search

2.6

Ռոյալ Պլազա

Սարյան փող., 9 շենք Կենտրոն վարչ. շրջան Երևան

  • 20
  • photo

     Քաղաքամայր Երևանի կենտրոնում է գտնվում «Ռոյալ Պլազա» հյուրանոցը: Այն իր հյուրերին առաջարկում է դասական և ժամանակակից ոճերի համադրությամբ ձևավորված հարմարավետ և ընդարձակ համարներ: Բոլոր համարներն ապահովված են LCD  հեռուստացույցով` տեղական և արբանյակային հեռարձակմամբ, լոգասենյակով, փափուկ կահույքով և պահարանով: Գործում է 24-ժամյա անվճար սպասարկում, ամենօրյա մաքրման աշխատանքներ, հագուստի մաքրման ծառայություն: Հյուրանոցում առկա է շուրջօրյա գործող բար, ռեստորան, խորհրդակցությունների սրահ` գործնական հանդիպումներ և միջոցառումներ կազմակերպելու համար: Ամբողջ տարածքն ապահովված է անվճար Wi-Fi  ինտերնետով: Հյուրընկալ և պրոֆեսիոնալ անձնակազմը, միջազգային ստանդարտներին համապատասխանող ծառայությունները, դասական և նուրբ գույների մեջ ընտրված էքստերիերն ու ինտերիերը ստեղծում են անհրաժեշտ բոլոր նախապայմանները` անմոռանալի հանգիստ անցկացնելու համար:

Հարմարություններ

  • Լվացքատուն
  • Ավտոկայանատեղի
  • WiFi
Պահանջված հարմարություններ
Ամրագրել Առավելագույնը Պայմաններ

Վաճառված է

Լավ է իմանալ

Ժամանում 14:00
Չեղարկում Ամրագրումը ժամանումից 7 օր/168 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:
Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Վճարովի ծառայություներ Կոնֆերանս դահլիճ, լվացքատուն, հուշանվերների վաճառքի կետ, ավտոմեքենաների վարձույթ
Մեկնում 12:00
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ Մինչև 2 տարեկան երեխան` անվճար
2-6 տարեկան երեխաների համար՝ 3000 ՀՀ դրամ
Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 10000 ՀՀ դրամ
Ընտանի կենդանիները չեն թույլատրվում

Մեկնաբանություններ

Բոլոր մեկնաբանությունները

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները