«Օլիմպիա» առողջարանը գտնվում է Ջերմուկ քաղաքում: Այս բարձրակարգ և ժամանակակից ստանդարտներին համապատասխանող առողջարանում կարելի է վայելել Ջերմուկ քաղաքի հիանալի բնությունը և օգտվել առողջարանի կողմից առաջարկվող մի շարք բուժական ծառայություններից: Շրջապատված լինելով հրաշագեղ բնությամբ և բուժիչ հանքային աղբյուրներով` առողջարանն իր հյուրերին տրամադրում է կատարյալ պայմաններ` լիարժեք հանգստի համար: Առողջարանն առաջարկում է կուրսեր տարբեր հիվանդությունների բուժման համար: Բուժական հատվածում գտնվում են նորագույն սարքավորումներով հագեցած բուժական պրոցեդուրաների սենյակները: Առողջարանն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հանգստանալ և միևնույն ժամանակ ամրապնդել իրենց առողջությունը: Առողջարանում գործում է մարզասրահ, սեղանի թենիս, բիլիարդի սրահ, շոգեբաղնիք: Տարածքում առկա է Wi-Fi և ավտոկայանատեղի: Եվրոպական նրբաճաշակ կահավորանքով համարներն ապահովված են բոլոր հարմարություններով` լոգասենյակ, հեռուստացույց, չհրկիզվող պահարան, անլար ինտերնետ: Մատուցվող բարձրակարգ ծառայությունների և աշխատակազմի բարեհամբույր սպասարկման շնորհիվ, հանգիստը առողջարանում կլինի հարմարավետ, լիարժեք և անմոռանալի:
Հարմարություններ
- Մարզասրահ
- Բիլիարդ
- Սեղանի թենիս
- Շոգեբաղնիք
- Մանկական խաղասենյակ
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 7 օր/168 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Կոնֆերանս սրահ, գեղեցկության սրահ, բար, մերսում, տրանսֆեր, ավտոմեքենաների վարձույթ, հուշանվերների վաճառքի կետ, հեծանիվներ, շոգեբաղնիք, |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 2 տարեկան երեխան` անվճար 3-11 տարեկան երեխաների համար՝ 10000 ՀՀ դրամ Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 20000 ՀՀ դրամ |
Ընտանի կենդանիները | չի թույլատրվում |
Բանկային քարտեր |
|
Սնունդ
- Հայկական ավանդական խոհանոց
- Միջազգային խոհանոց
Սպորտ
- Դարթս
- Հեծանիվներ
- Վոլեյբոլ
- Քայլարշավային արահետներ
Հանգիստ և ժամանց
- Բար
- Գրադարան
- Էքսկուրսիաներ
- Մերսում
- Սեղանի խաղեր
Ծառայություններ
- 24 ժամյա գրանցման ծառայություն
- Արդուկման ծառայություն
- Արթնացման ծառայություն
- Գեղեցկության սրահ
- Կոնսիերժի ծառայություններ
- Կոնֆերանս դահլիճ
- Ուղեբեռի տեղափոխման ծառայություն
Անձնակազմը խոսում է
- Անգլերեն
- Հայերեն
- Ռուսերեն
Այլ
- Աստիճաններ վերին հարկեր բարձրանալու համար
- Ինտերնետ
- Միջազգային հեռուստաալիքներ նախասրահում
- Շուրջօրյա սառը ջրամատակարարում
- Շուրջօրյա տաք ջրամատակարարում
- Ջեռուցում
- Սենյակներ չծխողների համար
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները