search

0.0

Ոսկու Աշխարհ Հյուրանոց

Սարալանջի փող., 2 շենք Ծաղկաձոր Կոտայքի մարզ

  • 30
  • photo

       «Ոսկու Աշխարհ» հյուրանոցային համալիրը գտնվում է Հայաստանի ամենասիրելի հանգստավայրերից մեկում՝ գեղատեսիլ Ծաղկաձորում: Հյուրանոցը մեծ ճանաչում է վայելում շնորհիվ իր մասնագիտացված ծառայությունների, ժամանակակից տեսքի, հարմարավետ պայմանների և պրոֆեսիոնալ անձնակազմի: Հյուրանոցում առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները՝  առօրյա հոգսերից կտրվելու, լիցքաթափվելու և բնության գրկում լիարժեք և անմոռանալի հանգիստ կազմակերպելու համար: Շնորհիվ փոքր-ինչ բարձրադիր դիրքի՝  հնարավորություն է ստեղծվում անցկացնել կատարյալ հանգիստ: Հյուրանոցն առաջարկում է հարմարավետ և ընդարձակ համարներ՝ լոգասենյակով, հեռուստացույցով, մինի բարով, օդափոխիչով: Հյուրերը կարող են օգտվել հյուրանոցում  գործող բազմաթիվ ծառայություններից՝ լողավազան, մարզասրահ, բիլիարդ, սեղանի թենիս, շոգեբաղնիք: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Անհրաժեշտ սարքավորումներով կահավորված ընդարձակ դահլիճում կարելի է կազմակերպել տարբեր միջոցառումներ:  Հյուրանոցը մոտ է ճոպանուղուն, Կեչառիս վանական համալիրին և Օրբելի եղբայրների տուն-թանգարանին:

Հարմարություններ

  • Փակ լողավազան
  • Բիլիարդ
  • Սեղանի թենիս
  • Մանկական խաղասենյակ
  • Խաղատուն
Պահանջված հարմարություններ
Ամրագրել Առավելագույնը Պայմաններ

Վաճառված է

Լավ է իմանալ

Ժամանում 14:00
Չեղարկում Ամրագրումը ժամանումից 7 օր/168 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:
Վճարովի ծառայություներ Բար, շոգեբաղնիք
Մեկնում 12:00
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ Մինչև 5 տարեկան երեխան` անվճար
5-10 տարեկան երեխաների համար՝ 50%
Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 5000 ՀՀ դրամ
Ընտանի կենդանիները չեն թույլատրվում
Բանկային քարտեր

Մեկնաբանություններ

Բոլոր մեկնաբանությունները

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները