search

0.0

Նանէ Հյուրանոց

Գարեգին Նժդեհ 1/5 Գյումրի Շիրակի մարզ

  • 16
  • photo

    Գյումրի քաղաքի կենտրոնում է գտնվում «Նանէ» հյուրանոցը, որն իր հյուրերին առաջարկում է ինքնատիպ կահավորանքով ստանդարտ և լյուքս կարգի համարներ, որոնք ապահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով` լոգասենյակ, հեռուստացույց, մինի բար, չհրկիզվող պահարան: Գործնական նպատակով ժամանած այցելուների համար հյուրանոցում գործում է բոլոր ժամանակակից սարքավորումներով համալրված կոնֆերանս դահլիճ` նախատեսված գործնական հանդիպումների և համաժողովների համար:  Տարածքում առկա է անվճար Wi-fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցի պրոֆեսիոնալ անձնակազմի, բարձրակարգ սպասարկման և որակյալ ծառայությունների շնորհիվ հյուրանոցում անցկացրած հանգիստը կլինի լիարժեք և անմոռանալի: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել կոլորիտային քաղաք Գյումրին:  Հյուրանոցի հարևանությամբ կան եկեղեցիներ, թանգարաններ, պատկերասրահներ և այլ տեսարժան վայրեր:

Հարմարություններ

  • Օդորակիչ
  • Ավտոկայանատեղի
  • Ծխելու հնարավորություն
  • WiFi
Պահանջված հարմարություններ
Ամրագրել Առավելագույնը Պայմաններ

Վաճառված է

Լավ է իմանալ

Ժամանում 15:00
Չեղարկում Ամրագրումը ժամանումից 3 օր/72 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:
Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Վճարովի ծառայություներ Կոնֆերանս սրահ
Մեկնում 12:00
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ Մինչև 6 տարեկան մեկ երեխան`անվճար
6-12 տարեկան երեխաների համար՝ 4500 ՀՀ դրամ
Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 8000 ՀՀ դրամ
Ընտանի կենդանիները չեն թույլատրվում

Մեկնաբանություններ

Բոլոր մեկնաբանությունները

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները