«Ռեժինէ» հյուրանոցը իր հյուրընկալ դռներն է բացում թե՛ գործնական և թե՛ հանգստի նպատակով Երևան այցելած հյուրերի առջև: Ճանապարհի տևողությունը Զվարթնոց օդանավակայանից մինչև հյուրանոց մեքենայով 20 րոպե է: Հյուրանոցի համարներն աչքի են ընկնում նրբաճաշակության և հարմարավետության իդեալական համադրությամբ: Համարներից շատերն ունեն պատշգամբ` Արարատ լեռան հիանալի տեսարանով: Հյուրանոցում կա բացօթյա լողավազան, ռեստորան, բար, կոնֆերանս դահլիճ: Ռեստորանում կարելի է վայելել հայկական և եվրոպական խոհանոցների ճաշատեսակների լայն տեսականի: Հյուրանոցը հիանալի հնարավորություն է ստեղծում կազմակերպելու գործնական հանդիպումներ կամ ժողովներ կոնֆերանս դահլիճում, որը նախատեսված է մինչև 60 հոգու համար և հագեցած է տեխնիկական անհրաժեշտ սարքավորումներով: Հյուրանոցն ապահովում է պրոֆեսիոնալ սպասարկում կացության ողջ ընթացքում: Բարեհամբույր աշխատակազմը անում է առավելագույնը, որ հանգիստը լինի լիարժեք և անմոռանալի:
Հարմարություններ
- Բաց լողավազան
- Ընտանի կենդանիներ
- Լվացքատուն
- Օդորակիչ
- Ավտոկայանատեղի
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 3 օր/72 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Բար, լվացքատուն, ավտոմեքենաների վարձույթ, բիզնես կենտրոն |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 6 տարեկան 1 երեխա՝ անվճար 6-12 տարեկան երեխաների համար՝ 5000 ՀՀ դրամ Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 9000 ՀՀ դրամ |
Ընտանի կենդանիները | թույլատրվում են |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները