search

0.0

Օձուն Հյուրանոց

Թումանյանի տարածաշրջան Օձուն գյուղ Լոռու մարզ

  • 23
  • photo

       «Օձուն» հյուրանոցը գտնվում է Լոռու մարզի Օձուն գյուղում՝ Դեբեդ գետի ձախ ափին:  Հյուրանոցն առաջարկում է տարբեր կարգի համարներ, որոնք ապահովված են հարմարավետ հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով: Համարների պատշգամբներից բացվում է հիանալի տեսարան դեպի շրջակա լեռները: Հյուրերը կարող են իրենց ժամանակը ավելի հետաքրքիր անցկացնել՝ օգտվելով հյուրանոցում առաջարկվող բազմաթիվ ծառայություններից: Հյուրանոցում գործում է բար, բիլիարդ, թենիս, բացօթյա լողավազան, երեխաների համար նախատեսված խաղահրապարակ: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցը հիանալի վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են անցկացնել մատչելի, միևնույն ժամանակ հարմարավետ հանգիստ: Այստեղ կարելի է վայելել Լոռվա հիանալի բնությունը, մաքուր օդը և ծանոթանալ տեղի մշակութային ժառանգությանը: Բարեհամբույր անձնակազմի և բարձրակարգ ծառայությունների շնորհիվ, հանգիստը դառնում է լիարժեք և անմոռանալի: Հյուրանոցի մոտակայքում է գտնվում Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Սուրբ Հովհաննես եկեղեցին, Ծաղկեվանքը, Հոռոմայրի վանական համալիրը:

Հարմարություններ

  • Բաց լողավազան
  • Բիլիարդ
  • Թենիսի կորտ
Պահանջված հարմարություններ
Ամրագրել Առավելագույնը Պայմաններ

Լավ է իմանալ

Ժամանում 14:00
Չեղարկում Ամրագրումը ժամանումից 3 օր/72 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:
Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Վճարովի ծառայություներ Բացօթյա լողավազան, բիլիարդ, բար, լվացքատուն, թենիս, տրանսֆեր
Մեկնում 12:00
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ Մինչև 3 տարեկան երեխան` անվճար
3-7 տարեկան երեխաների համար՝ 50%
Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 4000 ՀՀ դրամ
Ընտանի կենդանիները չեն թույլատրվում
Բանկային քարտեր

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները