Աշխարհի հնագույն քաղաքներից մեկի սրտում` Երևանում է գտնվում «Սիլաչի» հյուրանոցը, որտեղ Ձեր անցկացրած յուրաքանչյուր պահը կվերածվի անսահման վայելքի: Հյուրանոցն առաջարկում է բարձրաճաշակ կահավորմամբ համարներ` ապահովված ժամանակակից բոլոր հարմարություններով: Հյուրանոցում առկա է փակ լողավազան, ռեստորան, բար, անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Գտնվելով քաղաքի ամենադինամիկ և աշխույժ հատվածում` «Սիլաչի» հյուրանոցն իր հյուրերին հնարավորություն է տալիս անմասն չմնալ քաղաքի անցուդարձից և այցելել հյուրանոցի մոտակայքում գտնվող տեսարժան վայրերը` Հանրապետության հրապարակ, թանգարաններ, թատրոններ, կինոթատրոններ, միջնադարյան եկեղեցիներ, սրճարաններ, ռեստորաններ և այլ տեսարժան վայրեր: Հյուրանոցն իդեալական վայր է թե՛ զբոսաշրջիկների, թե՛ գործարարների համար: Այստեղ յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում: Բարեհամբույր աշխատակիցները ներդնում են իրենց ջանքերը` հյուրանոցում ջերմ մթնոլորտ ապահովելու համար:
Հարմարություններ
- Փակ լողավազան
- Օդորակիչ
- Ավտոկայանատեղի
- Ծխելու հնարավորություն
- WiFi
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 2 օր/48 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Բար, լողավազան |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 6 տարեկան մեկ երեխան`անվճար 6-12 տարեկան երեխաների համար՝ 10000 ՀՀ դրամ Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 10000 ՀՀ դրամ |
Ընտանի կենդանիները | չեն թույլատրվում |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները