Մայրաքաղաք Երևանի կենտրոնում՝ Ամիրյան փողոցում է գտնվում «Փարիզ» հյուրանոցը, որն առաջարկում է նրբաճաշակ կահավորված 65 համարներ՝ ընդարձակ մահճակալներով, հեռուստացույցով, մինի բարով, լոգարանով: Համարներում առկա են այն բոլոր անհրաժեշտ հարմարությունները, որոնք Ձեր հանգիստը կդարձնեն ավելի հարմարավետ և հաճելի: Հյուրանոցում գործում է միջոցառումների համար նախատեսված սրահ, բար, սրճարան, ֆիտնես կենտրոն, մարզասրահ, ավտոկայանատեղի: Տանիքում գործող «Մոնմարտր» ռեստորանում կարելի է վայելել իտալական և ֆրանսիական խոհանոցների ամենահամեղ ճաշատեսակները, միևնույն ժամանակ վայելելով Երևան քաղաքի գեղեցիկ համայնապատկերը: Հյուրանոցից Հանրապետության հրապարակ կարելի է հասնել 2 րոպեում: Հյուրանոցի մոտակայքում կան բազմաթիվ ռեստորաններ, թանգարաններ, թատրոններ, առևտրի կենտրոններ:
Հարմարություններ
- Մարզասրահ
- Լվացքատուն
- Օդորակիչ
- Ավտոկայանատեղի
- Ծխելու հնարավորություն
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 15:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 2 օր/48 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Ավտոմեքենայի վարձույթ, բար, լվացքատուն, կոնֆերանս դահլիճ, տրանսֆեր, քիմմաքրում |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 6 տարեկան 1 երեխան` անվճար 6-12 տարեկան երեխաների համար՝ 50% Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 8000 ՀՀ դրամ |
Ընտանի կենդանիները | մինչև 7կգ (վճարումը տեղում) |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները