search

0.0

WOW Glamping

5 փողոց 59 շինություն Դսեղ Լոռի

  • 11
  • photo

     «WOW Glamping»-ը Հայաստանի առաջին շքեղ գլեմփինգն է՝ իր հարմարավետությամբ, գեղեցկությամբ, անզուգական ծրագրերով ու բացառիկ հյուրընկալությամբ։ Գլեմփինգը վայր է, որտեղ բնությունն ու ժամանակակից շքեղությունը միահյուսվում են՝ ապահովելով հանգստի բոլորովին նո՛ր որակ: Մայր բնությունը նորովի բացահայտելու, սիրելու, կապվելու և հոգ տանելու համար «WOW Glamping»-ը Էկո/կանաչ տուրիզմի նո՛ր հնարավորություններ է ընձեռում ձեզ: Գլեմփինգից բացվում է աննկարագրելի տեսարան դեպի Դեբեդի կիրճը, Դսեղ գյուղը, Չաթին լեռը։ Հեռվում երևում է մոտ 8-9 գյուղ, այդ Թվում Օձուն գյուղը։ Եվ այդ ամբողջ պատկերը լրացնում է ճոխ ու ընդարձակ հովիտներում արածող ձիերի երամակը: Հանգիստը «WOW Glamping»-ում նախատեսված է թե’ պասիվ թե’ ակտիվ հանգիստ նախընտրող մարդկանց համար: Առաջարկում ենք ժամանցի լայն հնարավորություններ․ ունենք նաև բացոթյա ընդարձակ տարածք կրեատիվ միջոցառումների համար և հարմարավետ թեյատուն: Իսկ ճաշացանկը գերազանցապես կազմված է Դսեղ գյուղի էկո-սննդամթերքից: Ձեզ սիրով սպասում ենք գեղատեսիլ Լոռվա հրաշք Դսեղում՝ ամենայն հայոց բանաստեղծ Թումանյանի ծննդավայրում:

Հարմարություններ

  • Ծխելու հնարավորություն
  • WiFi
Պահանջված հարմարություններ
Ամրագրել Առավելագույնը Պայմաններ

Վաճառված է

Լավ է իմանալ

Ժամանում 14:00
Չեղարկում Ամրագրումը ժամանումից 5 օր/120 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:
Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Վճարովի ծառայություներ
Մեկնում 12:00
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ Մինչև 6 տարեկան երեխան` անվճար է
Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 9000 դրամ
Ընտանի կենդանիները Թույլատրվում են
Բանկային քարտեր

Մեկնաբանություններ

Բոլոր մեկնաբանությունները

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները