«Ռեպուբլիկա» հյուրանոցը գտնվում է մայրաքաղաք Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակից մի քանի քայլ հեռավորության վրա: Հյուրանոցն առաջարկում է ժամանակակից ձևավորմամբ հարմարավետ և ընդարձակ համարներ, որոնց պատուհաններից բացվում է բիբլիական Արարատ լեռան և Երևան քաղաքի հիանալի տեսարանները: Հյուրանոցի ողջ տարածքում գործում է անվճար Wi-Fi ինտերնետ: Միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող այս հյուրանոցը կբավարարի անգամ ամենախստապահանջ անցելուի պահանջները: Բարեհամբույր անձնակազմի և բարձրակարգ ծառայությունների շնորհիվ, հանգիստը կլինի ջերմ և հաճելի միջավայրում: Հյուրանոցի գտնվելու վայրը հնարավորություն է տալիս այցելել քաղաքի մի շարք տեսարժան վայրեր և ժամանցի կենտրոններ:
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 7 օր/168 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Լվացքատուն, քիմմաքրում, մերսում, հուշանվերների վաճառքի կետ, տրանսֆեր |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 6 տարեկան 1 երեխան` անվճար 6-12 տարեկան երեխաների համար՝ 50% Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 10000 ՀՀ դրամ |
Ընտանի կենդանիները | թույլատրվում են` 25.000 ՀՀ դրամ |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները