«Օձուն» հյուրանոցը գտնվում է Լոռու մարզի Օձուն գյուղում՝ Դեբեդ գետի ձախ ափին: Հյուրանոցն առաջարկում է տարբեր կարգի համարներ, որոնք ապահովված են հարմարավետ հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով: Համարների պատշգամբներից բացվում է հիանալի տեսարան դեպի շրջակա լեռները: Հյուրերը կարող են իրենց ժամանակը ավելի հետաքրքիր անցկացնել՝ օգտվելով հյուրանոցում առաջարկվող բազմաթիվ ծառայություններից: Հյուրանոցում գործում է բար, բիլիարդ, թենիս, բացօթյա լողավազան, երեխաների համար նախատեսված խաղահրապարակ: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցը հիանալի վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են անցկացնել մատչելի, միևնույն ժամանակ հարմարավետ հանգիստ: Այստեղ կարելի է վայելել Լոռվա հիանալի բնությունը, մաքուր օդը և ծանոթանալ տեղի մշակութային ժառանգությանը: Բարեհամբույր անձնակազմի և բարձրակարգ ծառայությունների շնորհիվ, հանգիստը դառնում է լիարժեք և անմոռանալի: Հյուրանոցի մոտակայքում է գտնվում Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Սուրբ Հովհաննես եկեղեցին, Ծաղկեվանքը, Հոռոմայրի վանական համալիրը:
Հարմարություններ
- Բաց լողավազան
- Բիլիարդ
- Թենիսի կորտ
- Լվացքատուն
- Ավտոկայանատեղի
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 3 օր/72 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Բացօթյա լողավազան, բիլիարդ, բար, լվացքատուն, թենիս, տրանսֆեր |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 3 տարեկան երեխան` անվճար 3-7 տարեկան երեխաների համար՝ 50% Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 4000 ՀՀ դրամ |
Ընտանի կենդանիները | չեն թույլատրվում |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները