Երևանի Նորք-Մարաշ Թաղամասում է գտնվում «Պանորամա» ռեզորթը: Հյուրանոցն առաջարկում է հարմարավետ կահավորված, դասական ձևավորմամբ և բոլոր անհրաժեշտ հարմարություններով համալրված 2, 3 կամ 4 սենյականոց ապարտամենտներ: Դուրս գալով պատշգամբ` կարելի է վայելել Երևանի աննկարագրելի գեղեցկությունը և բիբլիական Արարատ լեռան համայնապատկերը: Հյուրանոցում մատուցվում են բազմաթիվ ծառայություններ, որոնց շնորհիվ հանգիստը դառնում է լիարժեք և անմոռանալի: Հյուրանոցում գործում է մարզասրահ, լողավազան, թենիս, բար, Wi-Fi ինտերնետ և ավտոկայանատեղի: Ժամանման առաջին իսկ վայրկյանից բարեհամբույր և պրոֆեսիոնալ անձնակազմը կողջունի և կուղեկցի Ձեզ` անելով առավելագույնը, որ հյուրանոցում անցկացրած Ձեր յուրաքանչյուր օրը լի լինի ջերմ հիշողություններով: Հյուրանոցը բավական մոտ է քաղաքի կենտրոնին, ինչն էլ հնարավորություն է ընձեռում հաշված րոպեների ընթացքում այցելել քաղաքում գործող թանգարաններ, թատրոններ, առևտրի կենտրոններ, սրճարաններ և այլ տեսարժան վայրեր:
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 3 օր/72 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: |
Վճարովի ծառայություներ | Ավտոմեքենայի վարձույթ, բար, լվացքատուն, քիմմաքրում |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 12 տարեկան երեխան` անվճար Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 8000 դրամ |
Ընտանի կենդանիները | Չեն թույլատրվում |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները