«Նորք Ռեզիդենս» հյուրանոցը գտնվում է Նոր-Նորք շրջանում: Հյուրանոցն առաջարկում է բոլոր անհրաժեշտ հարմարություններով ապահովված հարմարավետ և ընդարձակ համարներ: Բոլոր համարներում առկա է հեռուստացույց` տեղական և արբանյակային հեռարձակմամբ, լոգասենյակ, վարսահարդարիչ, չհրկիզվող պահարան: Ողջ տարածքում գործում է անվճար Wi-Fi: Հյուրանոցում մատուցվում են բազմազան ծառայություններ: Լիարժեք հանգստի համար հյուրերին առաջարկվում է բացօթյա լողավազան, ֆիթնես ակումբ, շոգեբաղնիք, ջակուզի և մերսման ծառայություն: Հյուրանոցում գործող ռեստորան-բարում կարելի է վայելել ազգային և եվրոպական խոհանոցների ամենահամեղ ճաշատեսակները, ինչպես նաև կարելի է տոնել ընտանեկան խնջույքներ: Տեխնիկապես հագեցված կոնֆերանս դահլիճում կարելի է կազմակերպել գործնական հանդիպումներ, ժողովներ, սեմինարներ, քննարկումներ: Հյուրանոցից քաղաքի կենտրոն կարելի է հասնել ընդամենը 15 րոպեում: Հյուրերին առաջարկվում է նաև օրական մինչև 2 անգամ անվճար տեղափոխում քաղաքի կենտրոն: Պրոֆեսիոնալ անձնակազմը և միջազգային չափանիշներին համապատասխանող ծառայությունները ստեղծում են բոլոր անհրաժեշտ պայմանները` հանգիստն անմոռանալի դարձնելու համար: Անձնակազմը միշտ ուրախ է ընդունել և լավագույն կերպով սպասարկել իր հյուրերին: Հյուրանոցում առկա պայմանները կբավարարեն անգամ ամենաքմահաճ հաճախորդի պահանջմունքները:
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 2 օր/48 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Բար« լվացքատուն, կոնֆերանս սրահ, մերսման սրահ, շոգեբաղնիք, սպա, տրանսֆեր |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 6 տարեկան 1 երեխան՝ անվճար լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 6000 ՀՀ դրամ |
Ընտանի կենդանիները | Չեն թույլատրվում |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները