«Ոսկու Աշխարհ» հյուրանոցային համալիրը գտնվում է Հայաստանի ամենասիրելի հանգստավայրերից մեկում՝ գեղատեսիլ Ծաղկաձորում: Հյուրանոցը մեծ ճանաչում է վայելում շնորհիվ իր մասնագիտացված ծառայությունների, ժամանակակից տեսքի, հարմարավետ պայմանների և պրոֆեսիոնալ անձնակազմի: Հյուրանոցում առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ առօրյա հոգսերից կտրվելու, լիցքաթափվելու և բնության գրկում լիարժեք և անմոռանալի հանգիստ կազմակերպելու համար: Շնորհիվ փոքր-ինչ բարձրադիր դիրքի՝ հնարավորություն է ստեղծվում անցկացնել կատարյալ հանգիստ: Հյուրանոցն առաջարկում է հարմարավետ և ընդարձակ համարներ՝ լոգասենյակով, հեռուստացույցով, մինի բարով, օդափոխիչով: Հյուրերը կարող են օգտվել հյուրանոցում գործող բազմաթիվ ծառայություններից՝ լողավազան, մարզասրահ, բիլիարդ, սեղանի թենիս, շոգեբաղնիք: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Անհրաժեշտ սարքավորումներով կահավորված ընդարձակ դահլիճում կարելի է կազմակերպել տարբեր միջոցառումներ: Հյուրանոցը մոտ է ճոպանուղուն, Կեչառիս վանական համալիրին և Օրբելի եղբայրների տուն-թանգարանին:
Հարմարություններ
Փակ լողավազան
Բիլիարդ
Սեղանի թենիս
Մանկական խաղասենյակ
Խաղատուն
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 7 օր/168 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: |
Վճարովի ծառայություներ | Բար, շոգեբաղնիք |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 5 տարեկան երեխան` անվճար 5-10 տարեկան երեխաների համար՝ 50% Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 5000 ՀՀ դրամ |
Ընտանի կենդանիները | չեն թույլատրվում |
Բանկային քարտեր |
|
Հանգիստ և ժամանց
Ակումբ
Բար
Ռեստորան
Սրճարան
Ծառայություններ
24 ժամյա գրանցման ծառայություն
Արդուկման ծառայություն
Արթնացման ծառայություն
Անձնակազմը խոսում է
Անգլերեն
Հայերեն
Ռուսերեն
Այլ
Աստիճաններ վերին հարկեր բարձրանալու համար
Ինտերնետ
Շուրջօրյա սառը ջրամատակարարում
Շուրջօրյա տաք ջրամատակարարում
Ջեռուցում
Սենյակներ չծխողների համար
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները