Գյումրի քաղաքի կենտրոնում է գտնվում «Ոսկե Ծիրան» հյուրանոցը: Հյուրանոցն առաջարկում է 10 հարմարավետ և ընդարձակ համարներ, որոնք հագեցած են լիարժեք հանգստի համար նախատեսված բոլոր պայմաններով: Պատուհաններից բացվում է տեսարան դեպի քաղաքի անկրկնելի համայնապատկերը: Հյուրանոցում գործում է ռեստորան, որտեղ կարելի է համտեսել ամենահամեղ ճաշատեսակները, ինչպես նաև կազմակերպել միջոցառումներ, ընկերական կամ պաշտոնական հանդիպումներ: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրընկալվելով «Ոսկե Ծիրան» հյուրանոցում` Դուք հնարավորություն կունենաք ծանոթանալ կոլորիտային Գյումրի քաղաքի հարուստ մշակույթին: Հյուրանցը մոտ է քաղաքի տեսարժան վայրերին: Հաշված րոպեների ընթացքում կարել է հասնել Վարդանանց հրապարակ, Գեղարվեստի ակադեմիա, Շիրակի օդանավակայան, կայարան:
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները