Արցախում գործող լավագույն հյուրանոցներից է «Վալլեքս Գարդեն» հյուրանոցը, որը գտնվում է Ստեփանակերտ քաղաքի կենտրոնում`վարչական շենքերի հարևանությամբ: Բացվել է 2012թ-ին: Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է շքեղ, նուրբ գույներով հարդարված 57 սենյակ, որոնք ստեղծում են իդեալական միջավայր լիարժեք հանգստի համար: Սենյակներն աչքի են ընկնում նորաոճ դիզայնով և ժամանակակից լուծումներով` ապահովելով իդեալական հարմարավետություն: Բոլոր սենյակներում առկա է մեծ LED էկրանով հեռուստացույց, գերարագ ինտերնետ, միջազգային հեռախոսակապ, օդափոխման և ջեռուցման համակարգ, մինիբար և ամբողջությամբ կահավորված լոգասենյակ: Հյուրերի տրամադրության տակ է ֆիթնես ակումբը, լողավազանը, շոգեբաղնիքը և ավտոկայանատեղին: «Վալլեքս Գարդեն» հյուրանոցի ֆիթնես ակումբը հագեցած է գերժամանակակից սարքավորումներով: Ֆիթնես ակումբում է գտնվում Ստեփանակերտի ամենամեծ լողավազանը՝ ջրի մաքրության ապահովման ամենաառաջադեմ համակարգով: Այստեղ գործում է նաև աերոբիկայի մեծ սրահ և առաջնակարգ թենիսի դաշտ: Հյուրանոցում առկա ռեստորանում կարելի է վայելել հայկական և եվրոպական խոհանոցների լավագույն ուտեստները` մշտապես թարմացվող a la carte ճաշացանկից: Այստեղ կազմակերպվում են նաև կորպորատիվ երեկույթներ, կոկտեյլ երեկույթներ, ծննդյան և հարսանեկան արարողություններ: Հյուրանոցում կա անհրաժեշտ սարքավորումներով հագեցած և ինքնատիպ ոճով ձևավորված 2 կոնֆերանս դահլիճ` նախատեսված 30 և 100 անձանց համար:
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 15:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 3 օր/72 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Թենիս, կոնֆերանս սրահ, վարսավիրանոց, հեծանիվ, բար |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 10 տարեկան 1 երեխան անվճար Լրացուցիչ մահճակալի տրամադրումը 5000 ՀՀ դրամ |
Ընտանի կենդանիները | չեն թույլատրվում |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները