Ծաղկաձոր առողջարանային քաղաքում է գտնվում «Նուռ» հյուրանոցային համալիրը: Գտնվելով քաղաքի կենտրոնից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա՝ այն իր ուրույն տեղն է զբաղեցնում այլ հյուրանոցների և մարզա-առողջարանային համալիրների շարքում: Բարեհամբույր անձնակազմի համակցված աշխատանքը և ընտանեկան ջերմ մթնոլորտը ապահովում են հյուրերի հարմարավետ հանգիստը հյուրանոցում: Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է հարմարավետ կահավորված համարներ, որոնցում կա հեռուստացույց՝ արբանյակային հեռարձակմամբ, աուդիո և վիդեո ծառայություններից օգտվելու հնարավորությամբ, սառնարան, լոգախցիկ՝ մշտական տաք և սառը ջրով: Հյուրանոցում առկա է սրճարան-ճաշարան, հարմարավետ շոգեբաղնիք, խաղասենյակ, սեղանի թենիս, լողավազան, խորոված պատրաստելու համար նախատեսված մանղալ: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Բարձրակարգ սպասարկման և ակտիվ ժամանցի հնարավորության շնորհիվ, հյուրանոցում իրենց հանգիստը կազմակերպողները կվայելեն լիարժեք հանգիստ: Ամռանը ակտիվ հանգստի սիրահարներին գրավում են արշավները, իսկ ձմռանը՝ լեռնադահուկային սպորտը:
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 2 օր/48 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: |
Վճարովի ծառայություներ | Մինիբար, լվացքատուն, շոգեբաղնիք, լողավազան(18:00-ից հետո) |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 5 տարեկան 1 երեխան անվճար 5-10 տարեկան երեխան 50% զեղչ Լրացուցիչ մահճակալի տրամադրումը` 5000 ՀՀ դրամ |
Ընտանի կենդանիները | թույլատրվում են |
Սնունդ
- Ընթրիք
- Հայկական ավանդական խոհանոց
- Ճաշ (ժամը, մատուցման տեսակը)
- Միջազգային խոհանոց
- Նախաճաշ
Սպորտ
- Բադմինտոն
Ծառայություններ
- 24 ժամյա գրանցման ծառայություն
- Արդուկման ծառայություն
- Սենյակներում սպասարկում
Անձնակազմը խոսում է
- Հայերեն
- Ռուսերեն
Այլ
- Աստիճաններ վերին հարկեր բարձրանալու համար
- Ինտերնետ
- Շուրջօրյա սառը ջրամատակարարում
- Շուրջօրյա տաք ջրամատակարարում
- Ջեռուցում
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները