search

0.0

Պանորամա Ռեզորթ

Գարեգին Հովսեփյանի փողոց 24/3 Նորք-Մարաշ վարչ. շրջան Երևան

  • 41
  • photo

    Երևանի Նորք-Մարաշ Թաղամասում է գտնվում «Պանորամա» ռեզորթը: Հյուրանոցն առաջարկում է  հարմարավետ կահավորված, դասական ձևավորմամբ և բոլոր անհրաժեշտ հարմարություններով համալրված 2, 3 կամ 4 սենյականոց ապարտամենտներ: Դուրս գալով պատշգամբ` կարելի է վայելել Երևանի աննկարագրելի գեղեցկությունը և բիբլիական Արարատ լեռան համայնապատկերը: Հյուրանոցում մատուցվում են բազմաթիվ  ծառայություններ, որոնց շնորհիվ հանգիստը դառնում է լիարժեք և անմոռանալի: Հյուրանոցում գործում է մարզասրահ, լողավազան, թենիս, բար, Wi-Fi ինտերնետ և ավտոկայանատեղի: Ժամանման առաջին իսկ վայրկյանից բարեհամբույր և պրոֆեսիոնալ անձնակազմը կողջունի և կուղեկցի Ձեզ` անելով առավելագույնը, որ հյուրանոցում անցկացրած Ձեր յուրաքանչյուր օրը լի լինի ջերմ հիշողություններով: Հյուրանոցը բավական մոտ է քաղաքի կենտրոնին, ինչն էլ հնարավորություն է ընձեռում հաշված րոպեների ընթացքում այցելել քաղաքում գործող թանգարաններ, թատրոններ, առևտրի կենտրոններ, սրճարաններ և այլ տեսարժան վայրեր:

Հարմարություններ

  • Բաց լողավազան
  • Մարզասրահ
  • Թենիսի կորտ
  • Լվացքատուն
  • Օդորակիչ
Պահանջված հարմարություններ
Ամրագրել Առավելագույնը Պայմաններ

Վաճառված է

Լավ է իմանալ

Ժամանում 14:00
Չեղարկում Ամրագրումը ժամանումից 3 օր/72 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:
Վճարովի ծառայություներ Ավտոմեքենայի վարձույթ, բար, լվացքատուն, քիմմաքրում
Մեկնում 12:00
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ Մինչև 12 տարեկան երեխան` անվճար
Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 8000 դրամ
Ընտանի կենդանիները Չեն թույլատրվում

Մեկնաբանություններ

Բոլոր մեկնաբանությունները

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները