներ Հայաստանի և Արցախի Հանրապետություններում: Համակարգը առցանց ամրագրման բազմատեսականացված հարթակ է, որում ներկայացված են բոլոր հյուրանոցները, հոսթելները, հյուրատները, ինչպես նաև B&B-երը` ՀՀ-ում և Արցախում: Կայքը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին` դիտելու հյուրանոցային համարները եռաչափ պատկերով (3D/360˚), ընտրություն կատարել հյուրանոցների լայն տեսականուց՝ օգտվելով ավելի քան 25 հյուրանոցային հարամրությունների զտման հնարավորությունից, տնտեսել ժամանակը՝ առցանց (Visa, Master, ARCA) արագ և մատչելի գործարքներ կատարելով:
Կայքի՝ եռալեզու տարբերակի առկայությունը՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, ինչպես նաև տարատեսակ արժույթների ներկայացվածությունը հնարավորություն են տալիս գործարքներն իրականացնել առավել արագ և հեշտությամբ՝ բավարարելով նույնիսկ ամենից խստապահանջ հաճախորդների պահանջմունքները: