Թեժ առաջարկներ

Ռոսիա Հյուրանոց
Միջազգային ստանդարտներին համապատասխանող "Ռոսիա" հյուրանոցը գտնվում է Ծաղկաձորում: Հյուրանոցն առաջարկում է դասական մեկտեղանոց, երկտեղանոց համարներ և "նախագահական լյուքս" բնակարաններ: Հյուրանոցում առկա է լողավազան, թենիսի և բիլիարդի սրահ, մարզասրահ, շոգեբաղնիք: Հյուրանոցն իդեալական վայր է բոլորի համար
Ավելին
Էլեգանտ Հյուրանոց և Ռեզորթ
Կազմակերպեք ձեր անմոռանալի հանգիստը Էլեգանտ հյուրանոցում՝ վայելելով` Ծաղկաձոր առողջարանային քաղաքի գեղատեսիլ բնությունը: Հյուրանոցը ստեղծում է հաճելի միջավայր թե՛ ընկերական, թե՛ ընտանեկան հանգիստը նախընտրողների համար: Այն ունի խաղասենյակ, ֆիթնես սրահ, լողավազան, շոգեբաղնիք, կոնֆերանս դահլիճ և Wi-Fi
Ավելին
Թեժ Լեռ
Փարթամ անտառներով շրջապատված "Թեժ լեռ" հանգստյան տունը գտնվում է Լոռու մարզում: Հանգստյան տունն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ: Այստեղ գործում է բար-սրճարան, մարզասրահ, սեղանի թենիս, բիլիարդ, բացօթյա լողավազան: Ցանկության դեպքում կազմակերպվում են էքսկուրսիաներ դեպի մոտակա տեսարժան վայրեր:
Ավելին
Հաղարծին Հյուրանոց
Դրախտային հանգստավայր Դիլիջանում է գտնվում "Հաղարծին" հյուրանոցառեստորանային համալիրը, որն իր հյուրերին առաջարկում է անցկացնել լիարժեք հանգիստ գեղատեսիլ բնության գրկում: Հյուրանոցում առկա է լողավազան, մարզասրահ, շախմատի և նարդու սրահ, բիլիարդի սրահ, թենիս, մանկական խաղահրապարակ և համաժողովների սրահ:
Ավելին
Ալեքսանդրապոլ Հյուրանոց
"Ալեքսանդրապոլ" հյուրանոցը տեղակայված է Գյումրի քաղաքում: Այս գերշքեղ և ժամանակակից հյուրանոցն առաջարկում է մեծ և հարմարավետ համարներ, որոնք կահավորված են նորաձև և նրբաճաշակ կահույքով: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցում կան իդեալական պայմաններ հարմարավետ հանգստի համար:
ԱվելինԼավագույն առաջարկները

Դիլիջան Ռեզորթ & ՍՊԱ
Անտառի սրտում տեղակայված «Դիլիջան» առողջարանային համալիրն իր բարձրորակ ծառայություններն է առաջարկում բոլոր հյուրերին: Առողջարանի գտնվելու վայրի, հաճելի ներքին մթնոլորտի, բարձրորակ սպասարկման, ինչպես նաև մի շարք բարենպաստ պայմանների համադրությունը հնարավորություն է ընձեռում բոլորին վայելելու համալիրի առավելությունները: Այստեղ Ձեզ հաճելիորեն կզարմացնեն բարձրորակ ծառայությունները` 24-ժամյա սպասարկում, լավ կահավորված մարզասրահ, շոգեբաղնիք, լողավազան, կոնֆերանս դահլիճ, բիլիարդի սրահ և, իհարկե, նրբագեղ կահավորված հարմարավետ համարներ և նրբաոճ սպասարահ: «Դիլիջան» առողջարանային համալիրն ունի երկար տարիների պատմություն: Նախկինում շենքը գործել է որպես սպա և վերականգնողական կենտրոն: Վերանորոգումից հետո այն պատրաստ է ներկայանալ նոր` հանգստի և ծառայությունների համալիր տեսքով, որը կբավարարի բոլոր հյուրերի պահանջները: Այժմ, այս աչքի ընկնող յոթ հարկանի հյուրանոցն առաջարկում է անմոռանալի ժամանց Հայաստանի կանաչ դրախտում, որտեղ Դուք կարող եք անցկացնել Ձեր հանգիստը կամ բիզնես-գործուղումը ողջ տարվա ընթացքում: Բարեհամբույր և պրոֆեսիոնալ աշխատակազմը միշտ պատրաստ է իրականացնել բարձրակարգ սպասարկում` յուրաքանչյուր հաճախորդին ցուցաբերելով անհատական մոտեցում: Ապահովված լինելով բոլոր անհրաժեշտ պայմաններով, հյուրանոցը ամենահաճելի և հարմարավետ վայրն է հանգիստը անցկացնելու համար:
Ավելին
Կրիստալ Ռեզորթ Աղվերան
«Կրիստալ Ռեզորթ» հյուրանոցը առաջարկում է վայելել հանգիստը հեքիաթային բնության գրկում` հիանալով հիասքանչ բնապատկերներով և գեղեցիկ տեսարաններով: Հյուրանոցը գտնվում է լեռնային հանգստավայր Աղվերանում` Երևանից 45 կմ հեռավորության վրա: Այստեղ համատեղվում է եվրոպական ոճը և հայկական հյուընկալությունը` ապահովելով հրաշալի հանգիստ: Առաջարկվող հարմարավետ պայմանները և որակյալ սպասարկումը կբավարարեն անգամ ամենախստապահանջ հաճախորդի պահանջները: Հյուրանոցում կա մարզասրահ, լողավազան, թենիսի և բիլիարդի սրահներ, կոնֆերանս դահլիճ, բար, Wi-Fi և ավտոկայանատեղի: Հարմարավետ և շքեղ համարներից բացվում է բնության հիանալի տեսարան: Հյուրանոցը շրջապատված է գեղատեսիլ անտառներով և Ծաղկունյաց լեռնաշղթայով: Ծառայությունների բազմազանության և բարձրակարգ սպասարկման շնորհիվ հանգիստը կլինի լիարժեք և անմոռանալի: Հյուրանոցը միշտ ուրախ է ընդունել և լավագույն կերպով սպասարկել իր հյուրերին: Աշխատակազմը անում է ամեն բան, որ հյուրերը իրենց ապահով զգան և վայելեն իրենց լիարժեք հանգիստը` հեռանալով միայն լավ հիշողություններով և տպավորություններով: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից գտնվում է 38 կմ, իսկ երկաթուղային կայարանից` 45 կմ հեռավորության վրա:
Ավելին
Քեֆիլյան Հյուրանոց
«Քեֆիլյան» հյուրանոցը գտնվում է Ալավերդի քաղաքից 10 կմ հեռավորության վրա` Հաղպատ գյուղում: Հյուրանոցն առաջարկում է մեկտեղանոց, երկտեղանոց, երեքտեղանոց և լյուքս համարներ, որոնք ապաահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Պատուհաններից բացվում է Դեբեդ գետի կիրճի հիանալի տեսարանը: Հյուրանոցում կա անվճար Wi-Fi, ավտոկայանատեղի, հուշանվերների վաճառքի կետ: Առաջարկվում են նաև էքսկուրսիոն և զբոսաշրջային ծառայություններ` ձիով արշավներ, մասնակցություն օղու թորման և լավաշի թխման գործընթացներին: Հյուրանոցի աշխատակազմը անում է ամեն բան, որ հյուրերը իրենց ապահով զգան և վայելեն իրենց լիարժեք հանգիստը, իսկ հեռանալիս իրենց հետ տանեն միայն լավ հիշողություններ և հրաշալի տպավորություններ:
Ավելին