«Վերոնա» հանգստյան տունը գտնվում է Հայաստանի ամենաչքնաղ հանգստավայրերից մեկում` Ջերմուկ առողջարանային քաղաքում: Այն առաջարկում է հարմարավետ համարներ և բարձրակարգ ծառայություններ: Բոլոր համարներից բացվում է լեռնային քաղաքի հիանալի բնապատկերը: Հանգստյան տունն ունի գեղեցիկ բակ, մանկական խաղահրապարակ, պարտեզ: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հանգստյան տունը մշտապես ավելացնում և ընդլայնում է մատուցվող ծառայությունները: Այն հիանալի վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց հանգիստն անցկացնել բնության գրկում` վայելելով լեռնային մաքուր օդն ու էկոլոգիապես մաքուր սնունդը: Ամեն տարի այստեղ իրենց հանգիստն են անցկացնում հազարավոր հայեր և օտարերկրացիներ: Երևանից հեռավորությունը 173 կմ է:
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 7 օր/168 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: |
Վճարովի ծառայություներ | Լվացքատուն, մերսում, տրանսֆեր, կոնֆերանս սրահ |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 2 տարեկան երեխան` անվճար 2-6 տարեկան երեխաների համար՝ 5000 ՀՀ դրամ Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 10000 ՀՀ դրամ |
Ընտանի կենդանիները | չեն թույլատրվում |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները