Մայրաքաղաք Երևանի հենց սրտում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ է գտնվում «Նացիոնալ» հյուրանոցային համալիրը, որն իր հյուրընկալ դռներն է բացում թե՛ գործնական, թե՛ հանգստի նպատակով Հայաստան այցելողների առջև՝ բավարարելով անգամ ամենախստապահանջ այցելուների պահանջները: Տեղակայված լինելով քաղաքի կենտրոնում՝ հյուրանոցը հնարավորություն է ընձեռում շատ կարճ ժամանակում հասնել քաղաքի պատմամշակութային և ժամանցի վայրեր: Հյուրանոցն առաջարկում է 74 շքեղ և հարմարավետ համարներ՝ համալրված բոլոր անհրաժեշտ պայմաններով: Բոլոր համարների պատուհաններից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի քաղաքի համայնապատկերը: Նրբագեղ կահույքը, հարմարավետ մահճակալները և շուրջօրյա սպասարկումը ապահովում են հաճելի մթնոլորտ: Հյուրանոցում առկա է լողավազան, մարզասրահ, ֆիտնես կենտրոն, սպա, շոգեբաղնիք, կոնֆերանս դահլիճ՝ նախատեսված կորպորատիվ միջոցառումների համար, ռեստորան՝ կազմված ինչպես ազգային, այնպես էլ համաշխարհային խոհանոցի լավագույն ճաշատեսակներից: Տարածքում կա անվճար ինտերնետ հասանելիություն և ավտոկանգառ: Պրոֆեսիոնալ աշխատակազմը՝ ուշադրություն դարձնելով յուրաքանչյուր մանրուքի, բոլոր հյուրերին մատուցում է անհատական և ջերմ սպասարկում՝ ապահովելով նրանց հարմարավետ և շքեղ հանգիստը:
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 1 օր/24 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Հեծանիվներ, բար, լվացքատուն, շոգեբաղնիք, մերսման սրահ, ավտոմեքենայի վարձույթ, բիզնես կենտրոն, տրանսֆեր, կոնֆերանս սրահ |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 6 տարեկան 1 երեխան՝ անվճար 6-12 տարեկան երեխաների համար՝ 6000 ՀՀ դրամ Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 12000 ՀՀ դրամ |
Ընտանի կենդանիները | չեն թույլատրվում |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները