«Սպլենդոր» հյուրանոցը գտնվում է Ծաղկաձորի մի գողտրիկ անկյունում: Այստեղ կարելի է վայելել բնության հրաշալի համայնապատկերը: Հյուրանոցային համալիրը գտնվում է Կեչառիս վանական համալիրից 500մ և ճոպանուղուց 600մ հեռավորության վրա: Հյուրերին տրամադրվում են նորակառույց քոթեջներ՝ շուրջօրյա տաք և սառը ջրով, հեռուստացույցով, անվճար Wi-Fi կապով: Խոհանոցում առկա է սառնարան, սալօջախ, առաջին անհրաժեշտության սպասք, սուրճի և թեյի պարագաներ: Հանգստյան տան տարածքում գտնվող ռեստորանում կարող եք ճաշակել ինչպես հայկական, այնպես էլ եվրոպական ճաշատեսակներ: Հյուրերին առաջարկվում է նաև խորովածի համար նախատեսված տարածք՝ բոլոր հարմարություններով: «Սպլենդոր» հանգստյան տունը՝ իր կողմից առաջարկվող համալիր ծառայությունների շնորհիվ, համարվում է Ծաղկաձորի ամենահարմարավետ և ամենամատչելի հյուրանոցներից մեկը: Հյուրանոցում առկա պայմանները հնարավորություն են տալիս հյուրերին անցկացնել հետաքրքիր և անմոռանալի ժամանակ:
Հարմարություններ
Բիլիարդ
Սեղանի թենիս
Թենիսի կորտ
Լվացքատուն
Ավտոկայանատեղի
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 2 օր/48 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Բիլիարդ, սեղանի թենիս |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 5 տարեկան 1 երեխան՝ անվճար Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 8000 դրամ |
Ընտանի կենդանիները | նախնական հարցմամբ |
Բանկային քարտեր |
|
Սնունդ
Հայկական ավանդական խոհանոց
Ճաշ (ժամը, մատուցման տեսակը)
Նախաճաշ
Հանգիստ և ժամանց
Ռեստորան
Ծառայություններ
Սենյակներում սպասարկում
Անձնակազմը խոսում է
Անգլերեն
Հայերեն
Ռուսերեն
Այլ
Ինտերնետ
Շուրջօրյա սառը ջրամատակարարում
Շուրջօրյա տաք ջրամատակարարում
Ջեռուցում
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները