search

1.5

Նացիոնալ Հյուրանոց

(Պաշտոնական)

Ամիրյան փող. 4/3 Կենտրոն Երևան

  • 12
  • photo

      Մայրաքաղաք Երևանի հենց սրտում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ է գտնվում «Նացիոնալ» հյուրանոցային համալիրը, որն իր հյուրընկալ դռներն է բացում թե՛ գործնական, թե՛ հանգստի նպատակով Հայաստան այցելողների առջև՝ բավարարելով անգամ ամենախստապահանջ այցելուների պահանջները: Տեղակայված լինելով քաղաքի կենտրոնում՝ հյուրանոցը հնարավորություն է ընձեռում շատ կարճ ժամանակում հասնել քաղաքի պատմամշակութային և ժամանցի վայրեր: Հյուրանոցն առաջարկում է 74 շքեղ և հարմարավետ համարներ՝ համալրված բոլոր անհրաժեշտ պայմաններով: Բոլոր համարների պատուհաններից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի քաղաքի համայնապատկերը: Նրբագեղ կահույքը, հարմարավետ մահճակալները և շուրջօրյա սպասարկումը ապահովում են հաճելի մթնոլորտ:  Հյուրանոցում առկա է լողավազան, մարզասրահ, ֆիտնես կենտրոն, սպա, շոգեբաղնիք, կոնֆերանս դահլիճ՝ նախատեսված կորպորատիվ միջոցառումների համար, ռեստորան՝ կազմված ինչպես ազգային, այնպես էլ համաշխարհային խոհանոցի լավագույն ճաշատեսակներից: Տարածքում կա անվճար ինտերնետ հասանելիություն և ավտոկանգառ: Պրոֆեսիոնալ աշխատակազմը՝ ուշադրություն դարձնելով յուրաքանչյուր մանրուքի, բոլոր հյուրերին մատուցում է անհատական և ջերմ սպասարկում՝ ապահովելով նրանց հարմարավետ և շքեղ հանգիստը:  

Հարմարություններ

  • Փակ լողավազան
  • Մարզասրահ
  • Շոգեբաղնիք
  • Լվացքատուն
  • Օդորակիչ
Պահանջված հարմարություններ
Ամրագրել Առավելագույնը Պայմաններ

Վաճառված է

Լավ է իմանալ

Ժամանում 14:00
Չեղարկում Ամրագրումը ժամանումից 1 օր/24 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:
Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Վճարովի ծառայություներ Հեծանիվներ, բար, լվացքատուն, շոգեբաղնիք, մերսման սրահ, ավտոմեքենայի վարձույթ, բիզնես կենտրոն, տրանսֆեր, կոնֆերանս սրահ
Մեկնում 12:00
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ Մինչև 6 տարեկան 1 երեխան՝ անվճար
6-12 տարեկան երեխաների համար՝ 6000 ՀՀ դրամ
Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 12000 ՀՀ դրամ
Ընտանի կենդանիները չեն թույլատրվում

Մեկնաբանություններ

Բոլոր մեկնաբանությունները

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները