search

0.0

Նորք Ռեզիդենս

Մոլդովական փող., 56/1 շենք Նոր Նորք վարչ. շրջան Երևան

  • 14
  • photo

        «Նորք Ռեզիդենս» հյուրանոցը գտնվում է Նոր-Նորք շրջանում: Հյուրանոցն առաջարկում է բոլոր անհրաժեշտ հարմարություններով ապահովված հարմարավետ և ընդարձակ համարներ: Բոլոր համարներում առկա է հեռուստացույց` տեղական և արբանյակային հեռարձակմամբ, լոգասենյակ, վարսահարդարիչ, չհրկիզվող պահարան: Ողջ տարածքում գործում է անվճար Wi-Fi: Հյուրանոցում մատուցվում են բազմազան ծառայություններ: Լիարժեք հանգստի համար հյուրերին առաջարկվում է բացօթյա լողավազան, ֆիթնես ակումբ, շոգեբաղնիք, ջակուզի և մերսման ծառայություն: Հյուրանոցում գործող ռեստորան-բարում կարելի է վայելել ազգային և եվրոպական խոհանոցների ամենահամեղ ճաշատեսակները, ինչպես նաև կարելի է տոնել ընտանեկան խնջույքներ:  Տեխնիկապես հագեցված կոնֆերանս դահլիճում կարելի է կազմակերպել գործնական հանդիպումներ, ժողովներ, սեմինարներ, քննարկումներ:  Հյուրանոցից քաղաքի կենտրոն կարելի է հասնել ընդամենը 15 րոպեում: Հյուրերին առաջարկվում է նաև օրական մինչև 2 անգամ անվճար տեղափոխում քաղաքի կենտրոն: Պրոֆեսիոնալ անձնակազմը և միջազգային չափանիշներին համապատասխանող ծառայությունները ստեղծում են բոլոր անհրաժեշտ պայմանները` հանգիստն անմոռանալի դարձնելու համար: Անձնակազմը միշտ ուրախ է ընդունել և լավագույն կերպով սպասարկել իր հյուրերին: Հյուրանոցում առկա պայմանները կբավարարեն անգամ ամենաքմահաճ հաճախորդի պահանջմունքները:

Հարմարություններ

  • Բաց լողավազան
  • Շոգեբաղնիք
  • Սպա
Պահանջված հարմարություններ
Ամրագրել Առավելագույնը Պայմաններ

Լավ է իմանալ

Ժամանում 14:00
Չեղարկում Ամրագրումը ժամանումից 2 օր/48 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:
Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Վճարովի ծառայություներ Բար« լվացքատուն, կոնֆերանս սրահ, մերսման սրահ, շոգեբաղնիք, սպա, տրանսֆեր
Մեկնում 12:00
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ Մինչև 6 տարեկան 1 երեխան՝ անվճար
լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 6000 ՀՀ դրամ
Ընտանի կենդանիները Չեն թույլատրվում
Բանկային քարտեր

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները